ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը Արմենիայի «Բարի լույս» ծրագրում ներկայացր

Newmag-ը Արմենիայի «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց Անի Քոչարի «Կյանքը եկրորդ փորձից» գիրքը (տեսանյութ)

newmag-y-n

Կանանց միամսյակին ընդառաջ Newmag հրատարակչությունը ներկայացրեց Անի Քոչարի մոտիվացիոն երկրորդ ինքնակենսագրականը՝ «Կյանքը երկրորդ փորձից»։ Գիրքն անկեղծ պատմություն է հիվանդությունը հաղթահարելուց հետո կյանքը երկրորդ անգամ սկսելու մասին։ Արմենիա հեռուստաընկե

Խմբագիր Հասմիկ Սիմոնյանը նկատում է, որ սա շատ կարևոր գիրք է, Անին խիզախ կին է, որ այդ ամենի մասին խոսում է, սա հրաշքի պես մի բան է. «Անին միշտ շատ անկեղծ է, գիրքը բացառություն չէ։ Անին խիզախորեն խոսում է ինտիմ թեմաների մասին, դրա մասին ոչ բոլորն են կարողանում խոսել։ Խոսքը Աստծո մասին է։ Պասկալն ասում էր ամեն մարդու մեջ մի խոռոչ կա Աստծո համար։ Անին կարողանում է լցնել այդ խոռոչը, խիզախաբար խոսել Աստծո մասին»։  

Գրքի խմբագիրը շատ կարևոր է համարում քաղցկեղը հաղթահարելուց հետո Անիի հետաքրքրվելը բուսաբուժությամբ, որի մասին շատ մանրամասն Անին գրքում է գրում. «Անին հաղթահարել է քաղցկեղը, նշում է բոլոր այդ բույսերի, թուրմերի մասին։ Ղևոնդ Ալիշանն ունի նման հրաշալի հանրագիտարան բույսերի, ու այդ գրքից շատ եմ օգտվել։ Գրքի գլուխները վերնագրել ենք այդ բույսերի մասին՝ խատուտիկ և այլն»։ 

Գրքի գլխավոր գործընկերը «Հայ-ամերիկյան առողջության» կենտրոնն է։ Տնօրեն Խաչանուշ Հակոբյանը կարծում է, որ գրականությունը, գրքերը շատ կարևոր օղակ են դժվարությունները, հիվանդությունները հաղթահարելու համար. «Մարդիկ միշտ չեն հաշտվում, որ իրենց հետ է այս հիվանդութունը պատահել։ Այդ ժամանակ շատ են օգնում պատմությունները, մարդիկ, որոնք հաղթահարել են այն։ Անիի գիրքը նման լավ օրինակ է։ Անիից նվեր ենք ստացել այս գրքրից, մենք էլ նվիրում ենք մարդկանց, ովքեր հուսահատ են»։

Խաչանուշ Հակոբյանը հիշեցնում է, որ քաղցկեղը շատ նենգ ու դաժան հիվանդություն է, բայց նաև կանխատեսելի է. «Մարդը պետք է մտածի իր առողջության մասին, տարին մեկ անգամ պետք է այցելել բժիշկի, ավելի քիչ գումար կծախսենք, ավելի քիչ հոգեբանական, ֆիզիկական ցավ կապրենք։ Մենք ունենք քսան հազար պացիենտ, որոնք հաղթահարել են հիվանդությունը, ապրում են։ «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում» լավ, ջերմ միջավայր է, մեր մշտական այցելուներն էլ կվկայեն, որ մեկ այցը մեր կենտրոն կարող է կփրկել կյանք»։ 

Գրքի հեղինակ Անի Քոչարը խոսեց մոտիվացիոն գրքերի մասին, որոնք շատ տարածված են ամբողջ աշխարհում, բայց Հայաստանում հեղինակի փորձով, անձնական օրինակով ու կյանքով ներկայացնելու նմանօրինակ բովանդակություն չկա. «Բացառապես փորձված, իմ օրինակով եմ պատմում ամեն ինչ։ Ես միշտ ասում եմ, սա իմ մասին գիրք չէ, չնայած, ինքնակենսագրական հենք կա։ Սա գիրք է, որը մեկ կնոջ օրինակով ցույց է տալիս, ինչպես կյանքը սկսել մեկնարկային փուլից։ Ես կորցրել էի ոչ միայն առողջությունս, այլ նաև  աշխատանքս, շատ մարդկանց։ Բայց ես ցույց եմ տալիս, թե ինչպես շատ կորուստներից հետո գտնել ուժ, մոտիվացիա, ու այդ փորձս բաժնեկցում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը։

Առաջին գրքից հետո ես մեկ տարի եղել եմ գրեթե բոլոր մարզերում, հրավիրել են տարբեր կենտրոններ, գրադարաններ, զրուցել եմ մարդկանց հետ։ Ուրախանում եմ, որ մարդիկ ճիշտ են ընկալում գիրքը, դա սոսկ օնկոլոգիական խնդիր ունենալու մասին չէ։ Այլ խնդիրներ, այլ բարդություններ ևս կարող ես ունենալ ու այս գիրքը կօգնի։ Երբ վերապրած մեկն իր փորձով, օրինակով ցույց է տալիս, որ հաղթահարել է, գոտեպնդվում ես ու ասում՝ եթե նա կարողացել է, ուրեմն ես էլ կարող եմ»։

Անի Քոչարն ասում է, որ «Կյանքը երկրորդ փորձից» գիրքը մոխիրներից հառնելու մասին է. «Եթե կարդացել են իմ առաջին գիրքը, գիտեն, ինչերի միջով եմ անցել։ Ու այս գրքում պատմում եմ, ինչպես եմ ապրում ու նույնիսկ ապրեցնում։ Վստահ եմ «Կյանքը երկրորդ փորձից» գիրքը շատ կօգնի հատկապես կանանց։ Ես իմ օրինակով ցույց եմ տալիս, թե որքան թևաթափ, կոտրված  լինես, պետք է թափ տաս քեզ, ուժերդ հավաքես, ու դա կարող ես անել միայն դու, ուրիշ ոչ ոք չի կարող անել, նույնիսկ ամենամտերիմ մարդիկ։ Ես վերապրելուց հետո յուրաքանչյուր օրս ապրում եմ, ինչպես վերջին օրս։ Ոչ թե հոռետես եմ, այլ ամեն օրվան վերաբերվում եմ, որպես Աստծո պարգև, ամեն օրս փորձում եմ ապրել հնարավորինս վառ, գունեղ։ Հիվանդութունից հետո կյանքս նման էր ցաքուցրիվ փազլի, պետք էր ուժ, հավատ, որ նորից հավաքեի այն ու ստանայի ամբողջական պատկերս։ Ընթերցողիս ցույց եմ տալիս, ինչպես հավաքել այդ խճանկարը»։  

Անի Քոչարն ասում է, որ սա հիվանդ մարդու, հիվանդությունը հաղթահարելու մասին գիրք չէ։ «Կյանքը երկրորդ փորձից» գիրքը կոտրված սրտերի, հույսը կորցրած մարդկանց համար է։ 

Կարդացեք նաև

Տարածել