Newmag Summer Fest-ին տեղի կունենա Լարի Սենի «Տրամադրության վերելակը» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)

Կյանքն, ինչպես վերելակում, մեկ վերև, մեկ՝ ներքև. էյֆորիայից մինչև ընկճախտ, վատ տրամադրությունից մինչև ուրախություն: Newmag-ը ներկայացնում է նոր գիրք՝ ինչպես կառավարել հույզերը, վերահսկել տրամադրության անկումները և միշտ մնալ վերելակի բարձր հարկերում։ Լարի
«Տրամադրության վերելակը» գրքի հեղինակ դոկտոր Լարի Սենն իր մոտիվացիոն թրեյնինգներով օգնել է 120 ընկերությունների ղեկավարների ու 500 գործարարների: 15 գրքերի հեղինակ է, որին Forum ամսագիրը կոչել է «կորպորատիվ մշակույթի հայր»: Ըստ հոգեբանի, ինքներդ պետք է ստեղծեք ձեր տրամադրությունը ու որոշեք՝ վերելակով բարձրանա՞լ, թե՞ իջնել:
Տրամադրության վերելակի վերին հարկերում գտնվելու բանաձևը հոգեբան Լարի Սենը սովորեցնում է օրինակներով ու անձնական փորձով, ներկայացնում է պատմություններ ընտանիքի, աշխատավայրի, ընկերական ու գործնական հարաբերություններն առողջ հիմքերի վրա դնելու մասին։ Մանրամասն ներկայացնում է՝ ինչպես կարելի է փոխել հոգեվիճակն ու խուսափել սթրեսային ապրումներից.
«Մեզնից յուրաքանչյուրն էլ տարբեր ժամանակ այս փուլերից որևէ մեկում հայտնվում է։ Թվում է, որ այդպես էլ պետք է լինի, սակայն կարող եք սեղմել վերելակը կանչելու կոճակն ու տեղափոխվել ավելի բարձր հարկեր՝ չվնասելով Ձեզ կամ ուրիշներին: Պատկերացրեք՝ հաճախորդների սպասարկման ոլորտում սա ինչ մեծ փոփոխության կարող է բերել»։
Լարի Սենի վստահմամբ, յուրաքանչյուրը կարող է կառավարել մտքերն ու հաղթահարել դժվարությունները: Նա հորդորում է լրջորեն վերաբերել փոփոխվող տրամադրությանը և նստել տրամադրության վերելակ, բայց ոչ թե տրվել վերելակային տատանումներին, այլ կառավարել այն: Ավելին, ըստ նրա, առանց տրամադրության վերելակի՝ չենք կարող միանգամից բարձրանալ բարձր հարկեր, եթե չենք սկսում ներքևից:
Ինչպես վերցնել վահանակը, կառավարել հույզերն ու հասնել հուզական ինտելեկտի բարձր մակարդակին. գիրքը շատերին է օգնել խուսափել նման տհաճ և անցանկալի երևույթներից, անելանելի ու սթրեսային իրավիճակներից:
Newmag Summer Fest 2023-ի ամբողջական ծրագիրը
«Տրամադրության վերելակը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Newmag Summer Fest-ին, հունիսի 17-ին, 16:00, «Երազ» այգու Ground Hall սրահում: Գլխավոր գործընկեր՝ կլինիկական հոգեբան Նարինե Պետրոսյան։
Կարդացեք նաև
Կարդա նաև

Ultraviolet. S01E01 / Աղունի կերպարը կինոյում և թատրոնում

Հայ քաղաքագիտական մտքի առաջամարտիկ Տիգրան Հայրապետյանը կդառնար 61 տարեկան. բացառիկ տեսագրություն նրա մամուլի ասուլիսից (տեսանյութ)

Տեղի ունեցավ Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Արքայադուստր Դիանայի ընկերուհուց մինչև հոգեթերապևտ. Ջուլյա Սամուելի մասնագիտական ճանապարհը (տեսանյութ)
