Ինչո՞ւ են Հին Հունական քանդակների սեռական օրգանները շատ փոքր
Արվեստաբան Էլլեն Օրեդսոնը պատասխանում է «Էրմիտաժի» շատ այցելուների մի հարցի: Իր միկրոբլոգում նա անդրադառնում է անտիկ աշխարհի տղամարդկանց արձանների սեռական օրգանը շատ փոքր քանդակելու թեմային: Հնագույն գրեթե բոլոր նմանատիպ քանդակներում տղամարդու օրգանը պատկերված է հանգիստ, ոչ էրեկցիոն վիճակում: Այդ պարագայում, իրականի համեմատ, քանդակներում անդամներն այնքան էլ փոքր չեն:
Հղիությունը ստուգելու հին եգիպտական թեստ
Այդպես է պատկերվում նաև հունական դիցաբանության մեջ բերրիության աստված Պրիապոսը, որին Հերան անիծել էր` տալով մշտական էրեկցիոն վիճակ` միաժամանակ զրկելով սեքսով զբաղվելու կարողությունից: Օրեդսոնը գրում է. «Հին հունական քանդակները հավասարակշռության և կատարելության են հասցված: Զարմանալի չէ, որ դրանք փոքր առնադամով են: Մեծ առնանդամը քանդակագործության մեջ գրոտեսկային կլիներ և շատերի ծիծաղը կհարուցեր»:
Մեծ առնանդամը հին հույն տղամարդու կերպարի հետ այնքան էլ չի ասոցացվցում, որովհետև նրանք առաջին հերթին առանձնանում ու պարծենում էին իրենց խելքով:
Կարդա նաև
Newmag-ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրել է բուլղարացի գրող Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարան» վեպը (տեսանյութ)
«Հույս ունեմ շուտով այցելել Հայաստան». Լուչիանո Վերնիկեն տեսաուղերձ է հղել հայ ընթերցողներին (տեսանյութ)
«Գիրք կարդալը դիմադրության ձև է». Գեորգի Գոսպոդինովը դիմել է հայ ընթերցողին
«Լեգենդների վերադարձը». Newmag Summerfest 2026-ը միավորեց գրքերը, սպորտն ու հազարավոր ընթերցողներին (լուսանկարներ)