BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[ ՕՏԱՐԻ ԴԱՍԵՐ ] Դասը վարում են հրեաները. Մաքոքայի

[ ՕՏԱՐԻ ԴԱՍԵՐ ] Դասը վարում են հրեաները. Մաքոքային դիվանագիտությունը` որպես «ուղիղ ճանապարհ»…

Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերին մի անգամ հարցրել են.
-Ի՞նչ բան է մաքոքային դիվանագիտությունը:
- Դա հրեաների կողմից հաճախ կիրառվող ունիվերսալ մեթոդ է,- նշել է Քիսինջերը և հավելել՝ - բացատրեմ օրինակով:
Մաքոքային դիվանագիտությունն այն մեթոդն է, որի գործադրմամբ հնարավոր է Ռոքֆելլերի աղջկան ամուսնացնել,ասենք՝ սիբիրյան խուլ գյուղերից մեկում բնակվող հասարակ ռուս մուժիկի հետ:
-Ի՞նչ կերպ,- կտարակուսեք դուք:
-Շատ հասարակ, - կպատասխանեմ ես` ներկայացնելով մեթոդի էությունը: Դա գլուխ բերելու համար ես կգնամ ռուսական նշածս խուլ գյուղը, ու այնտեղ բնակվող հասարակ մի ռուս մուժիկի կհարցնեմ`
-Լսիր, կամուսնանա՞ս ամերիկաբնակ հրեուհու հետ:
-Շա՜ա՜ա՜տ շնորհակալ եմ, մերոնք էլ բո՜ո՜ոլ-բոլ են…,- ամենայն հավանականությամբ կպատասխանի նա:
-Համամիտ եմ, բայց իմ ասած հրեուհին միլիարդատիրոջ աղջիկ է,- կշարունակեի ես:
-Հա՜ա՜ա, էդ լրիվ ուրիշ բան…,- կհետևեր պատասխանը:



Դասը վարում են հրեաները. Սոկրատեսը, Թալմուդն ու երկուսը ծխնելույզում…





Այդ ժամանակ` բանկի կառավարիչների խորհրդակցությանը մասնակցելու պատրվակով ես կմեկնեի Շվեյցարիա: Խորհրդակցության մասնակիցերին դիմելով ես կհարցնեի`
-Դուք կկամենայի՞ք,որ բանկի կառավարման խորհրդի նախագահ դառնար սիբիրյան գյուղերից եկած մի մուժիկ:
-Ֆո`ւ, բան գտաք ասելու, Աստված մի արասցե,- հաստատ կպատասխանեին նրանք:
- Իսկ եթե նա Ռոքֆելլերի փեսան լինե՞ր…
-Դա լրիվ ուրիշ բան… ,- միանշանակ կպատասխանեին նրանք: Այդ ժամանակ առանց վայրկյան իսկ հապաղելու ես կճանապարհվեի Ռոքֆելլերի տուն:
-Միստեր Ռոքֆելլեր, Դուք կցանկանայի՞ք, որ Ձեր փեսան սիբիրյան գյուղերից եկած մի մուժիկ լիներ,-կհարցնեի ես:
- Խելագարվել եք, ինչ է, մեր ընտանիքում բոլորը ֆինանսիստներ են, դա անհնար է,- կհնչեր պատասխանը:
-Հա,ի դեպ, մոռացա նշել, որ նա նաև շվեյցարական բանկերից մեկի կառավարիչն է,- կշարունակեի ես:
Նա թե` - Դա տրամագծորեն փոխում է իրավիճակը:
Ապա ձայն տալով աղջկան Ռոքֆելլերը կասեր`
- Սյուզի, ապա մոտ արի: Միստեր Քիսինջերը քեզ համար փեսացու է գտել: Ի դեպ, նա շվեյցարական բանկերից մեկի կառավարիչն է:
- Յա՜խք, ֆո՝ւ, էդ ֆինանսիստների մեջ մի նորմալ մարդ չկա, դրանք բոլորն էլ գիրք կրծող գիտունիկներ են,- կսրտնեղեր Սյուզին:
Այդ ժամանակ միջամտելով խոսակցությանը, ես նրան կասեի`
-Ես Ձեզ հետ միանգամայն համամիտ եմ, բայց ի տարբերություն Ձեր հիշատակած գիտունիկների, իմ առաջարկած թեկնածուն՝ առողջ ու ջլապինդ սիբիրյան մուժիկ է…
-Օ օ՜օ՜օ, դե շուտ ասեիք էլի, դա լրիվ ուրիշ բան,միստր Քիսինջեր,-ինձ կասեր Սյուզին:
Ահա թե որն է մաքոքային դիվանագիտության էությունը…
 

Տարածել