BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Newmag Winter Fest-ին տեղի ունեցավ «Դյութէ» ամսագի

Newmag Winter Fest-ին տեղի ունեցավ «Դյութէ» ամսագիր-ուղեցույցի շնորհանդեսը (լուսանկարներ)

newmag-y-n

Ձմեռային փառատոնին Newmag-ն ազդարարեց տարվա յուրօրինակ հրատարակության մասին։ Այսուհետև ու պարբերաբար Արևիկ Ուդումյանի հետ ներկայացնելու ենք «Դյութէ» ամսագիր-ուղեցույցը։ Առաջին համարը նվիրված է մաշկի խնամքին, կարևոր բաղադրիչներին։ Օգտակար ու կենսական խորհո

«Դյութէ» ուղեցույց-ամսագիր, որտեղ կարող եք ընթերցել ամեն ինչ ամենանորաձև բաղադրիչների մասին։ Երբ, ինչպես օգտագործել տվյալ բաղադրիչը, ինչ արդյունք, ցանկալի ու ոչ ցանկալի հնարավոր հետևանքներ կարող են առաջանալ խնամքի ժամանակ, ինչպիսի հոգատարություն է պահանջում մաշկի տեսակներից յուրաքանչյուրը և արդյոք կլիմայական պայմանները կարող են որոշիչ լինել խնամքի դեպքում։ Այս ամենը խնամքով ու սիրով պատրաստել է «Դյութէի» թիմը, ովքեր ձմեռային փառատոնին ներկայացրեցին 1000֊ից ավելի լսարանին։

 

Նախագծի ղեկավարն Արևիկ Ուդումյանն է, ով արդեն մի քանի տարի օնլայն հարթակում՝ Ինստագրամում, Ֆեյսբուքում, Յութուբում ներկայացնում է խնամքի ու գեղեցկության մասին վերջին նորույթներն ու ուսումնասիրությունները։ Նման ուղեցույցի գաղափարն իրագործելու համար ուսումնասիրել է դաշտն ու մասնագետների խորհրդով առանձնացրել այն բաղադրիչները, որոնք կարևոր ու պարտադիր են խնամքը գրագետ իրականացնելու համար։ 

 

Տեքստերի հեղինակը մաշկաբան Հասմիկ Գյուլնազարյանն է, որն արտերկրում մասնակցել է բազմաթիվ համաժողովների և գիտագործնական դասընթացների, հանդես է գալիս զեկույցներով, ծավալում է ակտիվ ու պրակտիկ գործունեություն։

 

Ամսագրում կան սթիքերներ, որոնք կօգնեն համարակալել բաղադրիչները, կիրառելու ժամանակ ճիշտ ու հստակ կողմնորոշվեն՝ որը, երբ կիրառել։

 

Ամսագրի գլխավոր գործընկերը «Բուրմունքն» է։ Ինչպես նախագծի ղեկավար Արևիկ Ուդումյանի, այնպես էլ «Բուրմունքի» համար կարևոր է եղել, որ ձեռնարկում տեղ չգտնեն ոչ մի բրենդի անվանում։ Ուղեցույցի նպատակն է՝ օգնել ընթերցողին գրագետ խնամել դեմքի մաշկը։ Ըստ «Բուրմունքի» զարգացման տնօրեն Հասմիկ Նուշիկյանի, վերջին շրջանում մարդիկ ավելի շատ են հետևում իրենց մաշկի խնամքին, ինչը չափազանց գովելի է։

 

 

Անվան հարցում օգնել է Newmag-ի խմբագրական թիմը։ Մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույցն արդեն վաճառքում է, ինչպես գրաքանութներում, այնպես էլ newmag.am կայքում։

 

 

Կարդացեք նաև

Տարածել