Ե՞րբ է պետք ջուր տալ նորածին երեխային
Փորձառու մայրիկները հաճախ նորաթուխներին խորհուրդ են տալիս ծննդյան առաջին իսկ օրից երեխային ջուր խմեցնել: Սա ճիշտ խորհուրդ չէ, քանի որ կրծքով կերակրվող փոքրիկը ջրի կարիք չի զգում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները ասում են, որ երեխային մինչև 6 ամսականը ջուր տալ պետք չէ, հատկապես կրծքով կերակրելու դեպքում: Կ
րծքի կաթը ապահովում է օգտակար նյութերի և հեղուկի անհրաժեշտ քանակը: Առաջին կաթը մոտ 87% կազմված է ջրից:
Ստացվում է, որ կերակրման ժամանակ նորածինը սկզբում խմում է ջուր, իսկ հետո կաթ` ստանալով օգտակար նյութեր ու ճարպեր: Մասնագետները խորհուրդ են տալիս երեխան նորից կերակրել, երբ նա ջուր է ուզում: Դա կհագեցնի ծարավը: Մանկանը չի կարելի ջուր տալ նաև կերակրելուց առաջ: Այդ դեպքում փոքրիկը քաղց չի զգում, ուտում է հարկ եղածից քիչ:
Օգտակար է կարդալ նաև`
- Աղիների մաքրում տնային պայմաններում
- Չիչխան՝ առողջության և գեղեցկության հատապտուղ
- Ժողովրդական բժշկություն միգրենը թեթևացնելու համար
- Սեռական ակտիվությունը խթանելու 5 միջոց
Նորածնին պետք է ջուր տալ միայն այն դեպքում, եթե նա կերակրվում է արհեստական կաթնախառնուրդով: Կերակրվելու ընթացքում պետք է նորածնին տալ սենյակային ջերմության մաքուր ջուր: Եթե երեխան հրաժարվում է ջուր խմելուց, ապա չի կարելի նրան ստիպել:
Եթե երեխան որևէ հիվանդություն ունի, պետք է խորհրդակցել մանկաբույժի հետ և հետո միայն ջուր տալ:
Պարզվում է, որ «մայրական ջուրն» ավելի օգտակար է քան ծորակի ջուրը: Կաթի մեջ պարունակվող հեղուկը զուրկ է աղերից: Մայրական կաթը ձևավորում է նորածնի աղիների միկրոֆլորան: Հետևաբար ավելորդ ջուրը կարող է դիսբակտերիոզ առաջացնել: