BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս պարզել, թե ով է պոպուլիստ. որքա՞ն վտանգավո

Ինչպե՞ս պարզել, թե ով է պոպուլիստ. որքա՞ն վտանգավոր կարող է լինել նա

Նախ, կարևոր 9 բան, որ պետք է իմանալ պոպուլիզմի մասին.



  1. Պոպուլիստները հասարակությունը բաժանում են «ժողովրդի» և «էլիտայի»:

  2. Ժողովրդի ներկայացուցիչ համարում են միայն իրենց:

  3. Ժամանակակից պոպուլիստներն օգտագործում են հասարակության վախերն ու մտավախությունները:

  4. Պոպուլիզմն ու ֆաշիզմը նույն բանը չեն:

  5. Բարձրագոչ ու դժվար իրագործելի խոստումներ տվող ոչ բոլոր գործիչներն են պոպուլիստ:

  6. Պոպուլիստների` իշխանության գալը միշտ չէ, որ սարսափելի է, բայց միշտ հանգեցնում է քաղաքական ճգնաժամի:

  7. Ավտորիտար երկրներում պոպուլիզմը, հնարավոր է, իշխանության դեմ պայքարի միակ արդյունավետ մեթոդն է:

  8. Ավտորիտար երկրում հաղթած պոպուլիստները կարող են կառուցել ժողովրդավարություն: Կարող են և չկառուցել:

  9. Պոպուլիզմը տարածվեց, որովհետև իշխանությունը չի ցանկանում քննարկել կարևոր խնդիրները, իսկ իրեն ուղղված քննադատությունը կոչում է հիմարություն:


Պոպուլիզմի տարընկալումը պայմանավորված է նրանով, որ պոպուլիստը էմոցիոնալ խոստում է տալիս` համոզելով, թե բարդ խնդիրները կլուծի հասարակ միջոցներով: Որոշ գիտնականներ, սակայն, կարծում են, որ ժամանակակից քաղաքական պայքարում գրեթե բոլորն օգտագործում են վառ կարգախոսներ, և բարդ է ռացիոնալ փաստարկները զգայականից տարբերելը:
Հաճախ պոպուլիստական են անվանում պոպուլյար (արմատը նույնն է, նշանակությունը` այլ) որոշումները,  որոնք իշխանությունն ընդունում է ընտրության նախօրեին: Օրինակ, անսպասելի իջեցնում է հարկերը կամ բարձրացնում թոշակը: Բայց սա ստանդարտ քայլ է, որ անում են կառավարությունները:


Կարդացեք նաև.



Պետք է գնահատել ոչ միայն կարգախոսները, այլև աշխարհայացքը. ինչպես է գործիչը նայում հասարակությանն ու անցյալին


Պոպուլիստները խաղարկում են հասարակության վախերը և իրավիճակը ներկայացնում դրամատիկ գույներով: Նրանց հաճախ անվանում են «մեկ թեմայի կուսակցություն». ի տարբերություն ավանդական կուսակցությունների, նրանք, որպես կանոն, մեկ-երկու քիչ թե շատ սուր հարցի վերաբերյալ են ունենում հստակ առաջարկներ (օրինակ, պայքար օլիգարխների դեմ):
Պոպուլիստական բոլոր ուժերը սոցիումը բաժանում են երկու խմբի` հասարակ ժողովուրդ և էլիտա: Պոպուլիստները դրանք հակադրում են միմյանց` իշխանությունից հեռացված մեծամասնության հոգսերի համար մեղադրելով իշխող փոքրամասնությանը:
Էլիտան քննադատող ոչ բոլոր քաղաքական ուժերն են պոպուլիստական: Պոպուլիստ գործիչները միշտ պնդում են, որ միայն իրենք են ժողովրդի ներկայացուցիչը, իսկ իրենց մրցակիցները էլիտայի ծառաներն են: Ավելին, նրանք իրենց ամբողջությամբ նույնացնում են ժողովրդի հետ, ասելով, որ «նույն կյանքով են ապրում»: Հետևաբար հայտարարում են, որ իրենց պետք չէ նախապես գրված ծրագիր, որովհետև իրենք ցանկացած իրավիճակում ուղղակի արտահայտելու են «ժողովրդի կամքը»: Պոպուլիստները ընտրողին համոզում են, որ «մենք դուք եք»:

Մտածեք` որտեղից այսքան պոպուլիստ. այդպես ավելի հեշտ կլինի հասկանալ մյուս գործիչների թերությունները


Արևմտյան մտածողներն ու փորձագետները, որպես կանոն, քննադատում են պոպուլիստ գործիչներին, բայց ընդունում, որ նրանց պոպուլյար լինելու աղբյուրը պետք է փնտրել ժամանակակից հասարակական-քաղաքական համակարգում: Գլխավոր խնդիրն այն է, որ շատ քաղաքացիներ չեն վստահում իշխանության պետական և միջազգային ինստիտուտներին:
Համարվում է , որ պոպուլիզմը սպառնալիք է ժողովրդավարության համար, սակայն պոպուլիզմի պոպուլյարության աճը պայմանավորված է դրա վերադարձի հայտի մեծացող պահանջարկով:

Ուսումնասիրեք այն երկրների օրինակները, որտեղ պոպուլիստները վերցրել են իշխանությունը


Ժամանանակից պոպուլիստական կուսակցություններն իրենց ծրագրերում, որպես կանոն, չեն մերժում ժողովրդավարությունը: Իշխանությունը վերցնելուց հետո պոպուլիստները հաճախ ձգտում են իրենց ենթարկեցնել հնարավորին չափ շատ ինստիտուտներ կամ լիկվիդացնել անպետքները:
Դա տեղավորվում է պոպուլիզմի տրամաբանության մեջ. դրա ներկայացուցիչները իրենց համարում են «ժողովրդի» կամքի անմիջական արտահայտողները, և խոստանում են նրան վերադարձնել ամբողջ իշխանությունը: Երկրի պայմաններից է կախված, թե որքան հեռուն կկարողանան նրանք գնալ այդ պրոցեսում:
Եթե պոպուլիստները իշխանության են գալիս զարգացած ժողովրդական ինստիտուտներ ունեցող երկրում,  նրանց հնրավորությունները խիստ սահմանափակ են լինում: Վառ օրինակ է  Դոնալդ Թրամփը: Նրա ներքաղաքական ակտիվությունը սահմանափակվում է կոնգրեսի հետ պայմանավորվելու անհրաժեշտությամբ, երբեմն էլ Գերագույն դատարանի համաձայնությունն է պետք` այս կամ այն միջոցը կիրառելու համար: Մինչդեռ արտաքին քաղաքականության մեջ ԱՄՆ առաջնորդը շատ ավելի ազատ է: Արդյունքը` առևտրային պատերազմներ գրեթե ամբողջ աշխարհի հետ, ներգաղթի բազմաթիվ ճգնաժամեր Մեքսիկայի սահմանին:

Հիշեք, որ ավտորիտար երկրներում պոպուլիստները առանձնահատուկ դեպք են


Արևմտյան երկրներում գլխավոր առարկությունը, որ ներկայացնում են պոպուլիստներին, այն է, որ նրանք քննադատում են քաղաքական համակարգը` ակտիվ օգտվելով դրա հնարավորություններից. խոսքի ազատություն, ընտրություններ, խորհրդարանական ամբիոն:  Նույնը չի կարելի ասել ավտորիտար ռեժիմի ընդդիմադիրների մասին, որտեղ նրանց համար դժվար հասանելի է կառավարումն ու մամուլը, փոխարենը մեծ է ռեպրեսիաների հավանականությունը:
Այդպիսի երկրներում ընդդիմադիրները պոպուլիստական տեխնոլոգիաներ են կիրառում.  կենտրոնանում են իշխանության համար ամենացավոտ խնդիրների վրա, իրենց հակադրում են կոռումպացված էլիտային, և որ ամենակարևորն է` ավելի շատ քննադատում են, քան առաջարկում:  Ավտորիտար երկրներում պոպուլիզմը իշխանությանը հակադրվելու գրեթե միակ արդյունավետ միջոցն է:

meduza




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել