ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[ Արեվելյան խոհանոց ] Ժամանակի մեջ քարացած կրոնավա

[ Արեվելյան խոհանոց ] Ժամանակի մեջ քարացած կրոնավանը

Նարդարան անունը Ադրբեջանից դուրս շատերն առաջին ագամ լսեցին վերջին 1 ամսում: Ադրբեջանի իշխանությունը Բաքվից 25 կիլոմետր հեռու այս բնակավայրում հատուկ գործողություն իրականացրեց: Մի քանի մարդ սպանվեց, ձերբակալվեցին տասնյակ բնակիչներ, որոնց մեղադրեցին Ալիևի իշխանության դեմ հեղաշրջում ծրագրելու մեջ: Տպավորությունն այն էր, որ բռնապետական ռեժիմից դժգոհ մի ամբողջ ավան ընդվզել է: Սակայն Նարդարանի պարագայում արմատներն ավելի խորն են:
Ադրբեջանը համարվում է մուսուլմանական երկիր, որտեղ տիրապետող ուղղությունը շիիզմն է: Բայց նարդարանցիների համեմատ Ադրբեջանի մնացած բնակչությանը կարելի է անվանել աթեիստ կամ «միայն անունով մուսուլման»: Ամենուր` Բաքվում, Ադրբեջանի բոլոր մեծ ու փոքր բնակավայրերում կարելի է հանդիպել Իլհամ Ալիևի ու նրա հոր՝ Հեյդարի մեծ պաստառները: Նարդարանում դրանք չկան: 9 հազար բնակչությամբ այս փոքր ավանում փողոցները, հրապարակները ոչ թե Ալիևների, այլ շիայական սրբերի՝ Ալիի, Հուսեյնի անունով են: Պաստառների վրա նույնպես պատկերված են շիաների միջնադարյան առաջնորդները: Հարուրավոր տարիներ առաջ զոհված Ալին ու նրա ժառանգները 21-րդ դարում շարունակում են մնալ նարդարանցի երիտասարդների հերոսները: Կանայք կրոնական հագուստներով են: Հենց Նարդարանում էր 1991 թվականին հիմնվել Ադրբեջանի Իսլամական կուսակցությունը, որը արգելվել էր Հեյդար Ալիևի օրոք՝ 1996 թվականին:



[ Արեվելյան խոհանոց ] Հայ-թուրքական սահմանն ի՞նչ կապ ունի ԻՊ-ի հետ





Նարդարանը միշտ մերժել է ամեն պետական բան, եթե դա միաժամանակ կրոնական չէ: Նույնիսկ խորհրդային շրջանում այստեղի մարդիկ պահպանել են իսլամական ավանդույթները, չնայած Նարդարանի գլխավոր մզկիթը այդ շրջանում փակվել է, շատերին աքսորել կամ գնդակահարել են: Խորհրդային կարգերի փլուզումից հետո էլ Նարդարանը մերժում է Ադրբեջանի աշխարհիկ կառավարչաձևը: Բնակիչները ամիսներով, նույնիսկ տարիներով գազի ու լույսի վարձ չեն վճարել կամ վճարել են այնքան, որքան ցանկացել են: 2000-2006 թվականներին իշխանությունը մի քանի անգամ փորձել է Ադրբեջանում տիրող իրականությունը պարտադրել Նարդարանին: Բնակավայր մտցված ոստիկանական ուժերը զոհեր են տվել, բայց չեն կարողացել ճնշել բնակիչների զինված դիմադրությունը: Ընդվզումների արդյունքում պետական իշխանության բոլոր ներկայացուցչությունները Նարդարանից դուրս են բերվել: Ավանը ղեկավարում էին տեղացիների ընտրած ու կրոնական համայնքի համակրանքը վայելող մարդիկ: Ավանում մինչև 2015 թվականի դեկտեմբեր նույնիսկ ոստիկանական տեղամաս չկար:
Նարդարանը կարծես փոքր կրոնապետություն լինի աշխարհիկ պետության մեջ: Բնակավայրի յուրահատկությունը թերևս նաև այն է, որ բնակչությունը կազմված է միմիայն թաթերից[1]: Նրանք չեն էլ թաքցնում համակրանքը իրենց պատմականորեն ավելի հոգեհարազատ Իրանի նկատմամբ, որտեղ հաստատվել է նարդարանցիների պատկերացմամբ միակ ընդունելի հասարակարգը՝ կրոնապետությունը: Ադրբեջանի իշխանությունը Նարդարանը համարում է պետության աշխարհիկության դեմ պայքարող ֆանատիկոսների միակ ըմբոստ ամրոց, մինչդեռ Իրանը Նարդարանն ընկալում է որպես Ադրբեջանում ճշմարիտ շիիզմի միակ օազիս: Երկու վարչակարգերի հակառակ պատկերացումների արդյունքում Ադրբեջանը Իրանին մեղադրում է Նարդարանը իշխանության դեմ լարելու մեջ, իսկ Թեհրանը Բաքվին մեղադրում է շիա հավատացյալներին ճնշելու մեջ:
2015 թվականի դեկտեմբերից Նարդարանը Ադրբեջանի իշխանության հսկողության տակ է: Ավանի բոլոր մզկիթները փակվել են, ձերբակալությունները շարունակվում են: Տեղական ինքնակառավարման մարմինները ավան են վերադառնում փողոցներում լցված զինված ոստիկանների խիստ հսկողությամբ:


[1] Թաթերը իրանական էթնիկ խումբ է, որի ծագումը վերջնականապես պարզաբանված չէ: Նրանք Կովկասում բնակություն հաստատած պարսիկների փաստացի հետնորդներն են, և հաճախ նրանց անվանում են Կովկասի պարսիկներ: Միջնադարում թաթերն Ատրպատականի արևելքում մեծամասնություն են կազմել, սակայն նրանց հիմնական մասը ասիմիլացվել՝ թյուրքացվել է:

Տարածել