Newmag Summer Fest-ի ինֆորմացիոն գործընկերը ABN-ն է
Հունիսի 17-ին Newmag-ը բոլոր գրքասերներին հրավիրում է Երազ այգի։ Կեսօրից մինչև կեսգիշեր՝ ավելի քան 11 ժամ կձգվի ամառային 3-րդ փառատոնի իրադարձությունները։ Մեկ օրում շնորհանդեսներ, քննարկումներ, հանդիպումներ գրողների հետ, բաց դասախոսություններ, մանկական հա
ABN-ը` Armenian Business News, հայկական առաջին և միակ բիզնես ուղղվածության լրատվական-վերլուծական հեռուստատեսություն է։ Եթերում և համացանցային հարթակներում հեռուստադիտողները օրը՝ 24 ժամ, շաբաթը 7 օր կարող են դիտել ամենժամյա թարմացվող բիզնես լուրեր, ուղիղ միացումներ, մասնագիտական վերլուծություններ, տեսաֆիլմեր, հաջողության պատմություններ, մոտիվացնող լայֆհակեր և պաշտոնական, սոցիալական, կրթական հոլովակներ։
Արդեն երրորդ տարին անընդմեջ Newmag հրատարակչությունն անցկացնում է գրքի ամառային փառատոն: Summer Fest-ին կրկին միանում է ABN-ը։
Ուղիղ եթերով կարող եք հետևել փառատոնի ընթացքը, տեսնել նոր գրքերը, ծանոթանալ հեղինակների, թարգմանիչների հետ, վայելել գրական օրվա վառ պահերը։ Փառատոնը կհեռարձակվի ABN հեռուստաընկերության, www.abnews.am բիզնես կայքով և Youtube ուղիղ եթերով՝ @ArmenianBusineesNews էջում։
ABN հեռուստաընկերության եթեին կարող եք հետևել խոշորագույն կաբելային ալիքներում՝
UCOM – 291
Rostelecom – 6
(Team նախկին Beeline)– 17
Փառատոնի մուտքն ազատ է, տարիքային սահմանափակում չկա:
Ամառային փառատոնի ամբողջական ծրագիրը
Կարդացեք նաև
Կարդա նաև
Ինչու է Ֆինլանդիան արդեն 9-րդ տարին համարվում աշխարհի ամենաերջանիկ երկիրը
Newmag-ն Արմենիա Հ/Ը «Բարի լույսում» ներկայացրել է պատանիների, դեռահասների ու ամենափոքրիկների համար չորս նոր գիրք (տեսանյութ)
Տեղի ունեցավ Նոյել Ջենիս-Նորթոնի «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Տեղի ունեցավ «Երբ ծաղկում է ծիրանենին» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)