BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

7 միտք՝ Ֆրանկոառիթով. վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզ

7 միտք՝ Ֆրանկոառիթով. վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզիսները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի հանդիսավոր բացման արարողությանը: Նա նշել է, որ Հայաստանը լիով գիտակցում է իր վրա դրված պատասխանատվությունը:
1. Ցանկանում ենք, որ այս իրադարձությունը բոլորի հիշողություններում մնա որպես Կազմակերպության ինստիտուցիոնալ կյանքի բացառիկ պահերից մեկը, ինչպես նաև ֆրանկոֆոն համակեցության և համերաշխության կարևոր դրսևորում։
Վարչապետը նշել է, որ Հայաստանը հպարտ է Ֆրանկոֆոնիային անդամակցությամբ: Նիկոլ Փաշինյանը այն համարել է համագործակցության, երկխոսության և փոխանակումների մի ընդարձակ տարածք:
2.«Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում». սա է Հայաստանի կողմից առաջարկված թեմայի նշանակությունը, որը կարտացոլվի նաև մեր աշխատանքներում։
Հայաստանի վարչապետն իր ելույթում ընդգծել է, որ «Ապրել միասին»-ը հզոր ուղերձ է  հանուն Ֆրանկոֆոնիայի հիմնադիր հայրերի ժառանգած խաղաղության, համերաշխության և մարդասիրության։
3. Ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումների դեմ մենք ունենք բարոյական պարտավորություն, ունենք դրանց հակադրելու «Ապրել միասինի» արժեքներն ու սկզբունքները և համախմբվելու՝ դրանք կյանքի կոչելու համար։
Խաղաղության, համերաշխության և մարդասիրության պահպանումը կարևոր է Ֆրանկոֆոն տարածքում: Այդ համատեքստում Վարչապետն իր ելույթում խոսել է նաև տասնամյակներ տևող  Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նիկոլ Փաշինյանը այն որակել է բազմաթիվ տառապանքներ պատճառած հակամարտություն։ 
4. Հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին։



[Բացատրություն] Ի՞նչ է Ֆրանկոֆոնիան





Վարչապետը նշել է, որ Ֆրանկոֆոն տարածքում հակամարտությունների հետևողական գոյությունը նաև պարտավորեցնում է Հայաստանին վերահաստատել ճանաչված միջազգային բանակցային ձևաչափերի շրջանակում հակամարտությունների խաղաղ կարգավորման հանձնառությունը:
5. Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում, և իր կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման իրավունքը։
Վարչապետը նշել է, որ միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության հարցը։  Նիկոլ Փաշինյանը ասել է, որ Արցախը  հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման, խտրականությունների և վայրագությունների զոհ:Երկխոսության մերժման և ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյությունն իսկ:
6. Մենք հավատում ենք, որ խաղաղությանը միտված մթնոլորտի ստեղծումն առանցքային է կարգավորման գործընթացի առաջմղման համար, և մեր ողջ ջանքներն ուղղված են փոխվստահության միջոցների շուրջ արագ և համապարփակ համաձայնությունների ձեռքբերման խրախուսմանը, որոնք կենսական նշանակություն ունեն հակամարտության բոլոր կողմերի բնակչություններին խաղաղությանը պատրաստելու համար
Նիկոլ Փաշինյանը խոսքը եզրափակել է ֆրանկոֆոն տարածքի երիտասարդներին դիմելով: Վարչապետն ընգդծել է, որ երիտասարդներն են մեր հասարակությունների փոփոխությունների հիմնական դերակատարներն ու մեր երկրների ապագան:
7. Ես ցանկանում եմ ձեզ ասել, որ մենք կարևորում ենք այն նպաստը, որը դուք ունեք գագաթնաժողովի թեմայում, և ձեզ կոչ անել համախմբվել մեզ միավորող «Ապրել միասին» գաղափարի արժեքների առաջմղման համար՝ մեզ հետ միասին նպաստելով ավելի արդար ու հանդուրժող աշխարհի կերտմանը:


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում





 

Տարածել