Ամառային գրքատոնին կանցկացվի Newmag Reader’s Prize-2023-ը (թրեյլեր)

Ամռան 17-րդ օրը՝ տարվա ամենասպասված գրքի փառատոնին, կանցկացվի Newmag Reader’s Prize մրցույթը։ Հաղթող ճանաչված տարվա ընթերցողը կստանա մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը Newmag-ի հրատարակվող բոլոր նոր գրքերն անվճար: Մրցույթի արդյունքը կհրապարակվի հունիսի 17
Հունիսի 17-ին գրքաքաղաքում գրական քննարկումներից ու հանդիպումներից բացի, տեղի կունենա ընթերցանությունը խրախուսող Newmag Reader’s Prize մրցույթը։ Հրատարակչությունը սահմանել է մասնակցության հստակ կանոններ` ընթերցե՛ք և մտապահե՛ք։
Ինչպե՞ս մասնակցել
Այս պահից սկսած Newmag-ի կայքում կարող եք գրել կարծիք մեր այն գրքերի վերաբերյալ, որոնք ընթերցել եք, հավանել եք և ցանկանում եք, որ մյուսները ևս իմնանան այդ գործի մասին ու ընթերցեն:
Ովքե՞ր կարող են մասնակցել
Բոլոր նրանք, ովքեր կարդացել են ու այս պահին էլ կարդում են Newmag-ի գրքերը, սիրում են ընթերցել ու նաև գրել ռևյուներ կարդացած գրքի մասին, ուրեմն կարող են մասնակցել։ Պետք է մինչև հունիսի 14-ը Newmag-ի կայքում Ձեր նախընտրած գրքի տակ գրել հետաքրքիր, վերլուծական գրախոսական։ Մեկ ընթերցողը կարող է գրել մի քանի գրքի մասին ու ամենաքիչը 800 բառ։
Ե՞րբ և ինչպե՞ս է որոշվում հաղթողը
Newmag-ի խմբագրակազմը կկարդա բոլոր կարծիքները և կընտրի դրանցից լավագույնը, ապա կշնորհի ամենագրքոտ մրցանակը՝ Newmag Reader’s Prize: Հունիսի 17-ին, 20։00-ին, Երազ այգու Music Hall-ում հայտնի կդառնա հաղթողի անունը: Ու հենց այդտեղ էլ տեղի կունենա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում էլ կտրվի հավաստագիրը: Տարվա ընթերցողը կստանա մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը Newmag-ի հրատարակվող բոլոր նոր գրքերն անվճար:
Ուշադրություն
Շտապե՛ք, գրքերը շատ են, Հունիսի 17-ը՝ մոտ:
Կարդացեք նաև
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
