BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

‹‹Ասել ճշմարտությունն ամենահզոր զենքն է մեր ձեռքեր

‹‹Ասել ճշմարտությունն ամենահզոր զենքն է մեր ձեռքերում››. Օփրա Ուինֆրիի ելույթը սեռական բռնության մասին

Ուինֆրիի մենախոսությունը դարձել է ողջ երեկոյի գլխավոր իրադարձությունը, որին շատ դերասանուհիներ եկել էին սև հագուստով՝ ոտնձգությունների զոհերի հանդեպ հարգանքից ելնելով:



1964 թվականին, երբ ես փոքրիկ աղջնակ էի, ես նստում էի մորս Միլուոկիի տան հատակին և դիտում, թե ինչպես է Էնն Բենքրոֆթը հանձնում «Օսկար» տղամարդու լավագույն դերի համար Կինոակադեմիայի 36-րդ արարողության ժամանակ: Նա բացեց ծրարը և հնչեցրեց երեք բառ, որոնք մտան պատմության մեջ.‹‹Հաղթող՝ Սիդնի Պուատյե››: Բեմ բարձրացավ ամենաէլեգանտ տղամարդը, որ ես երբևէ տեսել էի: Նրա փողկապը սպիտակ էր, մաշկը՝ սև, և բոլորը նրան շնորհավորում էին: Ես երբեք չէի տեսել, որ սևամորթին այդպես ընդունեին: Բազմիցս փորձել եմ բացատրել, թե ինչ էր դա նշանակում փոքրիկ աղջնակի համար, որը նայում էր արարողությունը նստած հասարակ աթոռի վրա, երբ նրա մայրը մտավ սենյակ՝ անչափ հոգնած օտար տներում մաքրություն անելուց: Կարող եմ միայն մեջբերել Սիդնիի խոսքերը ‹‹Դաշտային շուշաններ›› ֆիլմից. ‹‹Ամեն, ամեն, ամեն, ամեն››:
1982-ին Սիդնին ստացավ Սեսիլա Բի ԴեՄիլլայի անվան մրցանակ հենց այստեղ՝ ‹‹Ոսկե Գլոբուսի›› ժամանակ, և ես պարզ գիտակցում եմ, որ հիմա ինչ-որ փոքրիկ աղջնակներ նայում են՝ ինչպես ես՝ պատմության մեջ առաջին սևամորթ կինս ստանում եմ միևնույն մրցանակը: Սա մեծ պատիվ է՝ կիսել երեկոն բոլոր այդ աղջնակների հետ, ինչպես նաև հիանալի տղամարդկանց և կանանց հետ, որոնք ոգեշնչել են ինձ, սթափեցրել, աջակցել ինձ և դարձրել իմ ուղին դեպի բեմ իրական: Դեննիս Սուոնսոնը, որը տվել է ինձ շանս «A.M. Chicago» հաղորդման մեջ: Հենց նա է Սթիվեն Սփիլբերգին ասել, որ ես իդեալական Սոֆիա եմ նրա ‹‹Շուշանի դաշտի ծաղիկները›› ֆիլմի համար: Գեյլը (Քինգ, Օփրա Ուինֆրիի լավագույն ընկերուհին ու գործընկերը), որը միշտ եղել է ընկերուհի, և Ստեդմանը (Գրեմ, Օփրայի քաղաքացիական ամուսինը), որը միշտ եղել է իմ աջակիցը:
Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հոլիվուդի միջազգային լրագրողների ասոցիացիային: Մենք գիտենք, որ մամուլն այժմ պաշարման մեջ է: Մենք նաև գիտենք, որ մամուլի անհագ ցանկությունը հաստատել ճշմարտություն պահում է մեզ նրանից, որպեսզի աչք փակենք անարդարության և կաշառակերության, բռնակալների ու զոհերի, գաղտնիքների ու ստի վրա: Ուզում եմ ասել, որ արժևորում եմ մամուլն էլ ավելի, քան երբևէ, մանավանդ մեր բարդ ժամանակներում: Մի բան ես հաստատ գիտեմ. ասել ճշմարտությունն ամենահզոր զենքն է մեր ձեռքերում: Հատկապես ես հպարտանում և ոգեշնչվում եմ այն կանանց օրինակով, որոնք ուժ են գտել իրենց մեջ պատմելու այն ամենը, ինչ կատարվել է նրանց հետ: Մեզ բոլորիս (սրահում) նշում են այն բոլոր պատմությունների համար, որոնք մենք (որպես դերասանուհիներ ու դերասաններ) պատմում ենք.այս տարի մենք ինքներս պատմություն դարձանք:
Այդ պատմությունը չի վերաբերում միայն ժամանցային ոլորտին: Այն վերաբերում է ցանկացած մշակույթի, ցանկացած վայրի Երկրի վրա, կրոնի, քաղաքական համակարգի կամ աշխատավայրի: Եվ ես այսօր ցանկանում եմ արտահայտել իմ երախտագիտությունը բոլոր կանանց, որոնք տարիներով դիմացել են ոտնձգություններին ու բռնությանը, որովհետև նրանք, ինչպես իմ մայրը, պետք է վճարեն հարկերը, կերակրեն երեխաներին և գնան դեպի իրենց երազանքը: Նրանք կանայք են, որոնց անունները մենք երբեք չենք իմանա: Նրանք տնային տնտեսուհիներ են կամ էլ ֆերմայի աշխատողներ: Նրանք աշխատում են գործարաններում և ռեստորաններում, զբաղվում են գիտությամբ, կրթությամբ, ինժեներական գործով կամ բժշկությամբ: Նրանք աշխարհի բարձր տեխնոլոգիաների, քաղաքականության և բիզնեսի մի մասն են, նրանք Օլիմպիական խաղերի մարզիկներ են և զինված ուժերի ծառայողներ:
Եվ ևս մեկը: Ռեյսի Թեյլոր.անուն, որը ես գիտեմ, և դուք էլ, ինձ թվում է, ևս պիտի իմանաք: 1944 թվականին Ռեյսի Թեյլորը՝ երիտասարդ կին և մայր, Աբբեվիլլ քաղաքի (նահանգ Ալաբամա) եկեղեցուց տուն էր գնում: Նրան առևանգել էին վեց սպիտակամորթ տղամարդիկ, բռնաբարել և կապված աչքերով թողել ճանապարհի եզրին: Նրանք սպառնում էին սպանել նրան, եթե նա որևէ մեկին պատմի իր հետ կատարվածը, բայց նրա պատմությունն իմացել են Գունավորների բռնության խթանման ազգային ասոցիացիայում:
Ասոցիացիայի երիտասարդ աշխատակցուհի Ռոզա Պարկսը ղեկավարում էր հետաքննությունը, և միասին նրանք հասան արդարադատության: Բայց Ջիմ Կրոուի օրենքների շրջանում (սեգրեգացիայի մասին) արդարադտություն նրանց չէր սպառնում: Տղամարդիկ, որոնք փորձում էին վերացնել Ռեյսիին, պատասխանատվություն չկրեցին: Տասն օր առաջ Ռեյսի Թեյլորը մահացել է՝ չհասցնելով 98 տարեկանին: Նա երկար տարիներ ապրել է, ինչպես մենք բոլորս, լի ուժեղ և դաժան տղամարդկանցով հասարակությունում: Չափազանց երկար ժամանակ կանանց ոչ ոք չէր լսում, նրանց չէին հավատում, եթե նրանք համարձակվում էին ասել ճշմարտությունն այդ տղամարդկանց իշխանության մասին: Բայց նրանց ժամանակն ավարտվել է: Նրանց ժամանակն ավարտվել է:


Կարդացեք նաև.



Նրանց ժամանակն ավարտվել է: Եվ ես ուղղակի հույս ունեմ, որ Ռեյսի Թեյլորը մահացել է իմանալով, որ նրա ճշմարտությունը, ինչպեսև շատ կանանց ճշմարտությունը, որոնք տարիներ առաջ տուժել են և որոնք  տառապում են հիմա, հաղթել է: Այդ ճշմարտությունը եղել է Ռոզա Պարկսի սրտի խորքում, որը 11 տարի անց (Թեյլորի գործից հետո) հրաժարվել է տեղը զիջել Մոնգոմերիի այդ ավտոբուսում, և այդ ճշմարտությունը յուրաքանչյուր կնոջ մեջ է, ով ասում է.‹‹Ես նույնպես››: Եվ յուրաքանչյուր տղամարդու մեջ, ով որոշում է լսել:
Իմ կարիերայի ընթացքում թե՛ հեռուստատեսությունում և թե՛ կինոյում, ես փորձել եմ խոսել տղամարդկանց և կանանց փոխհարաբերությունների մասին: Խոսել, թե ինչպես ենք մենք վերապրում ամոթը, ինչպես ենք մենք սիրում, բարկանում, ինչպես ենք վերապրում անհաջողությունները, ինչպես ենք հանձնվում, ինչպես հասնում մեր ուզածին, ինչպես ենք վերապրում խնդիրները:
Ես հարցազրույց էի վերցնում և ցուցադրում այն մարդկանց, որոնք վերապրել են աշխարհի ամենասարսափելի երևույթներից մեկը, բայց նրանք բոլորն ունեին մեկ ընդհանուր հատկանիշ՝ կարողություն պահպանել հավատը դեպի լավագույնը նույնիսկ ամենամութ օրերի ժամանակ: Ես ուզում եմ բոլոր ինձ նայող աղջնակներին ասել, որ նոր օրն արդեն հորիզոնում է: Եվ երբ այն ի վերջո գա, ապա դա տեղի կունենա շնորհիվ հիասքանչ կանանց, որոնցից շատերը հիմա այս սրահում են, և որոշ ֆենոմենալ տղամարդկանց, որոնք համառորեն աշխատում են, որ երբ նրանք դառնան ղեկավարներ և տանեն մեզ դեպի ապագա, ոչ ոք կարիք չունենա ասելու ‹‹Ես նույնպես››:
[embed]https://www.youtube.com/watch?v=4CGBSGEkbKA[/embed]

Թարգմանիչ՝ Լիանա Գրիգորյան


MEDUZA

Տարածել