Տեղի ունեցավ Էդուարդ Աբրահամյանի և Գևորգ Մելիքյանի «Համապարփակ անվտանգություն» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
05/08/2025

«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը Newmag & Friends ծրագրի շրջանակում ներկայացրեց «Համապարփակ անվտանգություն» գիրքը։ Պատմաբան-միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանն ու քաղաքագետ Գևորգ Մելիքյանը վերլուծել են Հայաստանի անվտանգային մոդելների հիմնական թերությունները։
«Համապարփակ Անվտանգություն» աշխատության հեղինակներն առաջարկում են ստեղծել համապարփակ անվտանգության համակարգ։ Գիրքը հրատարակվել է «ԱՐԱՐ» հիմնադրամի դրամաշնորհով։ Հեղինակները մեկ տարի կատարել են ուսումնասիրություններ Հայաստանում ու այլ երկրներում։
«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Փախչանյանը պատմեց հայտարարված մրցույթի ու գրքի նշանակության մասին.
«Մեր երկիրը գտնվում է մի իրավիճակում, երբ հին լուծումները այլևս չեն գործում։ Մրցույթի նպատակն էր ուսումնասիրել Հայաստանի համապարփակ անվտանգության մոդելներն ու ռազմավարությունը։ Հեղինակները գործուղվել են նաև Իսրայել, նրանց փորձն ուսումնասիրելու համար։ Արդեն սկսել ենք համապարփակ անվտանգության տնտեսական բաղադրիչի հետազոտությունը, շուտով նաև կանենք սոցիալ-հոգեբանականը։
Այս գիրքը ընդգծում է այն ճշմարտությունը, որ անվտանգությունը միայն բանակի ու ուժային կառույցների խնդիրը չէ, այլ ամբողջ հասարակության, տարբեր կառույցների, պետական հաստատությունների։ Չնայած այսօրվա իշխանությունները չեն մերժում համապարփակ անվտանգության կոնցեպտը, բայց որեէ լուրջ քայլ չի արվում։ Այս կոնցեպտը կզարգացնենք այնքան, մինչև կունենանք համապարփակ անվտանգություն ունենալու քաղաքական կամք ունեցող իշխանություն»։
Գրքի երկու հեղինակները ներկայացրեցին իրենց հետազոտությունը։ Քաղաքագետ, միջազգայանագետ «Համապարփակ անվտանգություն» գրքի համահեղինակ Գևորգ Մելիքյանը ընդգծեց, որ հատկապես 2020 թվականի պատերազմից հետո հասկացավ, որ Հայաստանի դեմ բազմապիսի գրոհներն ըստ էության պատերազմ են առանց կրակոցների կամ հիբրիդային պատերազմներ են.
«Մեր գիրքը բաղկացած է ներածությունից ու երեք գլուխներից։ Կան նաև հայացեկարգային առաջարկներ, որ տեսնեն այն քարտեզը։ Մենք կարծում ենք, որ Հայաստանը պետք է անցնի յադ ճանապարհը, որպեսզի ունենա անվտանգային մեկ աստիճան բարձր մակարդակ։ Ներծաության մեջ ներկայացրել ենք, թե ինչու ձախողվեց Հայաստանի անվտանգային համակարգը։ Կոնտեքստի մեջ ենք դրել անվտանգային խնդիրները, թերությունները, չենք կենտրոնացել քառօրյա կամ 44-օրյա պատերազմների վրա։ Ընդհանուր ենք դիտարկել ու ամփոփել այն սխալները, որոնք արվել են, վերհանել ենք խնդիրները, որոնք լուծում չեն ստացել։
Խոսել ենք քաղաքական վերնախավի մասին, որը ռազմավարական անվտանգության պլանը հասկանալու խնդիր է ունեցել, եղել են նաև կադրային սխլաներ։ Պետական ու ոչ պետական կառույցների միջև համագործակցությունն արդյունավետ չի եղել։ Համակարգային խնդիրներ նույնպես կան։ Մենք կարծում ենք, որ քաղաքականությունը, որ եղել է 30 պլյուս տարիներին, չդիմագրավեց մարտահրավերներին, չավելացրեց ներքին ռեսուրսը, թերագնահատեցին շրջապատող երկրների ներուժը։ Խոչնդոտ է եղել նաև հետախուզական համակարգի բացակայությունը»։
Գրքի մյուս հեղինակը՝ պատմաբան-միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանը, պատմեց, որ փորձել են ձևակերպել Հայաստանի պոտենցիալ անվտանգային համակարգը, ներկայացնել տեսական, փիլիսոփայական հիմքերը.
«Տարբեր երկրներ ունեն իրենց ուրույն մոդելները։ Համապարփակ անվտանգային մոդելը բոլոր տարբերակները միավորում է մի բան՝ ուժի ու ուժի կուտակման վերաբերմունքը։ Ուժը միջազգային հարաբերությունների արտարժույթն է կամ պետությունների մայրական կաթը։ Մենք ուժի կոնցեպտը դարձրել ենք, որպես պետության ներքին վարքագծի չափման մեխանիզմ։ Մենք տվել ենք մեր սահմանումը, թե ինչ է համապարփակ անվտանգության համակարգը։ Հայաստանի պարագայում դարձրել ենք կոնստրուկտիվիստական մոտեցում։
Հաշվի ենք առել քաղաքական, աշխարհագրական, տնտեսական, ժողովրդագրական, հոգեբանական, տեղեկատվական ու ենթակառուցվածքային։ Անվտանգության համակարգը միայն ռազմական նշանակություն չունի, ու այն միայն ռազմական գործողությունների ժամանակ չէ։ Սա նշանակում է պատրաստ լիենլ կանխարգելման, լինել պաշտպանական ու նաև հարձակվողական։ Ու սա անընդհատ, հանրությունը անդադար պետք է պատրաստ լինի բոլոր տեսակի ճգնաժամերի ու արհավիրքների։ Համապարփակ անվտանգության համակարգը պետության հիմնական կմախքն է»։
Հեղինակները կարծում են, որ ռեալիզմի հիմքում ինքդ քեզ օգնելն է։ Նույնը վերաբերում է պետությանը։ Գրքի հեղինակները պատասխանեցին նաև ներկաների հարցերին։
Կարդացեք նաև

Էդուարդ Աբրահամյան
Գևորգ Մելիքյան
4800 ֏
Նկարագրություն
Հեղինակները վերլուծում են Հայաստանի անվտանգային մոդելների հիմնական թերությունները և խոցելի կողմերը, արձանագրում, որ եղած անվտանգային ճարտարապետությունը ձախողել է իր հիմնական առաքելությունը՝ պետության ռազմավարական շահերի պաշտպանությունը։
Նրանք ընդգծում են, որ անհրաժեշտ է ստեղծել համապարփակ անվտանգության համակարգ (ՀԱՀ), որը պետք է ունենա ռազմական, ինստիտուցիոնալ, գաղափարական, տնտեսական, տեղեկատվական, քաղաքացիական և միջազգային բաղադրիչներ։ Ուժի տեսական հայեցակարգի և փոքր պետությունների փորձի քննադատական հետազոտության հիման վրա աշխատությունն առաջարկում է նորարար մոտեցում։ Այն միավորում է ազգային դիմակայունությունը, ռազմավարական կառավարումը և արտաքին քաղաքական հավասարակշռումը՝ երկարաժամկետ ինքնիշխանություն և կայունություն ապահովելու նպատակով։
ՀԱՀ կոնցեպտը փոփոխվող աշխարհում Հայաստանի տեղը և դերը վերաիմաստավորելու կոչ է։ Այն առաջարկում է դուրս գալ անցյալի խորհրդային հարացույցից ու կառուցել մի համակարգ, որը փոքր պետությանը թույլ կտա դիմակայել ավանդական և հիբրիդային հիմնախնդիրներին։
Անվտանգային նոր մտածողություն ներշնչող այս գիրքն աղբյուր է որոշում կայացնողների, հետազոտողների և բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են անվտանգային նոր միջավայր հիմնել։
Այս գրքի հրատարակության իրավունքները պատկանում են «Արար» հիմնադրամին։ Գիրքը հրատարակվել է Newmag & Friends ծրագրով։
Կարդա նաև

Book donation/ Նոր Երզնկայի, Օշականի, Կարբիի և Փարպիի գրադարանները համալրվեցին 500 գրքով (լուսանկարներ)

Տեղի ունեցավ «Համապարփակ անվտանգություն. Հայաստանի այլընտրանքը փոփոխվող աշխարհում» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

BOOK DONATION/ «Վերածնունդ» հիմնադրամի օժանդակությամբ, Newmag-ը 500 գիրք նվիրաբերեց Վայքի համայնքային գրադարանին (լուսանկարներ)

Գրքաքննադատների ու փարձագետների անդրադարձը՝ «Մարմինն ամեն ինչ հիշում է» գրքին (տեսանյութ)
