BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ի այս աշնան առաջին գիրքը՝ հրատարակվել է պա

Newmag-ի այս աշնան առաջին գիրքը՝ հրատարակվել է պատմաբան, բանասեր Մորուս Հասրաթյանի կենսագրականը (թրեյլեր)

newmag-y-n

Newmag-ը և Հասրաթյան-Մինասյանը հիմնադրամը «Հասրաթյան» մատենաշարով ներկայացնում են Աելիտա Դոլուխանյանի «Մորուս Հասրաթյան. ինքնության և ժառանգության վավերագիրը» աշխատությունը: Այս գիրքը հրատարակվել է «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսա

Սա գիրք է մի մարդու մասին, ում կենսագրությունն առաջին հայացքից թվում է՝ հոլիվուդյան ֆիլմի սցենար: Կյանքի առաջին 4 տասնամյակն անցել է փորձություններով, բռնադատվել է, երեք տարի անցկացրել անազատության մեջ: Այս աշխատությունն այն մասին է, որ ի հեճուկս փորձությունների և դժվարությունների, Հասրաթյանը չի կորցրել հավատը մարդկանց հանդեպ, հետաքրքրությունը՝ կյանքի ու սերը հայրենիքի նկատմամբ։

«Մորուս Հասրաթյան. ինքնության և ժառանգության վավերագիրը»  գրքի հեղինակ Աելիտա Դոլուխանյանը ներկայացրել է հենց այդ դժվորությունները պատվով հաղթահարած մարդու կենսագրությունը: Մորուս Հասրաթյանը դասախոսել է Երևանի բուհերում, Բեյրութի Հայկազյան համալսարանում: Աելիտա Դոլուխանյանը նրա ուսանողներից է. «Ես հնարավորություն եմ ունեցել լինել Մորուս Հասրաթյանի ուսանողը, ասպիրանտական տարիներին առավել մոտիկից շփվել նրա հետ՝ ստանալով մասնագիտական խորհուրդներ։ Հասրաթյանի մասին լսել եմ մանկուց՝ իմ պապիկից, ծնողներից, որոնք նրա մասին խոսում էին որպես ազգային արժեքի»։

Գրքում հանդիպում ենք նաև նրա խոստովանությանը, որ հանդիպել է շատ նշանավոր մարդկանց, սակայն նրանց մեջ չկա որևէ մեկը, որ համեմատելի լինի Չարենցի հետ:

Հասրաթյանը բարձրագույն կրթություն ստացել է Երեւանի պետական համալսարանում, որտեղ նրան դասավանդել են ակադեմիկոսներ Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանը, Արսեն Տերտերյանը, Լեոն։ ԵՊՀ առաջին շրջանավարտներից էր։ Երիտասարդ տարիներից սկսած՝ աշխատել է Մարտիրոս Սարյանի, Երվանդ Լալայանի, Աշոտ Հովհաննիսյանի, Թորոս Թորամանյանի, Երվանդ Շահազիզի եւ այլ նշանավորների կողքին։

 

Գրքում հանդիպում ենք նաև նրա խոստովանությանը, որ հանդիպել է շատ նշանավոր մարդկանց, սակայն նրանց մեջ չկա որևէ մեկը, որ համեմատելի լինի Չարենցի հետ: Չարենցը Հասրաթյանի հուշերում ներկայանում է որպես անկրկնելի անհատականություն: Հասրաթյանի ընկերներն էին Դերենիկ Դեմիրճյանը, Ավետիք Իսահակյանը, Շիրազը, Չարենցն ու Բակունցը, նշանավոր պատմաբաններ ու ակադեմիկոսներ։ Նրանց մասին Մորուս Հասրաթյանը գրել է հուշերում՝ նկարագրելով իրենց զրույցները, տագնապներն ու մտորումները։

Հասրաթյանը մտերիմ էր Մարտիրոս Սարյանի հետ: Գեղանկարիչը սկսել է Հասրաթյանի դիմանկարը, բայց անավարտ է թողել։ Իսկ Հովհաննես Շիրազն իր լույս տեսած նոր ժողովածուները նվիրում էր հենց Հասրաթյանին, հետևում նրա խորհուրդներին ու ստեղծագործությունները գրում ավելի կարճ, որ ավելի ազդեցիկ լինեն։ Հասրաթյանների տանը հաճախ էր լինում Համո Սահյանը:

Հասրաթյանի գրչին են պատկանում Հայաստանի պատմության, հնագիտության, ճարտարապետության ու բանասիրության վերաբերյալ բազմաթիվ արժեքավոր ուսումնասիրություններ։ Պեղումներ է իրականացրել Սիսիանի Անգեղակոթում։ Նա պնդում, ապացուցում ու փաստեր էր ներկայացնում, որ սպարապետ Վարդան Մամիկոնյանը թաղված է հենց այդտեղ։ Մորուս Հասրաթյանի բացառիկ պեղումների շարքին է պատկանում ոսկեդարի գրող-պատմիչ Մովսես Խորենացու ծննդավայրի վերաբերյալ ապացույցներ։

Ծննդյան 120 ամյակին  նվիրված միջոցառմանը տեղի կունանա նաև ցուցահանդես՝ նվիրված սայաթ-նովայագետ Մորուս Հասրաթյանի գործունեությանը: Մուտքն ազատ է:

Աելիտա Դոլուխանյանի բացառիկ տեղեկություններով հարուստ այս աշխատությունն ամբողջական է դարձել նաև լուսանկարների ներդիրով: Գրքի խմբագիրը Մորուս Հասրաթյանի որդին է՝ Մուրադ Հասրաթյանը։

Ականավոր պատմաբան և բանասեր Մորուս Հասրաթյանի դժվարին ու հետաքրքիր կյանքի մասին գրքի շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 9-ին՝ նրա ծննդյան նախօրեին, Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1):

Ծննդյան 120-ամյակին  նվիրված միջոցառմանը տեղի կունանա նաև ցուցահանդես՝ նվիրված սայաթ-նովայագետ Մորուս Հասրաթյանի գործունեությանը: Մուտքն ազատ է:

Տարածել