BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Նոր սերնդի գրքերից և բովանդակությունից մինչև Ֆունկ

Նոր սերնդի գրքերից և բովանդակությունից մինչև Ֆունկցիոնալ անգրագիտություն. newmag-ի գլխավոր խմբագրի բաց դասախոսությունը (լուսանկարներ)

newmag-y-n

«Զանգակ» գրատանը Newmag-ի ամսվա շրջանակում տեղի ունեցավ հրատարակչության 2-րդ բաց դասախոսությունը։ Դասախոսության ընթացքում newmag֊ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը ներկայացրեց, թե ովքեր են նոր սերնդի հեղինակները, նոր սերունդն ինչ բովանդակություն է սպառում

«Զանգակ» գրատանը Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն անցկացրեց դասախոսություն՝ «Նոր սերնդի գրքեր և բովանդակություն» թեմայով: Դասախոսության սկզբում  Գնել Նալբանդյանը բացատրեց,  թե ընդհանրապես ո՞րն է նոր սերունդը: Նրա խոսքով,  սերունդ ասելով՝ սոցիոլոգները հասկանում են 25-30 տարվա ինչ-որ մի ժամանակաշրջանում ապրած մարդկանց ամբողջություն, և ենթադրվում է, որ  100 տարվա մեջ կարող է լինել 3-4 սերունդ:

 

«Նոր սերունդը, փաստորեն, վերջին սերունդն է, բայց կարող ենք ասել նաև նոր սերունդ, եթե մենք համարում ենք, որ ինչ-որ մի սերունդ կա, որի հետ մենք հույսեր ենք  կապում: Նոր սերունդը նաև այն երիտասադրներն են, որոնք ներկայացնում են հանրության ապագան, որովհետև մենք ասում ենք, որ նոր սերնդի հետ ենք կապում մեր հույսերը»,-նշեց Newmag-ի գլխավոր խմբագիրը, միաժամանակ փորձելով բացահայտել, թե ինչ է այսօր կարդում նոր սերունդը կամ ընթերցելուց հետո կարողանու՞մ է արդյոք ճիշտ ընկալել կարդացածի բովանդակությունը:  Նրա խոսքով, շրջապատում շատերը թվում է՝ տառաճանաչ են, նաև գիրք են կարդում. 

 

«Մենք ապրում ենք ֆունկցիոնալ անգրագետ մարդկանց աշխարհում: Նրանք այլ կերպ են մտածում, այսինքն՝ ամեն մեկը չէ, որ կարդալ ասելով` հասկանում է այն, ինչ  մենք ենք հասկանում: Ֆունկցիոնալ անգրագիտությունը մի երևույթ է, որը շատ տարածված է աշխարհում, բնորոշում է լեզվական ունակությունները գործնականում կիրառել չկարողանալով: Այսինքն՝ մարդիկ գիտեն տառերը, կարդում են, ինչ-որ բան լսում, պարզում են, բայց չեն կարողանում կիրառել, չի ստացվում: Հենց ասում ես քո կարդացածը կիրառիր, պարզվում է այդ մարդը չի հասկացել, թե ինչ է կարդացել»,- ընդգծեց խմբագիրը:

 

Ֆունկցիոնալ անգրագիտությունն, ըստ Նալբանդյանի, ակնհայտորեն ի հայտ է գալիս մոտավորապես 8 տարեկանում: Նրանք չեն կարողանում իրենց կարդացածը բացատրել ուսուցչին, ծնողին կամ ընկերոջը ու այդպես մեծանում են: Ըստ UNESCO-ի սահմանման, ֆունկցիոնալ գրագետ անձը նա է, ով կարող է մասնակցել հանրային միջոցառումների, որի գրագետ լինելը նպաստում է խմբի կամ հանրության հետ արդյունավետ գործունեությանը: Այսինքն, եթե կարողանում ես մասնակցել հանրության միջոցառումներին, եթե ստեղծվում է արդյունավետ գործակցություն, եթե այդ ամենը նպաստում են սեփական ու հանրային զարգացմանը, ուրեմն դու ֆունկցիոնալ գրագետ ես, եթե ոչ, դու ֆունկցիոնալ անգրագետ ես, անկախ նրանից, որ օրինակ գրել կամ կարդացել ես 50 գիրք:

 

Մենք պետք է կիրառենք մեր կարդացածը, որ իմաստ ունենա, հակառակ դեպքում նշանակում է ժամանակ ենք վատնում գիրք կարդալու վրա: Իսկ ինչպե՞ս բացահայտել մեր շրջապատի ֆունկցիոնալ անգրագետներին, ի՞նչ հատկանիշներով: Բանախոսը մատնանշեց ոլորտները՝  կենցաղային, իրավական, ֆինանսական, լեզվական, ինֆորմացիոն, մեդիագրագիտության, համակարգչային, որտեղ էլ շատ հաճախ ի հայտ են գալիս.

 

«Հետևաբար, եթե դպրոցներում բարձրացնվի տարրական գրագիտությունը, մեխանիկորեն կբարձարանա տրամաբանությունը, կոնտեքստային մտածելակերպը: Իմաստ չունի բարձրացնել մեդիագրագիտությունը, եթե մարդը  ֆունկցիոնալ անգրագետ է: Մեկ է, նա տիկ-տոկից ու ինստագրամից ստանալու է անհեթեթ ինֆորմացիա ու առաջնորդվելու է դրանով:    

Ֆունկցիոնալ անգրագետները խուսափում են բարդ խնդիրներից, նախապես համոզված են, որ ձախողվելու են, չունեն բարդ խնդիրներ լուծելու մոտիվացիա, մշտապես կրկնում են միևնույն սխալները, խորշում են ինտելեկտուալ առաջադրանքներից, քանի որ «գրիպ են, զբաղված են, հոգնած են, հավես չունեն»:  

  

Ըստ Գնել Նալբանդյանի, ֆունկցիոնալ անգրագիտությունը վերացնելու ճանապարհներ կան՝  լեզվական ունակությունների զարգացումը, սոցիալական և մշակութային ակնկալիքների վերլուծումը, ինքնազարգացման ռեսուրսների գեներացումը, անգրագիտության գնահատումը, որը տարբեր երկրներում գնահատվում է տարբեր մեթոդներով և ըստ կրթական համակարգի ու ըստ  կրթական ռեսուրսների ազատության:

Կարդացեք նաև

Տարածել