FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ինչո՞ւ են կանայք սեքսի ժամանակ կեղծում օրգազմը. հե

Ինչո՞ւ են կանայք սեքսի ժամանակ կեղծում օրգազմը. հետազոտություն

Հնարավոր է, նա պարզապես չի կարողանում օրգազմ ստանալ և անհարմար է դրա մասին խոսելը: Բայց եթե ակտիվ և չափահաս մարդ եք, հավաբար կցանկանաք, որ սեքսը ուրախություն բերի ոչ միայն ձեզ, այլև զուգընկերոջը: Ահա, թե ինչ պետք է իմանալ, որպեսզի դրան հասնեք:

Քանի կին է կեղծում օրգազմը


Շատ: 1986-ից 2010 թվականներին անցկացված հետազոտությունների համաձայն կանանց 50-67 տոկոսը կեղծում է օրգազմը:
Հոգեբանական գիտությունների թեկնածու Էրին Կուպերի խոսքով, հասարակության մեջ տարածված գաղափար կա այն մասին, որ կնոջ օրգազմը մեծացնում է տղամարդու հաճույքը:
Ինչո՞ւ են կանայք կեղծում օրգազմը
Նպատակները չորսն են:

  1. Պաշտպանել զուգընկերոջ զգացմունքները

  2. Սեքս անել

  3. Զերծ մնալ նեգատիվ վերապրումներից

  4. Բարձրացնել գրգռվածության մակարդակը




Կարդացեք նաև.



Կուպերն ընդգծում է, որ այդ փաստերը կարող են բաժանվել երկու խմբերի. որոնք օգնում են խուսափել սեքսի ինչ-որ ասպեկտներից (2, 3) և նրանք, որոնք նպատակ ունեն սեքսն ավելի վառ դարձնել՝ ուրախացնեն իրենց կամ զուգընկերոջը (1, 4):
Բացի այդ, օրգազմը կեղծում են ոչ միայն կանայք: Կանադացի գիտնականների հետազոտությունների համաձայն, տղամարդիկ նույնպես երբեմն կեղծում են: Սերմահեղուկը թաքցնելուն օգնում է պահպանակը:
Ի՞նչ անել կասկածների դեպքում. չճնշել և պահանջներ չներկայացնել
Անմիտ է ուղիղ հարցնել զուգընկերոջը, թե նա կեղծո՞ւմ է օրգազմը: Ճիշտն իմանալ երբեք չեք կարող և դրա հետ պետք է հաշտվել: Ճիշտը պատասխանը կարելի է ստանալ, եթե սեքսով զբաղվեք լաբորատոր պայմաններում:  Զուգընկերները պարզապես պետք է քննարկեն ստեղծված վիճակը, փորձեն միմյանց հասկանալ:

LIFEHACKER






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել