Մի երգի պատմություն. Ինչպես Ազնավուրի Qui երգը հնչեց հայերեն (տեսանյութ)
Շառլ Ազնավուրի Qui` հայերեն «Ով» երգը հնչում է նաև հայերեն: Թարգմանիչ Սամվել Գասպարյանը դեռ տարիներ առաջ էր այս երգի բառերը թարգմանել հայերեն, բայց դեռ ոչ ոք չէր երգել, մինչև Newmag-ը չնախաձեռնեց ազնավուրյան գրքերի ու երգերի հայաֆիկացման շարքը: Երգը կատար
Սեքս, կրոն, անարխիստական գաղափարախոսություն` այս երեք թեմանները ոչ վաղ անցյալի Ֆրանսիայում տաբու էին և ենթարկվում էին խիստ գրաքննության` որքան էլ ժողովրդավարության երկրում այս փաստն այժմ անհավատալի է հնչում: Փառքի գագաթնակետին շատ մոտ գտնվող Շառլ Ազնավուրը 1950-ականներին արդեն երկու անգամ հասցրել էր սկանդալ առաջացնել իր Après l’amour և Je fais mon rond երգերով :
Դա հերիք չէր` 1963-ին լույս տեսավ նրա Qui` «Ով» ձայնասկավառակը, որի 12 երգերից Donne tes seize ans երգը արգելվեց պետական հեռուստատեսությամբ ու ռադիոյով, քանի որ երգի տեքստը 16-ամյա աղջնակին հուշում էր մտնել կրքի ու սիրո աշխարհ: Չնայած դրա`Qui ձայնասկավառակը հաջողություն ունեցավ զգացմունքային և ռոմանտիկ այլ գործերի շնորհիվ, որի այցեքարտը դարձավ ալբոմի համանուն երգը`Qui-ն, որը ոչ պակաս բաց տեքստ էր համարվում այդ շրջանի համար:
Երգը պատմում է 20 տարվա տարիքային տարբերությամբ սիրո մասին։ Ազնավուրն առաջին անգամ այն կատարում է Պոլ Մորիայի նվագախմբի հետ, հենց Մորիան էլ արել է գործիքավորումը. նա ժամանակի ամենապահանջված երաժշտական ձևավորողներից էր, որին հաճախ դիմում էր նաև ժակ Բրելը:
«Ով իմ փոխարեն
կյանքդ կլցնի նոր երազներով,
ինձ կցանկանա անխնա ջնջել
քո սրտի խորքում…»
Այս բանաստեղծությունը երգող պոետն իր հարցը տվել է բազմահազարանոց դահլիճներում նաև իսպաներեն ու իտալերեն. «Բուենոս Այրեսում էի, մի փոքրիկ կիթառ էի գնել, որի օգնությամբ կարող էի ինքս ինձ նվագակցել ընդամենը երեք ակորդի վրա, և ոչ ավելի: Եվ հետաքրքիրն այն է, որ տանգոյի երկրում ես կարողացա հորինել բոլերո»:
Երգը հնչում է այնպես, ասես, շանսոնյեն հենց հայերեն էլ գրել է` ոչ մի երանգ ավելի, ոչ մի գույն պակաս.
«Սիրտս պայթում է,
Երբ մտածում եմ՝
Մեկը քեզ կասի
«Ես քեզ սիրում եմ»,
Քեզ պինդ կգրկի,
Եվ ինձ կթաղի
Մեկ անգամ նորից»…
Կարդացեք նաև
- [Նոր երգ, նոր տեսահոլովակ] Newmag Winter Fest-ին տեղի կունենա Շառլ Ազնավուրի «Ով» երգի հայերեն տարբերակի պրեմիերան (տեսանյութ)
- Տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի «Ով» երգի հայերեն տարբերակի հեռուստապրեմիերան (տեսահոլովակ, տեսանյութ)
- Newmag Winter Fest-ին տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի «Qui» երգի հայերեն տարբերակի պրեմիերան (լուսանկարներ, տեսանյութ)