ՌԴ-ում ԱԻՆ աշխատակիցը 13 տարի շարունակ բռնաբարել ու սպանել է կանանց
Դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման՝ հատուկ ռեժիմով գաղութում: Բացի այդ, դատարանի որոշմամբ դատապարտյալը պետք է սպանված կանանցից մեկի մորը, որպես բարոյական վնասի փոխհատուցում, 2 միլիոն ռուբլի վճարի:
Ըստ քրեական գործի նյութերի, «ԱԻՆ-ի մոլագարը» հանցագործությունները կատարել է 2004-ից մինչև 2017 թվականն ընկած ժամանակահատվածում: Չարագործի գործողություններից տուժել է 8 կին, որոնցից 2-ն անչափահաս աղջիկներ: Կանանցից երեքը եղել են 20, 30 և 43 տարեկան, որոնք մահացել են ստացված վնասվածքներից:
Այս սպանությունները մարդասպանը գործել է 2004, 2005 և 2017 թվականներին: Հիմնականում տուժել են այն կանայք, որոնք ակտիվորեն դիմադրել են հանցագործին:
Կենդանի մնացածներն այնքան վախեցած են եղել և իրավապահ մարմինների նկատմամբ անվստահ, որ չեն դիմել ոստիկանություն:
1975 թվականին ծնված տուժած կանանցից մեկին բռնաբարողը 2012-ին փորձել է ծակոտել պտուտակահանով: Լսելով կնոջ բղավոցները, երկու տղամարդ օգնության են հասել ու փրկել նրան:
Հատկանշական է, որ քննիչները հնարավորություն ունեցել են դեռ հինգ տարի առաջ բացահայտել մոլագարին: 2013 թվականին նրան ձերբակալել են բռնաբարության համար: Նրա զոհը երիտասարդ ուսուցչուհի է եղել, որին հանցագործը համաձայնել է 400 ռուբլով տուն հասցնել: Արդյունքում նա կնոջը տարել է անտառ և բռնաբարել: Ֆալկինը հետագայում հայտարարել է, որ տուժողը չի ունեցել անհրաժեշտ գումարը և ինքն առաջարկել է «վարձահատույց լինել»:
Հարցաքննելով մի քանի հարյուր մարդու, քննիչները «դուրս են եկել» Ֆալկինի վրա: Հարցաքննության ընթացքում նա մեղավոր է ճանաչել: Նրան դատապարտել են ընդամենը 3,5 տարի, բայց 2 տարուց հետո համաներմամբ ազատ է արձակվել: Դատարանը չի ուսումնասիրել նրա կապն այլ նմանատիպ հանցագործությունների հետ:
Ձերբակալությունից հետո Ֆալկինի կյանքը խառնվել է իրար, նա կորցրել է աշխատանքն՝ արտակարգ իրավիճակների նախարարությունում, հարազատներն ու ընկերները հեռացել են նրանից: Ազատվելուց հետո նա նոր ընկերուհի է գտել, աշխատանքի է ընդունվել գործարանում որպես խառատ և նորից «դուրս եկել որսի»:
2017 թվականի ապրիլի 15-ին Ֆալկինը հարձակվել է շքամուտքից դուրս եկող մի կնոջ վրա, որը կողքի շենք ընկերուհու տուն գնալիս է եղել: «Իրան ո՛չ 5, ո՛չ 10 և ո՛չ էլ 1 ժամից չհայտնվեց ընկերուհու տանը: Երեկոյան նա չվերադարձավ տուն և ամուսինը ահազանգեց», - պատմել է կնոջ ընտանիքի մտերիմը:
Կարդացեք նաև.
Տեխասցի գյուլենականը ԱՄՆ-ի խնդրանքով ձերբակալվել է Հայաստանում
Բանվորից՝ «ալրաղացի Լյովիկ», հետո ՝ պատգամավոր, հետո՝ «մսաղացի Լյովիկ»․․․
«Ինչպե՞ս սպանել ամուսնուն» էսսեի հեղինակին կասկածում են ամուսնուն սպանելու մեջ
Թաղամասի գրեթե ամբողջ բնակչությունը որոնել է 30-ամյա կնոջը: Նրանք ստուգել են բոլոր բակերը, շքամուտքերն ու տանիքները, այգիներն ու կոյուղագծերի խոռոչները: Դեպքի հաջորդ օրը, նկուղներից մեկի մուտքի մոտ հայտնաբերվել են արյան հետքեր:
Դեպքից հետո Ֆալկինը ձերբակալվել է և խոստովանել մեղքը: Պարզվել է, որ նա հետևից հարվածել է Իրինային, երբ կինը հեռախոսով խոսելիս է եղել: Դրանից առաջ նա ամբողջ օրը քաղաքով մեկ փնտրել է իր զոհին:
Փակելով կնոջ բերանը, Ֆալկինը հարվածել է նրան ու քաշ տվել մոտակա նկուղ, որի դուռը փակ է եղել: Նա կնոջը բռնաբարել է հենց աստիճանների վրա, հետո դանակի մոտ 40 հարված է հասցրել: Կնոջ մարմինը թաքցրել է մեքենայի բեռնախցում, տեղափոխել անտառ, որտեղ էլ առանձնակի դաժանությամբ կտրել է սեռական օրգաններն ու դրել տոպրակի մեջ, իսկ մարմինը՝ թաղել:
Սեռական օրգաններով տոպրակն ու արյունոտ դանակը նա թաքցրել է այլ վայրում, իսկ արյունոտ գորգը լվացել է: Հետո Ֆալկինը գնացել է տուն՝ քնելու: Առավոտյան իրավապահները թակել են նրա դուռը: Նրանք պարզել են, որ մարդասպանը եղել է Renault Logan մեքենայով, որի բեռնախցիկում էլ հայտնաբերել են արյան հետքերը:
Նշենք, որ սոցիալական ցանցերում հայտնի որպես «Ուրալի Չիկատիլո» Ալեքսեյ Ֆալկինը բավականին խելացի և օրինակելի մարդու տպավորություն է թողել: Նա հավաքել է դուստրերի ու զինվորական ծառայության, ընկերների հետ ճամփորդությունների նկարները: Շատ նկարներում Ալեքսեյը հրշեջի համազգեստով է եղել: Ընկերները նրա վարքագծում կասկածելի ոչինչ չեն նկատել:
Նախաքննության ընթացքում Ֆալկինը փորձել է հոգեկան հիվանդ ձևանալ: «Ես հոգեկան հիվանդ եմ, երբեմն ինձ այնպիսի մտքեր են այցելում, որոնցից չեմ կարողանում ազատվել: Դրանք սպանության մասին են, բայց ես հիմար չեմ, որ փչացնեմ կյանքս ու դիմեմ հոգեբույժի: Իսկ ընդհանրապես ես մի շարք հանցանքներ են գործել»,-դատարանում հայտարարել է Ֆալկինը:
Դատարանն անմիջապես ենթադրել է, որ սեռական հակումներով մոլագարը հոգեկան հիվանդ է ձևանում: «Ալեքսեյ Ֆալկինը ծառայել է բանակում, աշխատել է արտակարգ իրավիճակների նախարարությունում, եղել է հրշեջ, նա ունեցել է կին և երեխաներ, հետո աշխատել է որպես խառատ: Այս ամենը վկայում են, որ նա ամբողջովին առողջ է, քանի որ հոգեկան հիվանդին նույնիսկ թույլ չէին տա մոտենալ խառատի հաստոցին», -ասված է եղել միջնորդագրում՝ պահանջելով, որ նա պատասխանատվության ենթարկվի: Դիմումը ստորագրել է ավելի քան 6 հազար մարդ:
Դիմումում նշվել է նաև, որ մի քանի տարի առաջ Ֆալկինը դատի է տվել գործատուին և շահել գործը: «Հնարավո՞ր է, որ անհավասարակշիռ անձը հաղթի դատական գործեր, աշխատի և ծառայի այդպիսի տեղերում»,-ասված է եղել հանրագրում: