Կանադան ու կանադացիները. փաստեր՝ խաղաղասեր երկրի ու ժողովրդի մասին
Հուլիսի 1-ը Կանադայի օրն է: Իսկ որքա՞ն բան գիտեք Կանադայի, կանադացիների ու Կանադայի վարչապետի մասին: Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր ու զարմանալի փաստեր:
Կանադան տարածքի մեծությամբ աշխարհում երկրորդ ամենամեծ երկիրն է:
Ամեն տարի կանադացիները խմում են ավելի քան 2.270.000000 լիտր գարեջուր: Ստացվում է՝ յուրաքանչյուր կանադացի տարվա ընթացքում խմում է 79 լիտր գարեջուր:
Կանադացիները հայտնի են ներողություն խնդրելու կարողությամբ: Նրանք չափազանց ընկերասեր ու քաղաքավարի մարդիկ են:
Կանադայում ավելի շատ լճեր կան, քան ամբողջ աշխարհում. մոտավորապես 3 միլիոն լիճ:
Կարդացեք նաև.
10 ուշագրավ փաստ Ջասթին Տրյուդոյի մասին
Ֆրանկոֆոնները. «Հեղափոխությունը» և «Ընդհանուր հայտարարը»՝ մեկ տուփով
Ընդհանուր հայտարար․ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետին նվիրեց նրա գրքի հայերեն թարգմանությունը
Կանադայի բնակչությունն ամենակրթվածն է. ամբողջ բնակչությունից առնվազն 56%-ը ավագ դպրոցից հետո ունի կրթական աստիճան:
Կանադայի բնակչության առնվազն 10%-ը բուսակերներ են:
Կանադան վայրի արջերի «տունն է». 25.000 բևեռային արջերից 15.000-ը բնակվում են Կանադայի հյուսիսում:
Կանադայի վարչապետը հայտնի է իր անմիջականությամբ ու հակաարարողակարգային քայլերով. դառնալով վարչապետ՝ նա ընտրողներին շնորհակալություն էր հայտնում մետրոյում, անձամբ դիմավորում էր սիրիահայ փախստականներին, նրան մշտապես կարելի է տեսնել Օտտավայի փողոցներում: