[ ՕՏԱՐԻ ԴԱՍԵՐ ] Ոսկե բանաձև
Լեգենդար բանկիր Ջոն Փերփոյնթ Մորգանն իր ժամանակի ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր: Նա աշխարհի ամենախոշոր բանկի, ինչպես նաև հանրահայտ բազմաթիվ ձեռնարկությունների հիմնադիրն էր: Հեռավոր այն օրերին նա հովանավորում էր նաև աշխարհահռչակ ֆիզիկոս Նիկոլա Տեսլային: Մորգանը նաև արվեստի գործերի շքեղագույն հավաքածուի տեր էր:
Հետաքրքրասեր լրագրողները մի անգամ փորձում են Մորգանից «կորզել» նրա հաջողության գաղտնիքը: Իրեն ուղղված հարցին ի պատասխան մագնատը հայտարարում է, որ ինքն առաջնորդվում է գաղտնի մի բանաձևով, որն իրեն մեծ «ղսմաթ» ու հարստություն է բերել: «Ո՞րն է այդ բանաձևը» հարցին ի պատասխան` Մորգանը պատմել է հետևյալ հետաքրքիր պատմությունը: «Երբ ես արդեն կայացած գործարար էի, օրերից մի օր ինձ մոտ եկավ մի մարդ:
ՕՏԱՐԻ ԴԱՍԵՐ. Ճակատագիրը զորավիգ է լինում «կախականջներին»…
-Սը՜ր,-ասաց նա,-այս ծրարում գրառված է անվերապահ հաջողություն ապահովող մի բանաձև, որը պատրաստ եմ Ձեզ փոխանցել` երկու հազար դոլարի դիմաց»:
-Հասկանում եք, ինձ այնքան էլ հեշտ չէ հիմարի տեղ դնելը, այնպես որ ես նրան ասացի. «Ես չգիտեմ, թե ինչ կա ծրարում, բայց եթե սկզբից ցույց տաք թե ինչ կա այնտեղ, ու եթե այն իսկապես արժեցող մի բան լինի, ապա ես Ձեզ ջենթլմենի խոսք եմ տալիս, կվճարեմ այնքան` որքան Դուք կկամենաք»:
-Նա համաձայնեց ու ինձ փոխանցեց խորհրդավոր ծրարը,- պատմությունն է շարունակում Մորգանը:
-Երբ ես այն բացեցի, նրա մեջ մի փոքրիկ երկտող գտա: Աչք ածելուց հետո ես անմիջապես,ինչպես և խոստացել էի, նրան երկու հազար դոլարի կտրոն տվեցի… Այդ երկտողի վրա իսկապես շարադրված էր հաջողության բանալին:
- Ամեն առավոտյան նշեք բոլոր այն գործերի մասին, որոնք պարտավոր եք անել ամբողջ օրվա ընթացքում:
- Պարտադիր կատարեք դրանք …