BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Գերի Չեփմենը գրականություն է բերել նոր բանաձև. «Սի

Գերի Չեփմենը գրականություն է բերել նոր բանաձև. «Սիրո 5 լեզուները»

Ամերիկացի պոպուլյար հեղինակ Գերի Չեփմենը գրում է փոխհարաբերությունների մասին։ Նա սեփական փորձով պատմում է իր և կնոջ ավելի քան 50 տարվա ամուսնական կյանքի մասին։



«Մենք մեր համատեղ կյանքն ավելի պարզ դարձրինք: Ես և կինս ամուսնության առաջին տարիներին բազմաթիվ դժվարություններ ենք ունեցել».-ասում է Գերի Չեփմենը:



Իր կյանքի փորձը և ընտանեկան արժեքների մասին պատկերացումները նա տարածում է կոնսուլտացիաների ժամանակ, ռադիոհաղորդումներում կամ գրքեր գրելով։ 1979-ից մինչև հիմա ավելի քան 20 գիրք է գրել։



«Երկար ժամանակ ցանկանում էի գիրք գրել միայնակ մարդկանց համար։ Բայց բազմաթիվ զույգերի հետ խոսելուց հետո հասկացա, որ պետք է առաջին հերթին գրել նրանց մասին, ովքեր արդեն ամուսնացել են, բայց դեռ իրենց միայնակ են զգում».-ասում է Գերի Չեփմենը:




Գերի Չեփմենը գրականություն է բերել նոր բանաձև. նրա տեքստերը զգուշորեն ՆՈՐՈԳՈՒՄ են ներընտանեկան հարաբերությունները։ Չեփմենի ստեղծագործությունների բազմաթիվ վերահրատարակումները և 38 լեզվով թարգմանությունները փաստում են՝ նրա խորհուրդներն էֆեկտիվ են, օգնում են ամուր ընտանեկան կապեր ստեղծել և պահպանել դրանք։



«Ի՞նչ եմ փորձում անել։ Օգնել երիտասարդներին պատրաստվել։ Արձակուրդին պատրաստվում ենք ավելի երկար, քան ամուսնությանը։ Գուցե սա Է պատճառը, որ ավելի հաջողակ ենք մեր արձակուրդում, քան ամուսնական կյանքում։ Այսպիսով, ես փորձում եմ որոշակի գործնական խորհուրդներ տալ և ասել.  ահա մի քանի խորհուրդ, որոնց կարիքն ունեք».-ասում է Գերի Չեփմենը:





Կարդացեք նաև.





«Սիրո 5 լեզուներ» գրքում Գերի Չեփմենն իր անձնական օրինակով հաստատում է երջանիկ հարաբերությունների բանաձևը։ Իր կնոջ հետ ամուսնությունը բարեկեցության խորհրդանիշ է, չնայած բազմաթիվ խոչընդոտներին: Քերոլինի հետ մեծացրել են երկու երեխաների և հիմա ուրախանում են իրենց թոռներով:



«Գիտեք, մտածում եմ՝ կարող ենք սիրավեպ ունենալ: Պետք է ոգեշնչվել քո կողքին կանգնած մարդով։ մենք կարող ենք այդ ոգևորությունը թարմ պահել։ Բայց միաժամանակ պետք է սովորենք իրար հետ խոսել սիրո լեզվով։ Եվ այդ աշխատությունում խոսում եմ սիրո 5 լեզուների մասին։ Եվ դա այն է, որ բոլորս սիրո տարբեր լեզուներ ունենք։ եթե կինս ինձ իմ մասին լավ բաներ է ասում, ես ուրախանում եմ։ Սա է սիրո իմ լեզուն: Նրա լեզուն՝ այլ տեսանկյունից՝ աջակցումն է, նեցուկ լինելը։ Ասենք՝  օգնում եմ կնոջս, լվանում եմ ափսեները, հատակն եմ մաքրում, կամ աղբն եմ դուրս հանում»-ասում է Գերի Չեփմենը:



Գերի Չեփմենը գրքեր գրելուն զուգահեռ, ղեկավարում է նաև ընկերություն, որը զբաղվում է զույգերին ընտանեկան հարցերում խորհուրդներ տալով։ Հեղինակային ռադիոհաղորդում էլ ունի, որը նվիրված է հարաբերություններին և ամուսնության քննարկումներին։ Ամենշաբաթյա հաղորդումը հեռարձակվում է ԱՄՆ 400 ռադիոկայաններով և մեծ լսարան ունի։ Չեփմենն իր ունկնդիրներին ասում է՝ սերը սկսվում է կամ պետք է սկսվի ընտանիքում:




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում