BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի «Նոր երկիր» գրքի հեռու

Տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի «Նոր երկիր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Շառլ Ազնավուրի պոեզիան՝ արդեն հայերեն: Շանսոնյեի ծննդյան 98-ամյակի առթիվ Newmag-ն իր ընթերցողներին է ներկայացնում Շառլի պոեզիայի ժողովածուի հայերեն թարգմանության առաջին մասը: Մինչը 2024 թվականը՝ Ազնավուրի 100-ամյակը, 4 հատորներով լույս կտեսնեն նրա պոեզիա

 

«Նոր երկիր» գրքում ներկայացված է 113 ստեղծագործություն, որոնց կողքին դրանց ֆրանսերեն բնագիրն է: Գրքի թարգամանիչը Սամվել Գասպարյանն է: Նա տարիներ շարունակ Ազնավուրի միտքն ու լեզուն փոխանցում է ընթերցողին՝ հավատարիմ մնալով բնօրինակի նրբություններին: Գասպարյանը գտել է թարգմանել այնպես, ինչպես գրել է Ազնավուրը. «Գիրքը նախատեսված է նրանց համար, ովքեր կցանկանան համադրել երկու լեզուներով այդ պոեզիան, նրանց համար, ովքեր կուզեն հասկանալ, թե Շառլն ինչի մասին է երգում»:

  

Ազնավուրի պոեզիայում փակ թեմաներ չկան. նա գրել է կրքի, սիրո, դավաճանության, բաժանման, ինքնասպանության, խաբեության ու խաղամոլության մասին: Գրքի խմբագիր Հասմիկ Առաքելյանը նշում է, որ Ազնավուրի պոեզիան հայերեն թարգմանությամբ կարդալիս հագենում է միտքն ու սիրտը. «Ազնավուրը հենց այս ստեղծագործություններն ու բառերն են, որոնք կան այս պոեզիայի ժողովածուում, սրա շնորհիվ մարդիկ կհասկանան Ազնավուրի ձեռագիրը, բնավորությունը, էստեղ գործեր կան, որ շատ հուզիչ էմոցիոնալ խառնվածքով փոխանցել է սիրո մասին, բայց այստեղ հումոր ու սառկազմ կա, այստեղ բանաստեղծություններ կան, որ կարծես փոքրիկ պատմվածներ լինեն»:

 

Ալյանս Ֆրանսեզի ղեկավար Սյուզան Ղարամյանը նկատում է, որ հայերն Ազնավուրին պաշտում են, բայց նրա ստեղծագործությունների մասին, այնուամենայնիվ, շատ բան չգիտեն: Նրա խոսքով՝ պոեզիայի այս ժողովածուն հնարավորություն է հասկանալ Ազնավուրին ու նրա ասելիքը. «Միշտ չէ, որ հայերեն թարգմանությունն այնքան հաջող է լինում, միշտ բոլորն ասում են պետք է բնագիրը կարդաս, բայց սա այդ դեպքը չէ, մենք կարող ենք հայերեն կարդալ ու հասկանալ՝ ինչ էր ուզում ասել Ազնավուրը»:

«Նոր երկիրը» շանսոնյեի 7-րդ գիրքն է, որը Newmag-ը ներկայացնում է հայերեն: Այս գրքով հրատարակչությունը եզրափակում է արձակն ու սկիզբ է դնում Ազնավուրյան պոեզիային:

Կարդացեք նաև

Տարածել