«Փոթորիկ Կովկասում»՝ ռազմաքաղաքական վերլուծությունների բացառիկ ժողովածու
Ամեն ինչ պատերազմի ու քաղաքականնության մասին: Newmag հրատարակչությունը հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարով ներկայացնում է նոր գիրք՝ «Փոթորիկ Կովկասում»: Հայ և ռուս քաղաքագետների վերլուծական հոդվածների բացառիկ ժողովածուն հրատարակվել է ռազմաքաղաքական հայտ
Պուխովն ընդգծում է՝ հաճելի է այս գիրքը տեսնել արդեն նաև հայերեն. «Եթե բացառենք մեր իսկ թարգմանությունները, մեր կենտրոնի գրքերը թարգմանվել են միայն չինարեն, ճապոներեն և իտալերեն: Այնպես որ՝ տպավորված եմ տեսնել, որ հետխորհրդային տարածքի լեզուրներից առաջինը եղավ հայերեն թարգմանությունը»:
«Փոթորիկ Կովկասում» գիրքը կազմված է 12 հոդվածից: Գիրքը պատրաստելիս Ռուսլան Պուխովը փորձել է ներգրավել հայ և ադրբեջանցի մասնագետներին: Բայց ադրբեջանցիները հրաժարվել են: Գրքի համահեղինակներից Լեոնիդ Ներսիսյանի կարծիքով այս վերլուծությունները օգտակար կլինեն և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների համար:
«Սա մեզ կօգնի հասկանալ, թե ինչո՞ւ այսպես ստացվեց, ի՞նչ եղավ ու ի՞նչ անել, որ այսպես չլինի: Ադրբեջանցիների համար մի քիչ դժվար է պատասխանել: Բայց գիրքը կօգնի իրադարձություններին նայել նրանց պրոպագանդայից դուրս»: «Փոթորիկ Կովկասում» գիրքը տալիս է ռազմաքաղաքական բազմաթիվ հարցերի պատասխաններ: Պարզաբանում է, թե ինչպես Ռուսաստանը պարտվեց ղարաբաղյան պատերազմում ու ինչ հետևանքներ դա կունենա բոլորի համար՝ սկսած Մոսկվայից: Գրքում ռուս մասնագետները մանրամասն քննում են այս հարցը եւ արձանագրում՝ Ղարաբաղի սցենարին Կիևում նայեցին որպես հաջող օրինակ Դոնբասի համար:
Պաշտպանական հետազոտությունների անկախ կենտրոնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը նշում է՝ կարևորը անձնակազմի դերն է: Այս պատերազմը ապացուցեց, որ արդի պատերազմը պահանջում է հին տեխնիկայի հմուտ կիրառում: «Ռուսական տեխնիկան իրեն դրսևորեց այնպես, ինչպես անձնակազմը այն կիրառեց: Ամեն ինչ կախված է անձնակազմի հմտություններից ու գիտելիքներից»: Օրակուլ մատենաշարի ղեկավար Ռուբեն Իշխանյանի խոսքով՝ սա բացառիկ աշխատություն է, որի կարիքը վաղուց կար:
«Այս գիրքը պետք է որ հետաքրքրի քաղաքագիտության ուսանողներին, լրագրողներին: «Փոթորիկ Կովկասում» հոդվածների ժողովածուն պետք է ոչ միայն մեր հասարակությանը, այլև մասնագետներին»: «Փոթորիկ Կովկասում» ժողովածուն գրվել է ռուսերեն: Այն հայերեն է թարգմանել միջազգային հարաբերությունների մասնագետ Կարեն Հարությունյանը: Գրքի լույս է տեսել Թուֆենկյան հիմնադրամի օժանդակությամբ: