BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Դեղին ժիլետների ապստամբությունը. ցույցին միացել են

Դեղին ժիլետների ապստամբությունը. ցույցին միացել են անկարգության սիրահարները

Այս կիրակի Փարիզի կենտրոնն ամբողջությամբ տակնուվրա է եղել: Ցույցի մասնակիցներին միացել են անկարգության անկառավարելի սիրահարները: Մեծ թվով անչափահասներ ու պարզապես խուլիգաններ ցույցերի անվան տակ սկսել են կոտրել ինչ կարողացել են:
Արդեն կա 3 զոհ, 140 վիրավոր, 420 ձերբակալված, այրված մեքենանաներն ու կոտրված ցուցափեղկերը ոչ ոք չի հաշվել: Էմանուել Մակրոնը ժամանել է դեպքի վայր հրշեջներին ու ոստիկաններին շնորհակալություն հայտնելու: Ցուցարարները պահանջել են նրա հրաժարականը:
Հրաժարականի պահանջը զետեղվել է Հաղթանակի կամարի վրա: Ցուցարարների մեջ հայտված խուժանը վնասել է պատմական հուշարձանը նաև ներսից, մտել կամարի թանգարան, վնասել Նապոլեոնի արձանը: Քաղաքակիրթ ցուցարարները խուլիգաններին հսկել չեն կարողացել: Նրանք խաղաղ ակցիաների կողմնակից են, հիմնականում փակում են ճանապարհներ, առաջացնում են խցանումներ և վերջ: Նրանց առաջնորդերից մեկը ֆրանսահայ է` Հայկ Շահինյանը: Հիմնականում հենց նա է լրատվամիջոցներին ներկայացնում ցուցարարների ծրագրերն ու պահանջները:



Կարդացեք նաև.



Կառավարությունը բացատրում է՝ հունվարի 1-ից բենզինի 24 տոկոս թակնացումը կապված է նավթի համաշխարհային գների հետ, ցուցարարները պնդում են, որ Մակրոնը ծառայում է հարուստներին: Փոխզիջման հասնել չի հաջողվում: Կառավարությունը հայտնել է երկրի ամբողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու հնարավորության մասին:
[embed]https://www.youtube.com/watch?v=vQduLTjyuiI[/embed]
Բողոքի ցույցերի վերաբերյալ դավադրության տեսության ոգով վարկած է առաջ քաշել Ռուսական Ռոսսիա հեռուստաընկերության կիրակնօրյա ծրագրի հեղինակ Դմիտրի Կիսիլյովը: Նա կարծիք է հայտնել, որ Ֆրանսիայի ցույցերի հեղինակը Վաշինգտոնն է: Ըստ նրա, Ֆրանսիայում բենզինի գները այդքան էլ բարձր չեն, և նման խոշոր ցույցերը վկայում են այլ խնդիրների՝ մասնավորապես Մակրոն-Թրամփ առճակատման մասին: Ռուսական հեռուստաընկերության կարծիքով Թրամփը որոշել է իշխանությունից հեռացնել Մակրոնին Եվրոպական բանակ ստեղծելու նախաձեռնության և ՆԱՏՕ-ն քայքայելու փորձերի համար:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել