ԱԲ դարաշրջանն արդեն սկսվել է. Յուվալ Նոյ Հարարին՝ նոր գրքի մասին
09/07/2024

Յուվալ Նոյ Հարարին ողջույնի խոսք է հղել իր ընթերցողներին ու ասել՝ ինչու որոշեց գրել նոր գիրքը՝ Nexus-ը։ Համաշխարհային բեսթսելլերների հեղինակը համարվում է աշխարհի ամենաազդեցիկ մտավորականներից մեկը:
Ողջույն, ես Յուվալ Նոյ Հարարին եմ: Ուզում եմ պատմել իմ նոր գրքի մասին, որը կոչվում է «Nexus. Տեղեկատվական ցանցերի հակիրճ պատմությունը՝ Քարի դարից մինչև Արհեստական բանականություն»:
Գրքի առանցքում մեկ հարց է. Մենք մեր տեսակն անվանում ենք Homo Sapiens` Բանական մարդ: Բայց եթե մարդիկ այդքան բանական են, ինչո՞ւ ենք մենք անում ինքնաոչնչացնող այդքան շատ քայլեր: Nexus-ը փաստարկում է, որ խնդիրը ոչ թե մեր էության, այլ տեղեկության մեջ է:
Մարդկությունը ուժեղացել է գործակցության ընդարձակ ցանցեր կառուցելու շնորհիվ: Ցավոք, այդ ցանցերը կառուցելու և պահպանելու ամենահեշտ միջոցը հորինվածքներ, երևակայություններ և զանգվածային պատրանքներ տարածելն է:
Ահա, ինչպես ենք հասել նացիզմին և ստալինիզմին: Այսօր ամեն ինչ շատ ավելի վտանգավոր է՝ հաշվի առնելով տեղեկատվական նոր տեխնոլոգիայի՝ արհեստական բանականության զարգացումը:
21-րդ դարում ԱԲ-ն կարող է ձևավորել պատրանքների ցանցային այնպիսի հզոր կապեր, որ ապագա սերունդները չեն էլ փորձի կասկածի տակ դնել կամ բացահայտել դրա սխալներն ու հորինվածքները:
Ինչպե՞ս սա կազդի մարդկանց, հասարակությունների վրա: Ինչպե՞ս են ժողովրդավարական կառավարությունները կայացնելու ֆինանսական որոշումներ, եթե փողի իմաստը կախված լինի մարդուն անհասկանալի ալգորիթմներից: Ինչպե՞ս են ընթանալու հանրային քննարկումները, եթե մենք չենք իմանալու՝ խոսում ենք մարդու, թե իրեն մարդու տեղ դրած չաթբոտի հետ:
Հույս ունեմ, որ ընկղմվելով այս խնդիրների մեջ՝ կվայելեք Nexus-ի յուրաքանչյուր էջը: ԱԲ դարաշրջանն արդեն սկսվել է. ի՞նչ կարող ենք սովորել պատմությունից։
Կարդացեք նաև

Յուվալ Նոյ Հարարի
7800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

Ultraviolet / S03 E01 / ապրիլի 16 / Որտեղից հայտնվեց «Իրական Հայաստանը» (տեսանյութ)

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի 90-ամյակի առթիվ Newmag-ը հայերեն է հրատարակել Կարեն Բալյանի ««Հրազդան» ստադիոն» գիրքը (թրեյլեր)

Երևան, Գոնկուր, գրական մեծ ընտրություն. Ո՞վ է Հայաստանի գոնկուրյան հաղթողը (տեսանյութ)

Էդուարդ Սաիդ, «Արևելաբանություն». Արևելագիտության պատմության ու հասարակագիտության ամենաազդեցիկ ու բեկումնային հետազոտությունը (տեսանյութ)
