10 ուշագրավ փաստ Ջասթին Տրյուդոյի մասին

June 11, 2019


  • Ջասթին Տրյուդոն և իր հարազատ եղբայրը ծնվել են նույն օրը՝ երկու տարվա տարբերությամբ: Եվ այդ օրը կաթոլիկների սուրբ ծնունդն էր՝ դեկտեմբերի 25-ը:

  • Նրա հայրը նույնպես եղել է Կանադայի վարչապետ:

  • Նա Կանադայի առաջին վարչապետն է, որը դաջվածք ունի:

  • Նա պետության առաջին տղամարդ ղեկավարն է, որն իրեն ֆեմինիստ է հայտարարել:

  • Ջասթին Տրյուդոյի կինը եղել է նրա կրտսեր եղբոր՝ 23 տարեկանում դժբախտ պատահարի հետևանքով մահացած Մայքլի դասընկերուհին:




Կարդացեք նաև.




  • Առաջին հայացքից նուրբ դիմագծերով Ջասթինն իրականում բռնցքամարտիկ է: Նա մասնակցել է բարեգործական մարտերի:

  • Կանադայի վարչապետը հայտնի է իր անմիջականությամբ ու հակաարարողակարգային քայլերով. դառնալով վարչապետ՝ նա ընտրողներին շնորհակալություն էր հայտնում մետրոյում, անձամբ դիմավորում էր սիրիահայ փախստականներին, նրան մշտապես կարելի է տեսնել Օտտավայի փողոցներում:

  • Մինչև վարչապետ դառնալը, Տրյուդոն դպրոցում դասավանդում էր մաթեմատիկա և ֆրանսերեն, եղել է նաև սնոուբորդի կարգադրիչ ու գիշերային ակումբում անվտանգության ծառայող:

  • Նկարահանվել է Առաջին աշխարհամարտում Կանադայի մասնակցության մասին սերիալում՝ որպես գլխավոր դերակատար:

  • Մարիխուանայի օգտագործումը Կանադայում դարձրել է օրինական:




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում