Տեղի ունեցավ «100 տարվա մարդասիրություն» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի ուղիղ եթերում տեղի ունեցավ Հայկական Կարմիր խաչի ընկերության 100-ամյա գործունեության մասին գրքի հեռուստաշնորհանդեսը։ Ավելի քան երկու տարի Newmag-ը Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համատեղ ուսումնասիրել է
«100 տարվա մարդասիրություն». Հայկական կարմիր խաչի մեկդարյա պատմությունը մեկ գրքում է: Newmag հրատարակչությունը ներկայացնում է՝ ինչպես ստեղծվեց մարդասիրական ամենահայտնի կազմակերպությունը, հակազդեց պատերազմներին, աղետներին ու ներքին խժդժություններին, դիմակայեց տնտեսական ու առողջապահական ցնցումներին: Չընդհատվող 100-ամյա բացառիկ մարդասիրության մասին գրքի հեղինակը Գոհար Մանուկյանն է. «100 տարի առաջ էլ կառույցը հայ ժողովրդի կողքին էր: Պատերազմներ են եղել, Կարմիր խաչի գործունեությունը չի դադարել երբեք: 4 գլուխ պետք է լիներ, բայց Քովիդի ու պատերազմից հետ գլուխներն ավելացան. սա նշանակում է, որ Կարմիր Խաչի գործունեությունը չի դադարում: Գրքի էջերը կավելանային նույնիսկ հիմա, եթե այն արդեն հրատարակված չլիներ»:
Արխիվային նյութերն ու լուսանկարները Կարմիր խաչի օգնությամբ հեղինակը գտել ու հավաքել է անհատներից, արխիվներից ու թանգարաններից: Ու չնայած գիրքը վավերագրական է, լի փաստերով ու թվերով, գրքի ոճը զեկուցագրային ու արխիվային չէ. պատմողական է՝ մանրամասնում է գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը. «Շատ բաներ կրկնվում են այսօրվա իրականության հետ, պատվասատանյութերի նկատմամբ անվստահությունը: 1920-30-ականներին Կարմիր Խաչի կամավորները շրջում էին, հայտնաբերում վարակիչ հիվանդությունները, որոնց մասին մարդկիկ ամաչում էին խոսել: Համավարակները տարածվում էին, կանայք չէին խոստոսվանում, ասում էին՝ ամոթ է բժշկի գնալը»:
Հայկական Կարմիր խաչը 2020-ին դարձավ 100 տարեկան: Տոնական հոբելյանական միջոցառումներ չեղան. գարնանը սկսվեց համավարակը: Մարդասիրական կազմակերպությունը միանգամից մոբիլիզացրեց ուժերը կորոնավիուսի ուղղությամբ: Աշնանը սկսվեց 44-օրյա պատերազմը: Եվս մեկ ծանր ուղղություն, որտեղ Կարմիր խաչի դերակատարությունն ու օգնությունը մեծ էր:
1920 թվականից՝ իր ստեղծումից ի վեր կազմակերպությունը մարդասիրական ծրագրերով ու իր կամավորների հետ եղել է ամենախոցելիների կողքին, թեթևացրել մարդկային տառապանքն ու օգնել կարիքավորներին՝ նկատում է ՀԿԽԸ լրատվական և լուսաբանման բաժնի ղեկավար Նունե Գրիգորյանը. «Գրքի գաղափարը եղավ, քանի որ 100-ամյակն էր անցյալ տարի: Որոշեցինք ամփոփել այդ աշխատանքը: Ֆիլմը նկարեցինք, ապա գիրքը: Մի կողմից խանգարեց Քովիդը. գարնանը չնշեցինք, իսկ աշնանն էլ չեղարկեցինք հասկանալի պատճառով, բայց այս ընթացքում ավելացավ ևս երկու գլուխ»:
Կարդացեք նաև
Ազգային ընկերություն, որը միակն է, որը չընդհատվող մարդասիրություն է տարածում աշխարհում ու արդեն 100 տարի: Newmag հրատարակչության «Հարյուր տարվա մարդասիրություն» գրքում հեղինակը ցույց է տալիս մեկ դար առաջ ու այսօր՝ Կարմիր խաչի մարդասիրական ամբողջ գործունեությունը թվերով, փաստերով, լուսանկարներով ու մարդկային պատմություններով: