FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը հայերեն է հրատարակել Լատվիայի «Լավագույն

Newmag-ը հայերեն է հրատարակել Լատվիայի «Լավագույն արձակ» մրցանակի արժանացած «Կապարի համը» վեպը (թրեյլեր)

newmag-y-n

Վեպ, որի ընթերցումից զգում ես կապարի տտիպ, պատերազմ գուժող համը։ Newmag-ը հայերեն է թարգմանել ու հրատարակել լատվիական ժամանակակից գրականության գլուխգործոցը՝ Մարիս Բերզինշի «Կապարի համը» վեպը։ Գեղարվեստական այս գործն արժանացել է Բալթյան ասամբլեայի, Ձինտարս

Լատվիացի գրող Մարիս Բերզինշը Երկրորդ համաշխարհային պատերազմը ներկայացնում է սխալ ժամանակ ու սխալ տեղում հայտնված «փոքր մարդկանց» ճակատագրերի միջոցով։ «Կապարի համը» վեպի գլխավոր հերոսը ռիգացի երիտասարդ արհեստավոր Մատիսն է։ Երիտասարդ ներկարարի ճակատագրին զուգահեռ ընթերցողը ծանոթանում է նաև պատերազմի բերած աղետներին, Հոլոքոստի, փոքրիկ մարդու ծանր կյանքին, կանանց հետ բարդ հարաբերություններին ու ընկերության մասին։  

Գրողն իր ստեղծագործությունում ներկայացնում է մարդկանց սառը անտարբերությունը, որոնց թվում էր, որ կարող են հարմարվել ու դիմանալ օկուպացիոն տարբեր ռեժիմներին, բայց ի վերջո չեն կարողանում խուսափել դրանց դաժան հետևանքներից։ Մի դրվագում հրեական գետտոյում հերոսները հիշում են նաև հայերի ցեղասպանությունը։ Լատվիացիները չեն հավատում, որ Եղեռնը կարող է կրկնվել, այն էլ Ռիգայում։  

Մարիս Բերզինշ, «Կապարի համը» գրքի հեղինակ. «Հայոց ցեղասպանության մասին դեռ դպրոցում եմ լսել։ Մեկ միլիոնից ավելի մարդ է սպանվել, դա ինձ ցնցեց։ Ինչպե՞ս, ինչպե՞ս։ Ես դրանից հետո Թուրքիայի կողմ նայել չեմ կարողանում, դա սրասափելի է, վայրենի է։ Ես դրանից հետո չեմ մոռացել դա, դրա համար իմ գրքում հիշատակել եմ այդ մասին»։ 

Այս գործը դարձել է բեսթսելլեր։ «Կապարի համը» գործը նաև բեմադրվել է, ու մինչև հիմա ամենադիտված ներկայացումներից մեկն է։   Գիրքը թարգմանվել ու հրատարակվել է «Լատվիական գրականություն» հարթակի ,  Լատվիայի մշակույթի նախարարության, Գրողների և թարգմանիչների Վենտսպիլսի միջազգային տան աջակցությամբ։ Թարգմանիչը Նաիրա Խաչատրյանն է, ով լատվիերենից նաև թարգմանել էր Անդրիս Կալնոզոլսի «Ես օրացույցն եմ» գիրքը։  

Նոյեմբերի 17-ին Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրով տեղի կունենա «Կապարի համը» գրքի հեռուստաշնորհանդեսը, իսկ շնորհանդեսը՝  նոյեմբերի 18-ին՝ Լատվիայի առաջին հանրապետության հռչակման օրը, Commond Ground գրախանութ-սրճարանում։  

Անկախության օրվա միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության Պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը։ Նա, ինչպես նաև գրքի թարգմանիչ Նաիրա Խաչատրյանը, խմբագիր Աննա Բախշյանն ընթերցասերներին կներկայացնեն «Կապարի համը» վեպը։

Գիրքն այդ օրը կվաճառվի հատուկ զեղչով։ Շնորհանդեսից հետո լատվիական գրականության, մշակույթի սիրահարները միասին կնշեն Լատվիայի Անկախության տոնը՝ ազգային խմիչքով և աղանդերով։ Մուտքն ազատ է։

Տարածել