Ուշադրություն մրցույթ! Լավագույն ընթերցողը կստանա Newmag Reader’s Prize մրցանակը (տեսանյութ)

Հուլիսի 16-ին Երազ այգում Newmag-ը կանցկացնի ամառային փառատոն: Այդ օրը բազմաթիվ միջոցառումներից բացի, տեղի կունենա մեծ ու սպասված անակնկալ ընթերցասերների համար: Ընթերցանությունը խրախուսելու համար Newmag-ն ամեն տարի կընտրի տարվա լավագույն ընթերցողին: Ուշադ
Հուլիսի 16-ին «Երազ» այգին վերածվելու է գրքի քաղաքի: Գրական քննարկումներից ու հանդիպումներից բացի, փառատոնի շրջանակում տեղի կունենա Newmag Reader’s Prize մրցույթը: Մրցույթին մասնակցելու համար կան հստակ կանոններ: Այս պահից սկսած, այսուհետեև Newmag-ի կայքում կարող եք գրել ռեվյու մեր գրքերի վերաբերյալ, որոնք ընթերցել եք, հավանել եք և ցանկանում եք, որ մյուսները ևս իմնանա այդ գործի մասին ու ընթերցեն:
Իսկ ովքե՞ր կարող են մասնակցել մրցույթին
Բոլոր նրանք, ովքեր կարդացել են ու այս պահին էլ կարդում են Newmag-ի գրքերը, սիրում են ընթերցել ու նաև գրել ռևյուներ իրենց կարդացած գրքի մասին:
Ինչպես կարող են մասնակցել
Մրցույթին մասնակցելու համար պետք է մինչև հուլիսի 14-ը Newmag-ի կայքում ձեր նախընտրած գրքի տակ գրել հետաքրքիր, վերլուծական գրախոսական (ռևյու): Մեկ ընթերցողը կարող է ռեվյու գրել մի քանի գրքերի մասին, ամենաքիչը՝ 800 բառ:
Ով է որոշելու հաղթողին
Newmag-ի խմբագրակազմը կկարդա բոլոր կարծիքները և կընտրի դրանցից լավագույնը և կշնորհի ամենագրքոտ մրցանակը՝ Newmag Reader’s Prize:
Երբ հայտնի կդառնա հաղթողը
Հուլիսի 16-ին, ժամը 21։00-ին՝ Երազ այգու Music Hall-ում: Ու հենց այստեղ էլ տեղի կունենա Newmag Readers’ Prize մրցանակաբաշխությունը, որի ընթացքում էլ կհայտնենք այս տարվա լավագույն ընթերցողի անունը ու նաև հավաստագիր:
Ինչ մրցանակ է սպասվում
Տարվա ընթերցող դառնալով՝ հաղթողը կստանա մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը Newmag-ի նոր հրատարակվող բոլոր նոր գրքերն անվճար: Տարվա ամենագրքային փառատոնի՝ Newmag Summer Fest-ի կազմակերպիչը Newmag հրատարակչությունն է, գլխավոր գործընկերներն են Yeraz Projects-ը և Վեոլիա Ջուր ընկերությունները:
Կարդացեք նաև
- Հուլիսի 16-ին Երազ այգում տեղի կունենա Նյումեգի ամառային փառատոնը՝ Newmag Summer Fest 2021-ը (տեսանյութ)
- Փառատոնի ամբողջ ծրագիրը
Գրքի տոնի հասցեն «Երազ» այգին է, կսկսվի ուղիղ կեսօրին և կտևի ավելի քան 11 ժամ։ Մուտքն ազատ է: Ամբողջ փառատոնը կհեռարձակվի երկու հեռուստաընկերությունների ուղիղ եթերով՝ ATV և Armnews հեռուստաալիքներով, ինչպես նաև Newmag-ի Ֆեյսբուքյան էջով:
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
