Կյանքը հեշտ է`լավ շորերով. զրույցներ Փոլ ՄաքՔարթնիի հետ
Լիվերպուլի քաղաքապետարանի դիմաց է գտնվում վիկտորիանական ոճի, հիասքանչ և գրեթե աննկատ պասաժը, որը փողոցից կարծես թաքնված լինի («բիթլները» հենց այս շենքի պատշգամբից էին 1964-ին ողջունում րոպե-րոպե շատացող մարդկանց): Մի օր «հետազոտելով» դրա խանութները, ես հայտնվեցի հնաոճ ատելիեում («Կարելի է գլուխ գովել Սևիլ-Ռոուի որակի լիվերպուլյան գներով»): Որոշեցի հենց այնպես ներս մտնել, բայց մտնելուց հետո կոստյում պատվիրեցի: Հուրախություն ինձ, չափսերը վերցրեց Բրայան Էփսթայնի դերձակը` Ուոլթեր Սմիթը: Հենց նա է կարել «բիթլների» առաջին բեմական կոստյումները:
Ուոլտերը հիշում է, որ 1961 թականին, երբ աշխատում էր այնտեղ, երիտասարդ գործարար և դենդի Բրայան Էփսթայնը հավանում էր իրենց ատելիեն: Հագուստի փորձարկումներին գալիս էր ամեն չորեքշաբթի` օրվա երկրոդ կեսին, երբ նրա NEMS խանութը չէր աշխատում: Մի օր էլ Բրայանը հայտարարեց, թե ռոք խմբի մենեջեր է դարձել: Դերձակները շշեմցին: Այն ժամանակ դա անհեթեթ զբաղմուքն էր թվում: Դե իսկ խմբի անունն էլ վուլգար էր հնչում (սկզբում Ուոլթերը կարծում էր` այն գրվում է Beetles` «բզեզներ»):
Ինչևէ, առջևում հեռուստատեսային առաջին ելույթն էր, և Էփսթայնը մտածում էր, որ երաժիշտներին կոստյումներ են պետք: Ատելիեում նա մի քիչ առևտուր արեց` մեկ կոստյումի գինը մի քիչ իջեցնելով: (Ցինիկ մեկը կասեր. «Ահա վերջին գործարքը, որ նա կատարեց ոչ ի վնաս իր ենթակաների»): Ուոլթերի համար ինչո՞վ անմոռանալի դարձան հագուստի փորձարկումները: Երաժիշտներն ամբողջ ատելիեին շոկի մեջ գցեցին իրենց բառապաշարով: Ստիպված էին Բրայանին մի կողմ կանչել և խնդրել. «Երիտասարդներին հիշեցրեք, որ սա բարեպաշտ հաստատություն է»: Բիթլները տեղի տվեցին, բայց փորձանքն այլ տեսք ունեցավ: Նեղ տաբատները փարձարկելու համար երաժիշտները հանեցին երկարաճիտք կոշիկները, որոնցում Cavern ակումբում երկարատև, բոցավառ համերգ էին տվել: Հանդերձարանում այնպիսի բուրմունք տարածվեց, որ ստիպված էին օդափոխել ամբողջ ատելիեն:
[i] ոճից, որը անցնող 50-ականների հետ մնաց անցյալում, և դրդեց հետևել նոր տասնամյակի կոկիկ ոճին: Ուոլթեր Սմիթից հետո «բիթլների» համար հագուստ կարում էին նաև այլ դերձակներ` Դուգ Միլլինգզից մինչև Թոմի Նաթեր: Abbey Road ալբոմի կոնվերտին թռուցիկ հայացք գցելով կարելի է հաստատ ասել` նրբագեղ կոստյումների հանդեպ նրանք թուլություն ունեին դեռ այն ժամանակ , երբ Էփսթայնը չէր կարող այլևս նրանց գլխին խրատներ կարդալ:
2002-ին, Արևմտյան Լոնդոնի ստուդիայի դիմահարդարման սրահում Փոլը փորփրում է զգեստապահարանը: Ընտրում է` ինչ հագնել այդ օրը տեսահոլովակում նկարահանվելու համար: Նա պարզաբանում է, որ հիմա հաճախ է այդպես համալրում իր զգեստապահարանը. ոճաբանը գնում է հագուստը, իրեն մնում է ընտրել և մնացածը վերադարձնել: «Լավ միջոց է, ինչ մեղքս թաքցնեմ, բողոքելու տեղ չկա», - ասում է նա ինձ: Բայց նույն րոպեին էլ խոստովանում է` չի մոռացել, թե սեփական ոճը ինքնուրույն ստեղծելն ինչ հաճույք է. «Իսկ գիտե՞ս` ո´րն է իմ ամենասիրելի մեջբերում-սուտը, - ծիծաղում է Փոլը,- Էլվիս Կոստելլոյի մենեջերը` Ջեյք Ռիվերեն, մի անգամ ասաց ինձ, որ երկար ժամանակ վստահ է եղել, թե Strawberry fields երգում բառերն այսպես են` “Living is easy with nice clothes”/«Կյանքը հեշտ է`լավ շորերով» (“Living is easy with eyes closed” / «Կյանքը հեշտ է` փակ աչքերով» տողի փոխարեն): Հիանալի է: Եվ ճիշտ է: Կյանքը հեշտ է լավ հագուստում»:
Քչերն են խոսում այն մասին, որ «բիթլները» սովորաբար շատ լավ էին հագնվում: Ռոք քննադատների համար հագուստը 10-րդ տեղում է (և դա երևում էլ է նրանց տեսքից): Բայց ես հագնվելու ոճով հետաքրքրվում եմ ոչ պակաս, քան երաժշտությամբ: «Հրաշալի քառյակում» (հատկապես այն պահից, երբ նրանք դադարեցին բեմ բարձրանալ միանման հագուստով) ինձ միշտ հիացրել է ՄաքՔարթնիի տեսքը: Եթե ինձ ստիպեին ամեն օր, մինչև տախտակե դագաղ մտնելը, հագնել նույն շորը, ես երևի կկրկնօրինակեի մուգ կոստյումն ու բաց երանգով վերանաշապիկը, որով Փոլ ՄաքՔարթնին Get Back-ի համար նկարվել է Apple-ի շենքի տանիքին:
Մենք Փոլի հետ շատ չէինք խոսում նորաձևության մասին, բայց, երբ խոսք էր բացվում անցյալի մասին, հագուստը հաճախ փարոսի դեր էր կատարում: Ահա, օրինակ, ինչ պատմեց նա 1963-ի սեպտեմբերին` մի քանի բիթ-խմբերի համատեղ համերգից հետո. «Տաք, արևոտ առավոտ էր, հավաքվել էինք Ալբերթ-հոլի հետնամասի սանդուղքի մոտ` Միքը, Քիթը, «բիթլները»` ամբողջ կազմով, The Yardbirds, Garry & Pacemakers… պատմական պահ էր: Մենք բոլորս մեր դեռ չպարպած եռանդի գագաթնակետին էինք: Մեզ անհավանական զիլ էինք համարում: Համերգը նորմալ անցավ, թեպետ Ալբերտ-հոլի ակուստիկան ահավոր էր: Բայց համերգին նախորդած այդ պահը ես հաճույքով եմ հիշում: Զգացողություն էր, որ այդտեղ բոլորս մերոնքական էինք, ու բոլորս էլ շքեղ հագած-կապած կանգնել ու համեմատում էինք մեր շորերը. «Որտե՞ղից ես վերցրել», «Սեսիլ Ջիի մոտից» «Ա՜, պարզ է: Քինգ-ռոուդի՞ վրայի Սեսլիը»: Ու ամեն ինչ ընկերական էր, առանց մրցակցության: Մի խոսքով` ընտիր էր»:
ՄաքՔարթինն ասում է, որ փոփ-երաժշտությունը լուսաբանում էին առավել պարզ ձևով, քանի դեռ երաժշտական լրագրությունն անասելի չէր լրջացել: Բայց ամենահաճելին այն էր, որ թերթերը երբեմն արտիստներին ընտիր հագուստ էին տրամարդում ֆոտոսեսիաների համար. «Նկարահանում ունեինք Ֆլիթ-սթրիթի վրա գտնվող Fab 208.3 խմբագրությունում[ii]: Անպատմելի բան էր: Պատկերացնո՞ւմ ես` ինչ է նշականում առաջին անգամ նկարվել գունավոր ապարատով: Մինչև այդ միայն դպրոցական լուսանկարներում էինք չըխկացել: Պրոֆեսիոնալ լուսանկարչակական ստուդիա չէինք տեսել: Ինչների՞ս էր պետք: Ու հանկարած այդ հսկայական, գունավոր ետնապլանը: Հագուստներն էինք փոխում... Daily Express-ի համար, օրինակ, ինչ-որ տանիքի վրա ենք լուսանկարվել: Ամեն ինչի պատրաստ էինք, միայն թե հայտնվեինք թերթերում: Եթե նորաձևության թեմայով բացվածքի համար էր, մեզ ասում էին` «Մենք ձեռք ենք բերել ամենալավը, որ կա այս տարի: Cecil Gee ընկերությունն է»: «Ասեղնավոր օձիքներով նորաձև վերնաշապիկնե՞րը: Իհարկե, համաձայն ենք»: Մենք սարսափելի երիտասարդ էինք, սարսափելի երես առած: Ու հավատում էինք մեր հաջողությունը: Իսկ ինչո՞ւ չհավատայինք: Չէ՞ որ մենք էն տղերք էինք, որ դեռ ինչերի՜ պետք է հասնեին»:
Իսկ ե՞րբ Բիթլսի զգեստապահարանում հայտնվեցին առանց օձիքի պիջակները:
-«Առանց օձիքի պիջակը Պիեռ Կարդեն էր: Նրա վերջին հաջողությունը այն ժամանակ փայլատակեց: Չեմ հիշում` որ թվականին էր: Կարճ ասած` մենք նրան շվացրեցինք: Կրկնօրինակեցինք, որովհետև մեզ դուր եկավ` ինչպես է սազում: Ուղղակի գնացինք ատելիե ու այդպիսի պիջակներ պատվիրեցինք: Մեր համար մեծ գործ էր: Պատրաստի հագուստ գնելն ընդունված չէր: Համերգային կոստյումները միշտ ատելիեում էին կարել տալիս:
Մերը Սոխոյում կարեցին` շոու-բիզնեսի աստղերին սպասարկող դերձակների մոտ: Դուգի Միլինգզը աստղերի դերձակն էր: Դուգին իսկական խոխմա էր, նկարահանվում էր «Ծանր օրվա երեկոյան» շոուում: Նա ինքն իրեն հեռագրեր էր ուղարկում, ու փակցնում տեսանելի տեղում. «Դո´ւգի, Դուք վիրտուոզ գործ եք արել ֆիլմի համար: Սեսիլ Բ. Դե Միլ», «Շնորհակալություն կոստյումի համար, աղավնյա´կս»: Պոետ էլ էր: Ջոնի մահից հետո բանաստեղծություններ էր գրում և ուղարկում ինձ: Հանճարեղ պոեզիա չէր, բայց ի սրտե էր: Լավ մարդ էր: Ու երբ վերադառնում էինք Լիվերպուլ, բոլորը հարցուփորձ էին անում. «Որտե՞ղ ես եղել, ի՞նչ ես արել»: «Հեչ, մի դերասանուհու հետ եմ ընթրել ռեստորանում: Դուգի Միլինգզի մոտ եմ եղել», «Օ, տես` ինչ կոստյում է, տաբատն էլ է լավը»: Բոլորը համրանում էին հիացմունքից, որովհետև միլիոնավոր պատմություններ ունեինք պատմելու: Իրականում ամենահաճելի պահը դա էր` վերադառնալ տուն ու գլուխ գովել»:
[iii]: Այնտեղ ես հիանում էի մի վոկալ անսամբլով, որը հաղթում էր տաղանդների շաբաթական մրցույթում: Նրանք բեմ էին դուրս գալիս վանդակավոր գլխարկներով ու կիսատաբատներով, վիզը բաց մոխրագույն փուլովերներով, յուրաքանչյուրի թևի տակ փաթաթած սրբիչ կար: Բավական էր միայն, որ նրանք բեմ դուրս գային… Ահա, թե ինչու էի մշտապես պնդում, որ «բիթլներին» իրենց համազգեստն է անհրաժեշտ: Ավելի քան վստահ էի` այն էլ որքա´ն էր պետք: Մենք ոչ թե չորս սովորական տղաներ էինք, այլ մեկ ամբողջություն»:
Բիթլզի առաջին հաջողության ժամանակներում ՄաքՔարթնիին դեռ «հրեշտականման» էի անվանում, բայց նրա դեմքն արդեն կորցնում էր մանկական կլորությունը: Երիտասարդ խմբին առանձնացնող յուրահատուկ սանրվածքը ՄաքՔարթնիին իդեալական էր սազում, և նա այդ կրտվածքին հավատարիմ մնաց մինչև հիմա: Փոլը, ի տարբերություն Ջոնի և Ջորջի, ամբողջովին չէր տրվել հիպիական ոճին: Գրեթե մինչև 70-ականների վերջը նա օգտվում էր լոնդոնյան գլամուրային ոճաբան Լեսլի Կավենդիշի ծառայություններից ու հազվադեպ էր էքսցենտրիկ որևէ բան ընտրում: Փոլի բախտը բերել է, որ չի ճաղատացել, թե չէ դժվար է Մաքին պատկերացնել առանց իր փարթամ մազերի: Չնայած, բոլորին հայտնի է` երկար տարիներ երկում է մազերը:
Բայց ահա թե ինչ կասեմ ի պաշտպանութուն նրա. 1989 թվականից սկսած նա կանոնավոր ելույթ է ունենում մեծ մարզադաշտերում, դեռևս սլացիկ կազմվածք ունի, հիանալի ֆիզիկական վիճակում է, ջութակի տեսքով բաս կիթառը ձեռքին` Փոլը կարող է հանրությանը տալ այն, ինչ իրենից սպասում են: Իսկ սպասում են տեսնել կենդանի «բիթլ»: Այդպիսին է շոու-բիզնեսը: Փոլը երբեք չի ժխտել, որ աշխատում է շոու-բիզնեսում: Նա միշտ էլ մեծ տեղ է տվել նորաձևությանն ու հագուստին: 50-ականներին փորձում էր մոտենալ թեդի-բոյի կերպարին, ընդ որում տաբատները կարել էր տալիս քիչ-քիչ, որ թուլացնի խիստ հոր զգոնությունը:
Այդուամենայնիվ, Փոլին հատուկ է որոշակի պահպանողականությունը, ինչն էլ նրան պաշտպանեց հոգեգարությունից կամ գլեմ-ռոքի վատագույն դրսևորումներից: Նրա ոճը արտացոլում էր բրիտանացի դիզայներ Փոլ Սմիթի հաստատած «դասական, բայց անսովոր» զգեստի սկզբունքը. ՄաքՔարաթնին միշտ կրում էր մուգ կապույտ գունավորմամբ, խիստ ոճի կոստյումներ, որոնց տակից ճչում էին նարնջագույն գուլպաները (ավելի ուշ` մարզական կոշիկները, որոնք երբեք բնական կաշվից չէին):
Նրա մեծ, թվիդե պիջակները և փոքր փուլովերները օրիգինալ և ինքնատիպ էին, թեպետ պետք է ասել, որ ցնցոտիահավաքների խանութների նկատմամբ նոստալգիա էին առաջացնում: Եվ ամեն դեպքում ՄաքՔարթնիի ոճում միշտ մտածված ժուժկալություն կա: Ծերությունը հազվադեպ է, որ որևէ մեկի հետ բարեխիղճ է գտնվում: Երևի ավելի ծանր է, երբ ամբողջ աշխարհը ողողված է քո 20-30 տարվա վաղեմության դիմանկարներով:
«Բիթլզն» առանձնանում էր ինչ-որ յուրահատուկ, գերմարդկային ֆոտոգենիկությամբ: Ինչ իրավիճակում էլ նրանց նկարեին, 4-ից և ոչ մեկի լեզուն անկապ դուրս ընկած չէր, 8 աչքերից և ոչ մեկը կկոցած չէր: «Վերջերս մի ֆեշըն-լուսանկարիչ հարցնում էր ինձ այդ լուսանկարի մասին, - պատմում է Փոլը With the Beatles նկարի մասին, որում «բիթլների» դեմքերը մթության մեջ շողում են, ինչպես 4 սպիտակ կիսալուսին,- նա կարծում էր, թե ֆոտոմոնտաժ է: Ո´չ: Ընդ որում, այն լուսանկարել ենք մեկ ժամում` հյուրանոցի միջանցքում: Մենք ուղղակի ավելի շատ ժամանակ չէինք կարող տրամադրել լուսանկարչին` Ռոբերտ Ֆրիմենին: Նա էլ միջանցքի վերջում գտավ պատուհանով ինչ-որ տեղ ու մեզ նստեցրեց օբյեկտիվի դիմաց: Հիմա նկարը լեգենդար է համարվում ու բոլորը կարծում են` «Ոչ, իհարկե մոնտաժ է, մի՞թե հնարավոր է բոլոր 4 դեմքերը լուսանկարել այդքան գեղեցիկ»: Ֆոտոսեսիաներին, որոնց ներկա եմ եղել, Փոլը գիտակի պես դատում էր իր համար ամենաարդյունավետ ռակուրսների և լուսավորման մասին: Բայց չնայած իր պրոֆեսիոնալ բանիմացությանը, նա առանձնապես փառասեր չէ. «Ջահելությունը եռանդ է, բայց նաև անտեղյակություն է: Մենք հաճախ պնդում ենք` թե ինչ լավ կլիներ, որ նորից 18 տարեկան լինեինք: Հետո մի լավ մտածում ես ու հասկանում, որ միայն ֆիզիկապես կուզեիր երիտասարդանալ, ոչ հոգեպես ու մտքով: Չէի ուզի վերադառնալ մտքերին, որ ունեի 18 տարեկանում: Ոչ մի դեպքում: Իսկ 18-ում ունեցած անվստահությո՞ւնը … Չէ, շնորհակալ եմ: Ես ուզո´ւմ եմ երիտասարդ ու գեղեցիկ լինել, բայց ոչ այդ գնով»:
«Այնպես որ` ես նյարդայանում եմ, որ չեմ պարում Մայքլ Ջեքսոնի պես»:
Երբ Փոլ ՄաքՔարթնին հրապարակավ խոսում է այլ երաժիշտների մասին, սովորաբար խուսափում է քննադատական հարձակումներից: Հազվագյուտ վեճերը, որոնց նա ներգրավված է եղել (Ջոնի ու Յոկոյի, Ֆիլ Սփեքթորի ու ինչ-որ տեղ նաև Մայքլ Ջեքսոնի հետ), հարիր չէին նրա բնավորությանը: Չնայած ՄաքՔարթնին խուսափում է առերեսումներից, բայց նրան հաստատ հատուկ է մրցակցության ոգին: Եթե դատելու լինենք վաճառքի քանակով, ապա նույնիսկ 70-ակաների վերջին փանք-ռոքը մեծ հաշվով չկարողացավ ՄաքՔարթնիին և նրա նմաններին գցել պատվանդանից: Ու կասկածում եմ, թե Փոլը այդ ժամանակներում հանգստանում էր իր դափնիների վրա: Չէ՞ որ փանք-ռոքը ձեռնոց էր նետել (համենայն դեպս Մեծ Բրիտանիայում) հենց այն փոփ-ազնվականությանը, որը մարմնավորում էր ՄաքՔարթնին: Ճիշտն ասած, ինձ դեռ չեն հանդիպել նրա սերնդի աստղեր, որոնք այս կամ այն չափով չեն զգացել կատարը տնկած սրբամոլներից եկող վտանգը: Հայտնի է, որ Ramones-ն անվանվել էր ՄաքՔարթնիի կարճատև կեղծանվամբ (Paul Ramone): Եվ ամեն դեպքում, ՄաքՔարթնիին ռոք-ն-ռոլի «հին գվարդիայից» էին համարում ավելի շատ, քան Ջոն Լենոնին (որի խռովարարի համբավը դեռ ուժ ուներ): Փանքի դարաշրջանը փոփ մշակույթի պատմության առաջին փուլն էր, երբ երաժիշտները մարտի էին նետվում փառքի ու հարստության արտաքին ատրիբուտներով. Ախր, չէ՞ որ դա չէ երաժշտության էությունն ու նշանակությունը: Այդ ատրիբուտները նույնիսկ հիպի արտիստների համար էին հաջողության գրավական:
[i] Բանվորական դասի երիտասարդների ենթամշակույթ, որը առաջացել է ամերիկյան թինեյջերների շրջանում 20-րդ դարի 50-ական թվականներին: Կրկնօրինակման առարկա էին Մառլոն Բրանդոն, Ջեյմս Դինը և Էլվիս Փրեսլին: