BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[ Նոր տիպի պատերազմներ ] Հիմա առաջինն ո՞վ սկսեց Ղա

[ Նոր տիպի պատերազմներ ] Հիմա առաջինն ո՞վ սկսեց Ղարաբաղյան պատերազմը կամ դրա քառօրյա փուլը

Ամերիկացի դիպլոմատ, իրավաբան և հետախույզ Ալեն Դալեսը (1953-61թթ.` ԱՄՆ ԿՀՎ տնօրեն) իր «Լրտեսության արվեստը» գրքում գրում է, որ զարգացած լրտեսական ցանցային կառույցները երբեք պետություններին չեն պատկանել, այլ պատկանել են խոշոր բանկային սեկտորին: Եթե բանկերը վարկավորում են պետությանը, որ այն պատերազմ սկսի, ապա դա անում են այն հաշվարկով, որ այդ պետությունը վերադարձնելու է վարկավորած գումարը, ընդ որում` տոկոսներով: Հակառակ դեպքում իմաստ չունի ներդրում անել պատերազմ կոչվող բիզնեսի մեջ, որը բարձր ռիսկային է: Բանկերը միշտ էլ թիրախային պետության ներսում «բուծում են» այն ֆունկցիոներներին, որոնց վրա դրված է լինում կրեդիտները վերադարձնելու առաքելությունը: Բնական է, որ սա ենթադրում է լոբբինգ, աշխատանք էլիտաների հետ, վերնախավի «կերակրում» և կոռուպցիայի խորացում, որից ուշադրությունը շեղելու համար խստացվում է անողոք պայքարը կաշառակերության դեմ:



[ Խմբագրի խոսք ]



ԱՄՆ միջուկային ծրագրի (Մանհեթթենի պռոյեկտ) համաղեկավար, գեներալ-լեյտենանտ Լեսլի Գրովսը 1947-ին առաջ էր քաշել ԽՍՀՄ դեմ այսպես կոչված` «անտեսանելի պատերազմ» մղելու գաղափարի կիրառման մի տարբերակ` ռադիացիոն պատերազմի դոկտրինը: Սա նշանակում էր, որ կարելի էր թշնամի երկրի տարածք տեղափոխել, ասենք` ռադիացիոն ճամպրուկներ, դրանք բացել մարդաշատ վայրերում և աննկատ ճառագայթահարել բնակչությանը: Այս դոկտրինի կարևորագույն 2 պոստուլատներն էին.
ա/ նոր տիպի պատերազմը պետք է վարել այնպես, որ պատասխան հարված չստանաս,
բ/ նոր տիպի պատերազմը պետք է վարել այնպես, որ հնարավոր չլինի բացահայտել, թե ով է սկսել այն:
Բնական է, որ այս դոկտրինի հաստատումից 70 տարի անց միայն տկարամիտները կարող են Նոր տիպի պատերազմների դոկտրինին քաջատեղյակ միջազգային ատյաններում կոկորդ պատռել, թե առաջինը ով սկսեց Ղարաբաղյան պատերազմը կամ դրա քառօրյա փուլը:
Կարծում  եք` մեր ներկան կապ չունի՞ ուրիշների անցյալի հետ:

newmag #69 ապրիլ / մայիս

Տարածել