BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Հակիրճ] 6 կարևոր կետ, որ ուղիղ եթերում նշեց Նիկոլ

[Հակիրճ] 6 կարևոր կետ, որ ուղիղ եթերում նշեց Նիկոլ Փաշինյանը

1. Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ընթանում են բնականոն հունով: ֆեյսբուքյան ուղիղ կապի ժամանակ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ  Ռուսաստանի հետ շփումները շարունակվում են տարբեր մակարդակներում և  աշխատանքային գործընթացը  շարունակվում է:
«Առաջիկայում նախատեսված է իմ այցը Մոսկվա, որտեղ հանդիպում կունենամ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, դա կլինի մեր երրորդ հանդիպումը, և ես համոզված եմ, որ մեր հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցեր մանրամասն կքննարկենք և լուծումներ կտանք բազմաթիվ հարցերի»:
2. Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրութունը  հեղափոխությունից հետո  լինելու է  նոր կառավարության առաջին քննությունը: Նա  քարոզարշավին կմասնակցի օրենքով չարգելված ձևերով: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ կառավարությունն աշխատում է սահմանադրության փոփոխությունների վրա, փաթեթը շուտով կուղարկեն խորհրդարան, կլինեն քաղաքական քննարկումներ և կկայացվեն որոշումներ:
«Ինչպես և պայմանավորվել ենք ամենաուշը մյուս տարվա մայիսին կամ հունիսի առաջին տասնօրյակում Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ? Իհարկե, ասված է մեկ տարվա ընթացքում, և դա մեծապես կախված է քաղաքական իրավիճակից, իսկ այդ քաղաքական իրավիճակում բոլոր դեպքեր ու հիմնական թելադրող քաղաքական ուժը լիենլու ՀՀ քաղաքացին»
3. Վարչապետն անդրադարձավ նաև էլեկտրաէներգիայի սակագնին, նշելով, որ  էներգետիկ համակարգում կան խնդիրներ և ամենևին էլ պարզ չէ այս կամ եկող տարի հնարավոր կլինի՞ նվազեցնել  սակագինը, թե՞ ոչ:
«Ես առաջարկում եմ մեր մտածածը, որ գինը ոչ թե անընդհատ իջեցնենք, իջեցնենք, այլ ունենանք արդյունավետ, իրական սակագին, ու համոզված լինենք, որ կոռուպցիոն, կամ չարաշահումների  մեխանիզմների արդյուքնում չի ձևավորվել, և մտածենք մարդկանց եկամուտների բարձրացմանը աջակցելու մասին»:



Կարդացեք նաև.



4. Խոսելով Ամուլսարի մասին, վարչապետը  հայտնեց, որ հարուցված քրեական գործով Քննչական կոմիտեն պետք է  նշանակի փորձաքննություն, և շատ կարևոր է, որ այդ փորձաքննությունն իրականացնի միջազգային հեղինակավոր կազմակերպություն, որպեսզի փորձաքննության արդյունքն ընդունելի և անառարկելի լինի հայ և միջազգային հանրության համար:
«Ես ասել եմ, որ կառավարության որոշումները Ամուլսարի հարցի վերաբերյալ պետք է հիմնված լինեն անառարկելի փաստերի և փաստարկների վրա, և մենք հիմա աշխատում ենք անառարկելի փաստեր ձեռք բերելու վրա: Ցավոք սրտի, այս պահի դրությամբ մեր ձեռքի տակ անառարկելի փաստեր, որոնք միանշանակ եզրակացության կբերեին, չկան: Այո՛, կան որոշակի խախտումներ, մտահոգություններ, որոնք արձանագրված են, բայց մեզ հարկավոր են անառարկելի փաստեր»:
5. Օգտատերերը վարչապետի ուշադրությունը հրավիրեցին մայրաքաղաքի աղբահանության խնդրի վրա: Սանիտեկի ներկայացուցիչները վարչապետին հավաստիացրել են, որ  իրավիճակը մի քիչ կբարելավվի, բայց նրա խոսքով  աղբահանության հարցում , հայեցակարգային վերանայումներ պետք է անել, և մայրաքաղաքի աղբահանությունը ոչ թե մեկ, այլ մի քանի ընկերությունների պետք է հանձնել:
«Այն իրավիճակը, որն այսօր կա մայրաքաղաքում, անընդունելի է, դա սանիտեկ ընկերության պատասխանատվությունն է և Երևանի քաղաքապետարանի ոչ հեռատես քաղաքականության հետևանքն է, այսօր, քանի դեռ մենք նոր իրավիճակ չունենք, նոր ընկերություն չունենք ներգրավված, իրավիճակը պետք է փորձենք կառավարել»:
6.Հարց եղավ նաև հիփոթեքային վարկավորման մասին: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  առաջիկայում  սոցիալական բնակարանաշինության ծրագրով կլինեն հիփոթեքային աննախադեպ պայմաններ: Երևանում  երկրորդային շուկայի համար կլինեն  7.5 տոկոսանոց հիփոթեքային վարկեր,  մարզերում՝  5.5:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։




 

Տարածել