FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

«Օրակուլ» հրատարակչատունը միանում է Newmag-ին և դա

«Օրակուլ» հրատարակչատունը միանում է Newmag-ին և դառնում հայ-ռուսական մատենաշար

newmag-y-n

2020-ի ամռանը «Newmag & friends» ծրագրի շրջանակում ընթերցողին ներկայացվեց Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը, որը հրատարակել է «Օրակուլ» հրատարկչությունը։ Ամռանը սկիզբ առած գործակցությունն այժմ պաշտոնապես նոր որակ է ստանում։ Ըստ ստորագրած պայմանագրի, «Օրակուլ» հրատարակչությունը և Newmag ընկերությունը համատեղ ստեղծում են ««Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարը», ռուսերենից թարգմանված գրքեր հրատարակելու համար։ Գրքերը այժմ լույս կտեսնեն որպես Newmag ընկերության առանձին մատենաշար։

 «Օրակուլ» հրատարակչությունը և Newmag ընկերությունը համատեղ ստեղծում են ««Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարը», ռուսերենից թարգմանված գրքեր հրատարակելու համար։

Մատենաշարի ղեկավար Ռուբեն Իշխանյանի խոսքով, Newmag-ի հետ գործակցությունը հիմա կշարունակվի ավելի ինտենսիվ. «Մեր կազմակերպությունը գոյություն ունի 1994 թվականից, վերջին 5 տարին զբաղվում ենք հենց գրքերի հրատարակմամբ: Իմ գրական կապերը ռուսական դաշտի հետ են, այդ իսկ պատճառով սկսեցի թարգմանել ռուսական գրականությունը հայերենով: Այդպես թարգմանեցինք  Վլադիմիր Պոզների  «Հրաժեշտ պատրանքներին» և Սոլոմոն Վոլկովի «Զրույցներ Վլադիմիր Սպիվակովի հետ» գրքերը։ Այժմ Newmag-ի հետ կփորձենք թարգմանել ավելի շատ ու ավելի բազմազան գրքեր»:

Կարդացեք նաեւ

 

Հայ-ռուսական մատենաշարի առաջին համատեղ գրքերից է Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը: Ռուբեն Իշխանյանի խոսքով, Նարինեն շատ ոգևորված է գրքի հայերեն թարգմանության համար. «Այն պահին, երբ մտածում էի, թե ինչպես կարող ենք ռուսալեզու գրականության հայերեն թարգմանությունը մեր երկրում զարկ տալ, զանգահարեց Արտակ Ալեքսանյանը։ Հանդիպեցինք ու միանգամից սկսեցինք համատեղ աշխատել: Իհարկե, կորոնավիրուսով պայմանավորված մի քիչ ձգձգվեց, բայց հիմա արդեն հունի մեջ ենք ընկել»:

Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը սոսկ վերահրատարակություն չէ։ Փոխվել է գրքի շապիկը, վեպն անցել է նոր խմբագրում և սրբագրում։ Շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին։ Այդ օրն էլ հենց պաշտոնապես կսկսվի գործակցության նոր էջը։

«Օրակուլ» հայ-ռուսական մատենաշարի շրջանակում այս տարի կներկայացվի ևս մեկ գիրք։ Այդ մասին Ռուբեն Իշխանյանը խոստացավ խոսել ավելի ուշ։

Տարածել

Երկնքից երեք խնձոր ընկավ
Երկնքից երեք խնձոր ընկավ

Նարինե Աբգարյան

5800 ֏

Նկարագրություն

Հայկական մի փոքրիկ լեռնային գյուղի բնակիչների գլխին ինչ ասես չի գալիս՝  երաշտ, սով, նույնիսկ երկրաշարժ։ 58-ամյա Անատոլիան՝ գյուղի 50 բնակիչներից  ամենաերիտասարդը, մի օր արթնանում է արնահոսությամբ։ Երբ պարզում է, որ  արգանդի արնահոսությունից չի մեռնում, ընդունում է գյուղի դարբնի ամուսնության  առաջարկը։ Այրին, որ առանց զավակի ապրել էր առաջին դաժան ամուսնությունը,  պետք է որոշի կյանքը շարունակե՞լ Վասիլի հետ, թե՞ ոչ։  

Վիշտը, հավատալիքներն ու սովորույթներն Աբգարյանը ներկայացնում է  լեռնային գյուղի կախարդական մանրամասներով՝ ցույց տալով իր իշխանությունը  կերպարների նկատմամբ: