Newmag-ն ազդարարեց կին հեղինակների ամիսը Common Ground֊ում (լուսանկարներ)
Common Ground գրախանութ-սրճարանում Newmag-ի գրական ու տոնական ամիսն ազդարարվեց հրատարակչության կին հեղինակների հանդիպում-քննարկումով: Մասնակցում էին «Կյանքը երկրորդ փորձից» գրքի հեղինակ Անի Քոչարը, «Նախագծերի կառավարում» գրքի հեղինակ Աստղիկ Սահակյանը և
«Օրվա հերոս» կանայք գործերը հասցրել, հարդարվել, զարդարվել ու եկել էին հանդիպման՝ պատմելու, թե ինչպես վերսկել, կառավարել ու դյութել: Ինչպիսին է լինում կինը, որը հասցնում է ամեն ինչ: «Դյութէ» նախագծի ղեկավար Արևիկ Ուդումյանը պատասխանեց. «Այնպիսի օր է, որ մտածում է երբ է գակու այն պահը, որ առանց հեռախոսի, առանց լարվածության ուղղակի նստեմ: Ինձ թվում է բոլորս շատ զբաղված ենք, բոլորիս գրքերն իրենց հետ բերել են հավելյալ զբաղվածություն: Շատ լավ է, որ մենք փորձում ենք ամեն ինչ հասցնել, որովհետև 21-րդ դարն այդպիսին է, անվերջ վազելու, անելու, շատ տեղերում լինելու, երևալու ու ստեղծագործելու: Ես սիրում եմ նաևօրվա մեջ կես ժամը վայելել համեղ սուրճ՝ սիրած սրճարանում՝ ընկերուհիների հետ, թեկուզ այդ 22 րոպեն խոսել, շփվել, կիսվել»:
«Կյանքը երկրորդ փորձից» գրքի հեղինակ Անի Քոչարը նշեց, որ ամեն անգամ իրեն բռնացնում է այն մտքի վրա, որ այն աշխույժ կյանքով, որով ապրում է, գոհացնում է իրեն. «Մի տեղ էի, որտեղ մայրիկը նստած էր, դայակն էր վազվզում երեխայի հետևից, իսկ ես երեխային գրկած, զուգահեռ աշխատում էի հեռախոսով, նաև ուշադիր տղայիս էի զուգահեռ հետևում, որ մի չարաճճիություն չանի: Մի պահ նախանձեցի, որ այդ կինը հանգիստ նստած էր իր համար, հետո հասկացա, որ չէի ուզենա մեկ ուրիշն իմ երեխայի համար աներ: Դա կնոջ տեսակ է, երբ ուզում է ամեն բան ինքն անել՝ ճաշ պատրաստել, երեխային նայել և զուգահեռ աշխատել»:
«Նախագծերի կառավարում» գրքի հեղինակ Աստղիկ Սահակյան խոսելով տանն «արքայադստեր պես նստած» կնոջ մասին ասաց. «Մեր տեսակը երբեք մեզ թույլ չի տա, որ տրվենք այդ մտածմունքներին: Մեր տեսակը կնոջ այն տեսակն է, որն անընդհատ ուզում է գժական ռիթմի մեջ լինել: Իրականում կյանքի աշխույթ ռիթմը ինձ նաև տալիս է, ինքս տալիս եմ, բայց նաև ահավոր շատ ստանում եմ: Ես հաճույք եմ ստանում, որ աշխատանքից դուրս եմ գալիս, արագ մտնում եմ տուն, ճաշ եմ պատրաստում ու նորից վազում դասի: Իրականում հիմա կնոջ դերերն ահավոր շատ են փոխվել, ահավոր բազմերանգ են, դու պետք է և՛ գեղեցիկ լինես, և՛ խելացի, և՛ տանը հասցնես ամեն ինչ, և՛ ամուսնուդ համար լինես հետաքրքիր ու ամենակարևորը՝ լավ մայրիկ:
Ընդհանրապես մեր հասարակության մեջ մեծ առաջընթաց կա՝ կանանց ընդունելու որպես մասնագետներ: Բայց օրինակ 15 տարի առաջ, երբ պետական համակարգում սկսեցի աշխատել ու մեծ պրոյեկտի ղեկավար էի, մարզերում աշխատելիս ինձ հարցնում էին. «Դուք թարգմանչուհի՞ն եք կամ քարտուղարուհին եք: Պատասխանում էի ոչ, ես ծրագրի ղեկավարն եմ»: Խնդիրը նրանում է, որ կանայք մասնագիտական առումով ցավոք միշտ ապացուցելու խնդիր ունեն»:
Կարդացեք նաև