BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը ստում է

Տեղի ունեցավ Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը ստում է» թրիլլերի շնորհանդեսը (լուսանկարներ)

newmag-y-n

«Զանգակ» գրատանը տեղի ունեցավ «Մեզնից մեկը ստում է» թրիլլերի շնորհանդեսը։ Քարեն Մակմանուսի ամենապոպուլյարը գիրքը 150 շաբաթից ավելի մնացել է The New York Times-ի բեսթսելլերների ցանկում: Թարգմանվել է 42 լեզվով: Գրքի հիման վրա Peacock-ը նկարահանել է սերիալ,

 

 

Վեպը հետագայում դարձել է գրողի եռագրության առաջին գիրքը և ամբողջ աշխարհում վաճառվել ավելի քան 6 միլիոն օրինակ։ Հայերեն թարգմանել է Աստղիկ Աթաբեկյանը։ Շնորհանդեսին ներկա գրքի խմբագիր Մարգարիտ Սարգսյանը խոստովանում է՝ մի շնչով խմբագրել ու հաճույքով էլ ընթերցել է վեպը. «Ամեն գրքի լեզու իր տեմպն ունի։ Սա այն գրքերից է, որ շտապում էի խմբագրել։ Մեկ էլ անշուք, սովորական երիտասարդը դառնում է շատ հետաքրքիր։ Կերպարները զարգանում են անսպասելի։ Թարգմանիչը կարողացել է լիովին փոխանցել լեզուն, ոճը, երկխոսությունները։ Դեռահասների երկխոսություններում պահպանվել է անգամ բնօրինակի բառապաշարն ու ոճը, բայց այդ ամենն այն հայերենով, որը հաճելի կլինի կարդալ»։

 

 

Շնորհանդեսին ներկա բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը «Մեզնից մեկը ստում է» գիրքն էլ է ընթերցել, սերիալն էլ է դիտել։ Ըստ նրա, Newmag-ը հրատարակել է մի գիրք, որի պահանջը  դեռահասների շրջանում մեծ է. նրանց համար նախատեսված թրիլլերներ հայերեն քիչ կան. «Կան համաշխարհային պատումներ, որոնցից միշտ օգտվում են սցենարիստները։ Սենյակում հայտնվել են տարբեր մարդիկ. Ու առաջինը, որ գալիս է մտքումս, 14-րդ դար, «Դեկամերոն», մեկ սենյակում տարբեր մարդիկ են հայտնվում, պատմություններ են պատմում։ Այստեղ էլ, առաջին հայացքից կերպարներն իրար հետ ոչ մի կապ չունեն։ Ու սկսվում է բոլորովին այլ պատմություն, կարծես թե, անծանոթներ չեն»։ 

 

Գրքի գործընկերը «Զանգակ» գրատունն է ու այս տարվա ընթացքում «Մեզնից մեկը ստում է» թրիլլերն երկրորդ գիրքն է, որ համատեղ ներկայացնում ենք ընթերցողին։ Գրականագետ Աստղիկ Օհանյան, որը նաև «Զանգակի» աշխատակից է, նկատում է՝ երկու գրքերի պահանջարկն էլ մեծ է. «Մեզ ուրախացնում է այս համագործակցությունը, քանի որ գրախանութը նպաստում է, որ հայերեն կարդան աշխարհում այս պահին եղած բեսթսելլերները։ «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» գիրքը շատ է սիրվել,  դրական արձագանքներ ենք ստանում, բեսթսելլեր է դարձել։ Մեր ընթերցողները սիրում են դետեկտիվներ»։  

  

 

«Մեզնից մեկը ստում է» գրքի հայերեն հրատարակությունն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանակում։ «Զանգակում» արդեն վաճառվում է, իսկ երկուշաբթիից կարող եք ձեռք բերել հանրապետության բոլոր գրախանութներից կամ պատվիրել մեր կայքից՝ newmag.am:

Կարդացեք նաև

Տարածել