BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%

No post

newmag-y-n

1․ Արմեն Սարգսյանը պրոֆեսիոնալ ջութակահար էր: Նա Հայաստանի միակ դեսպանն էր, որ նվագախմբի նվագակցությամբ հանդես էր գալիս լայն լսարանի առջեւ և ներկայացնում հայկական մշակույթը։ 

2․ Արմեն Սարգսյանի գործիքը առաջին հայկական ջութակն էր, որը Շահեն Երիցյանի 1927թ. գործիքն էր, որը Սարգսյանի հայրը ձեռք էր բերել 600 ռուբլիով: Սա հայկական ջութակագործության առաջին նմուշն էր: 

3․ Արմեն Սարգսյանը հանդիպել է Չինաստանի 3 նախագահներին։ Իր կարիերայի ընթացքում կարողացել է հանդիպել Չինաստանի վերջին երեք նախագահների հետ՝ Ձիան Ձեմինի, Հու Ձինտաոյի և Սի Ծինպինի: 

4. Արմեն Սարգսյանն է օժանդակել Մոնթե Մելքոնյանի Հայաստան տեղափոխվելուն։ Մոնթե Մելքոնյանին Հայաստան տեղափոխելու օպերացիան Արմեն Սարգսյանը սկսել էր մշակել 1989թ., երբ վերլուծել էր Արցախում պատերազմի հավանականությունը։ 

5․ Արմեն Սարգսյանն է պարզել, որ Մոնթեն Ամերիկյան գործակալ չէ: Համադրելով փաստերն իր ղեկավարի հետ եկել է եզրակացության, որ Մոնթեն որևէ կապ չի ունեցել ամերիկյան հետախուզական ծառայությունների հետ։ 

                                                                                                                                                                                 

6․ Արմեն Սարգսյանը շնորհակալագիր է ստացել ԽՍՀՄ ՊԱԿ ղեկավարից։ 1986-ի սեպտեմբերի 30-ին շնորհակալագիր է ստացել ԽՍՀՄ ՊԱԿ ղեկավար Վիկտոր Չեբրիկովից, սակայն դեռևս բացահայտված չէ, թե ո՛ր օպերացիայի համար։ 

7․ Ամենաակտիվ դեսպաններից մեկը։ Դեսպան Արմեն Սարգսյանը երկկողմ հարաբերություններն այնպես էր հարստացնում, որ ամենաբարձր մակարդակի հրավեր կազմակերպելու օրակարգ էր ձեւավորվում։ Լիներ պաշտպանության, արտաքին գործերի նախարար, թե պետության ղեկավար:

8․ Արմեն Սարգսյանը հանպատրաստից հանդիպել էր Հռոմի պապին։ ՊՆ-ում աշխատելու ժամանակ, Սուրբ աթոռում, Գնդապետ Արմեն Սարգսյանը իր նախաձեռնությամբ հանդիպել էր Հռոմի պապ Հովհասննես Պողոս երկրորդի հետ եւ նրան կոնյակ նվիրել Հայաստանի Պաշտպանության նախարարի անունից։ 

9․ Արմեն Սարգսյանը հայ-ամերիկյան ռազմական գործակցությունը հասցրեց բարձր մակարդակի։ Վաշինգտոնում իր աշխատանքի 6 տարիների ընթացքում Արմեն Սարգսյանը լավագույնս օգտագործեց եղած երկկողմ օրակարգը։ Այդ ընթացքը հայ-ամերիկյան ռազմական գործակցության ամենաակտիվ ժամանակաշրջանն էր: 

10․ Արմեն Սարգսյանը ծայրաստիճան գաղտնապահ էր։ Իր գործունեության մասին ոչինչ չի պատմել տանը և ընկերներին։ Գրքում ներառված բոլոր տեղեկությունները հեղինակը ստացել է այլ աղբյուրներից։

Կարդացեք նաև

Տարածել