Ժողովրդական բժշկություն միգրենը թեթևացնելու համար
Գլխացավը նյարդային համակարգի խիստ տարածված հիվանդություն է: Մշտական գլխացավից գանգատվում է մոլորակի բնակչության 40 տոկոսը: Նրանց ուղիղ կեսը տառապում է միգրենով: Եվ դա խանգարում է ապրել լիարժեք կյանքով: Միգրենն ավելի հաճախ անհանգստացնում է վերարտադրողական տարիքի կանանց: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նրանց 20 տոկոսի մոտ միգրենն է ի հայտ է գալիս հղիության ընթացքում:
Ապացուցված է, որ միգրենն առաջանում է գլխուղեղի անոթներում սպազմի և արյան շրջանառության խանգարման պատճառով:
Ժողովրդական բժշկության մեջ հայտնի են միջոցներ, որոնք օգնում են թեթևացնել միգրենը: Ըստ այդմ, նոպայի ժամանակ պետք է ճակատը երկու ձեռքով մերսել անանուխի կամ լավանդայի յուղով:
Աղիների մաքրում տնային պայմաններում
Չիչխան՝ առողջության և գեղեցկության հատապտուղ
Օգտակար են զբոսանքները` մաքուր օդին օրը մեկ ժամից ոչ պակաս, կանոնավոր սնունդն ու լիարժեք քունը (ցանկալի է քնել ննջարանի օդանցքը բաց):
Միգրենից գանգատվողները պարտադիր պետք է հրաժարվեն ծխախոտից, կարմիր գինուց, կծու մթերքներից և շոկոլադից:
Միգրենի ժամանակ պետք է շատ հեղուկ օգտագործել` հատկապես օգտակար են սպանախի հյութը, խատուտիկի արմատից ստացված հյութը, հանքային ջուրը, կվասը:
Տանջող գլխացավի դեմ պայքարելու համար կարելի է անուշադրի (нашатыр) և կամֆորայի սպիրտները հավասար քանակությամբ խառնել ու լցնել հերմետիկ փակվող տարայի մեջ: Միգրենի նոպայի ժամանակ բացել տարայի բերանն ու զանգվածից հոտ քաշել, հետո արտաշնչել:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան