BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[InterPress] Մոսկվան ավելի մեծ ճնշում է գործադրում

[InterPress] Մոսկվան ավելի մեծ ճնշում է գործադրում հայկական նոր իշխանության վրա

Անցյալ գարուն իշխանության գալուց հետո, Փաշինյանի կառավարությունը պատժիչ գործողությունների դիմեց ռուս օլիգարխների և նրանց հետ կապ ունեցող հայ գործիչների դեմ, որն առաջացրեց Կրեմլի դժգոհությունը: Սակայն, Մոսկվայի ճնշումը բավականին հաջողակ է եղել ստիպելով ՀՀ վարչապետին արտաքին հարցերում պահել ռուսական ուղեգիծը: Փաշինյանը զգում է, որ ինքը պարտավոր է վճարել իր ներքաղաքական ծրագրերի իրականացման համար, և հարցը մնում է բաց, թե արդյոք սա այն գին է, որ նա վճարում է դրա դիմաց և արդյոք չի պատրաստվում ավելի անկախ արտաքին քաղաքականություն վարել: Սակայն պատասխանն ակնհայտ է՝ հաշվի առնելով , որ գալիք ընդհանուր ընտրությունները տեղափոխվել են 2018 թ. դեկտեմբերի 9-ը: Հավանականությունը մեծ է, որ Փաշինյանը ճնշող մեծամասնություն կստանա օրենսդիր մարմնում, ի շնորհիվ մեծ քանակությամբ աջակցության հայ բնակչության շրջանում, որը ցանկանում է, որ երկրում արմատախիլ լինի Ռուսաստանի հետ կապեր ունեցող կոռուպցիան:
1991 թ. անկախացումից ի վեր Հայաստանը կախման մեջ է Ռուսաստանից իր աշխարհագրական դիրքի, գրավյալ տարածքների շուրջ Ադրբեջանի հետ պատերազմի և տնտեսական թուլության պատճառով: Հայաստանը սահմաններ ունի իրեն նկատմամբ թշնամաբար տրամադրված Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Իրականում, վերջիններիս հետ հարաբերությունները միշտ եղել են դժվար: Բացի այդ, Հայաստանը սահմանակից է Վրաստանին, որի հակամարտությունը Ռուսաստանի հետ դժվարացնում է արտաքին առևտուրը: Դեպի ծով ելք չունեցող այս երկիրը չունի ընդհանուր սահման Ռուսաստանի հետ: Այնուամենայնիվ, Մոսկվան աջակցում է այս երկրին ոչ միայն ավանդական մշակութային կապերի պատճառով, երկու ժողովուրդներն էլ արևելյան քրիստոնյա ազգեր են, այլև Հայաստանի հարևանների հետ բարդ հարաբերություններում՝ Հայաստանին որպես լծակ օգտագործելով տարածաշրջանում ռուսական գերիշխանության խթանման համար:



Կարդացեք նաև.՝



Հայաստանի պատերազմն Ադրբեջանի հետ նշանակում է, որ ոչ մի երևանյան կառավարություն երբևէ պատրաստ չէ հրաժարվել ռուսական ռազմական աջակցությունից կամ Գյումրիի ռուսական ռազմակայանից՝ չնայած այն բոլոր խնդիրներին, որոնք այն հարուցել է հայերի համար, այդ թվում ` դրա շրջակայքում բնակվող հայերի մահվան բազմաթիվ դեպքեր: Երբ հայերը զայրանում են Մոսկվայի վրա, ռուսական կառավարությունը միշտ կարող է մատնանշել ադրբեջանական և թուրքական գործոնները կամ նույնիսկ նրանց հրահրել, որպեսզի հասկացնել, որ առանց ռուսական ռազմական ներկայության Հայաստանին դժվար կլինի, եթե, իհարկե, չլինեն հիմնարար փոփոխություններ Բաքվում և Անկարայում: Դրա մասին է վկայում հայ մեկնաբաններից մեկը:
Մինչև այս տարվա սկիզբը ենթադրվում էր, որ դեպի ծով ելք չունեցող, սահմանափակ ռեսուրսներ ունեցող և արդյունաբերական առումով թույլ երկիրը գտնվում է այնպիսի ծանր վիճակում, որ հայերի մեծամասնությունը եկել են եզրահանգման, որ ռուսական փողի մուտքն ու դրա հետևում գտնվող օլիգարխներն այն գինն է, որ Հայաստանը ստիպված է վճարել երկիրը պահպանելու համար: Այնուամենայնիվ, փողոցային շարժումը, որը բերեց Փաշինյանին իշխանության և հանգեցրեց նրա հակակոռուպցիոն արշավին, կարծես թե հերքում է այդ ենթադրությունը: Իրոք, արտասահմանում շատ վերլուծաբաններ Փաշինյանի հեղափոխությունը անվանում էին «Մայդան», որը առաջին հերթին կվերացնի օլիգարխների համակարգը, իսկ այնուհետև Երևանի կախումը Մոսկվայից:

Շարունակությունը՝ InterPress.am-ում





Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում





 

Տարածել