Տեղի ունեցավ «Վովա Արմյան. իրական պատմություն» հուշագրության շնորհանդեսը (լուսանկարներ)
08/29/2024
Առաջին անգամ հրատարակվել է Վլադիմիր Կարապետյանի՝ Վովա Արմյանի մասին պատմող «Վովա Արմյան. իրական պատմություն» հուշագրությունը։ Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Common Ground գրական սրճարանում։
Վլադիմիր Կարապետյանը Ռուսաստանի ձեռներեց շրջաններում հայտնի հեղինակություն է եղել։ Նրա կյանքն ու գործունեությունը համընկել են կարևոր քաղաքական ու պատմական իրադարձությունների ու փոփոխությունների հետ։ Գրքի համահեղինակները Ռուբեն Իշխանյանն ու Ամալյա Կարապետայնն են։ Ամալյա Կարապետյանը գրքում ներկայացրել է իր մանկության հուշերն ու փաստերը հոր մասին։ Ամալյա Կարապետյանն ասում է, որ չնայած գրքում ներկայացված են իրական փաստեր, այն ներկայացված է գեղարվեստական շարադրանքով.
«Ես որոշեցի, որ պետք է անդրադառնամ հորս անցած ճանապարհին, մեր ընտանիքի արմատներին։ Ռուբենի հետ խորացանք պատմական ժամանակշրջանի մեջ, բայցգիրքը գրված է, որպես գեղարվեստական շարադրանք։ Այն ավելի շատ սիրո պատմություն է։ Շատ դեպքեր, իրադարձություններ գրքում չկան։ Փորձել ենք ավելի շատ ներկայացնել հորս վերաբերմունքն իր ընտանիքի, ընկերների, հայրենիքի հանդեպ»։
Գրքի համահեղինակը՝ Վովա Արմյանի դուստրը, հուշագրությունը գրել է նախ և առաջ իր ընտանիքի պատմությունը հավերժացնելու համար. «Գիրք գրելու մասին երկար եմ մտածել։ Որոշեցի դա անել իմ երեխաների համար։ Նրանք չեն ճանաչում իրենց պապիկին։ Վովա Կարապետյանն առաջին հերթին հիանալի, հոգատար հայր էր, շատ լավ ամուսին էր ու շատ լավ ընկեր։ Մայրս ու հայրս միասին են եղել դպրոցական տարիքից։ Դա մեծ սեր էր։ Այդ սիրո, նրանց հարաբերությունների մասին ուզում էի, որ երեխաներս իմանային նաև այս գրքի միջոցով»։
Գրքում ներկայացված է ոչ միայն Վովա Արմյանի կյանքը, այլ նաև այն պատմական ու քաղաքական իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել այդ տարիներին։
newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը կարծում է, որ գիրքը նաև հետաքրքիր պատմութուն է 90-ականների վերջի, 2000-ականների հայերի մասին, որոնք ապրել են Ռուսաստանում. «Դրանք դաժան ժամանակներ էին, ջունգլիներ, որտեղ ողջ մնալը շատ բարդ էր։ Շատ լուսանկարներ, փաստեր գրքում չենք ներառել։ Եթե մարդն ազդեցիկ է, նույնիսկ նրա մահից հետո կան թշնամիներ ու բարեկամներ։ Որքան հասկանում եմ, Վովա Արմյանը երկուսի առատությունից էլ չէր դժգոհում։ Գրքում կան մանրամասներ, որոնք կհուզեն, կզարմացնեն։ Շատ փաստեր վերարտադրված են մանկական հուշերից, սա նշանակում է, որ գիրքը նաև շատ էմոցիոնալ է»։
«Վովա Արմյան. իրական պատմություն» հուշագրությունը կարող եք գնել գրախանութներից և newmag.am կայքից։
Կարդացեք նաև
Ռուբեն Իշխանյան
Ամալյա Կարապետյան
5800 ֏
Նկարագրություն
Впервые читателям предлагается его биография с совершенно иного ракурса. Дочь Вовы Армяна, Амалия Карапетян, и писатель Рубен Ишханян рассказывают о жизни его семьи в Нагорном Карабахе, о взаимоотношениях с любимой женой Ритой, о преданной дружбе – и все это на фоне глобальных событий: эпоха Оттепели, Перестройка, кризис социализма и возникновение капитализма, землетрясение в Спитаке, распад СССР, резня в Мараге и Маргушаване, Первая карабахская война и "лихие 1990-е". История жизни Вовы Армяна не теряет своей актуальности. Она помогает осмыслить наше прошлое и понять настоящее.