BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Կենդանի պողպատ. ԱՄՆ գլխավոր «կիբերկինը» պատմել է մ

Կենդանի պողպատ. ԱՄՆ գլխավոր «կիբերկինը» պատմել է մարդկանց ու մեքենաների ապագայի մասին

Երբ ռոբոտատեխնիկ Այանա Հովարդը շատ փոքր էր, հեռուստատեսությունը նրան ոգեշնչեց զբաղվել գիտությամբ: Նրա մանկության տարիների սիրելի սերիալը դարձավ 1970-ականներին շատ հայտնի «Կիբերկին» հեռուստաֆիլմը: Նա պատմում է, որ ինքն էլ էր ուզում դառնալ կիբերկին, ու իր ամբողջ կյանքի ընթացքում փորձում էր հասկանալ, թե ինչ է դա: Այսօր նա աշխատում է, որպեսզի մարդիկ ու ռոբոտները կարողանան լրացնել իրար, բարձրացնեն աշխատանքի արդյունավետությունը: Հովարդն Ինտերակտիվ համակարգչային տեխնոլոգիաների դպրոցի նախագահն է ու Ջորջիանայի Տեխնոլոգիական համալսարանի` մարդկանց ու ռոբոտների համատեղելիության ու գործակցության ուսումնասիրության լաբորատորիայի ղեկավարը: Նա նաև հիմնել է Zyrorobotics ընկերությունը, որը մշակում է ուսումնական ապրանքներ երեխաների համար: Այանա Հովարդը հայտնի դարձավ ռոբոտաշինական ոլորտում իր ինովացիաների շնորհիվ: Այս պահին Այանան հիմնականում զբաղվում է բիոմեխանիկական ազդեցությունների ուսումնասիրությամբ: Ընթացիկ պրոեկտներից մեկը հատուկ էկզոկմախքի մշակումն է, որը պետք է օգնի հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաներին: «Այս պրոեկտը հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաներին կօգնի ապրել լիարժեք կյանքով»,-ասում է Այանան:
[caption id="" align="aligncenter" width="700"]Айанна Ховард Այանա Հովարդ[/caption]
Մարդկանց վախը ռոբոտների նկատմամբ. «Ես հասկանում եմ այդ մտավախությունը: Մենք` ռոբոտատեխնիկներս, այդ մասին այնքան հաճախ չենք խոսում, որքան որ կցանկանայի: Ամեն մի նոր տեխնոլոգիա ունի իր բացասական կողմերը: Բայց եթե ոլորտի զարգացման համար այդ տեխնոլոգիաներն ուղղենք ճիշտ հունով, դրական կողմերն ավելի շատ կլինեն: Ինտերնետը նույնպես ունի բացասական ասպեկտներ, բայց դրա շնորհիվ մարդկությանը հաջողվեց ինֆորմացիան ավելի հասանելի դարձնել: Ռոբոտատեխնիկայի շնորհիվ ավելի հասանելի կդառնա աշխատանքի շուկան ու որակավորման բարձրացումը»:
Ռոբոտների ու կրթության մասին. «Ռոբոտատեխնիկան ու կրթությունն ավելի սերտ կլինեն: Մեր ոլորտը կդառնա կրթական ոլորտի հենասյունը»:
Ռոբոտներն ու գյուղատնտեսությունը. «Ռոբոտները գյուղատնտեսության մեջ վաղուց են օգտագործվում: Caterpillar ընկերությունը վաղուց արտադրում է ավտոմատ տրակտորներ: Նրանց նոր սերնդի ռոբոտները հավաքում են բերքը ու էլի շատ բաներ անում: Մի խոսքով, նրանք նախատեսված են ամենասև գործի համար: Նույնիսկ մասնավոր ֆերմերները սկսել են օգտագործել ռոբոտներ, որպեսզի մրցակիցներից հետ չմնան:  Գյուղատնտեսական ոլորտում ավտոմատացումը սկսվել է վաղուց, բայց հիմա այն առաջ է գնում յոթմիլիոնանոց քայլերով»:



Կարդացեք նաև․



Մարդկանց ու ռոբոտների ապագայի մասին.«Ռոբոտաշինությունը տնտեսական լանդշաֆտները անճանաչելի կդարձնի: Օրինակ, առաջ, գյուղատնտեսությամբ զբաղվում էր մարդկանց 90 տոկոսը, հիմա` այդ ոլորտով զբաղվողները շատ քիչ են:  Շատ մասնագիտություններ կմնան անցյալում: Երբ մեծանան մեր երեխաները, այսօր եղած մասնագիտությունների 65 տոկոսն ուղղակի կանհետանա: Այդ պատճառով էլ, պետք է նախապատրաստել ու կրթել մարդկանց, որոնք նոր տեխնոլոգիաների պատճառով կկորցնեն իրենց աշխատանքը: Որոշ ընկերություններ արդեն մտածում են այդ մասին, բայց նրանց առջև դրված խնդիրները դեռ պետք է ձևակերպել»:

FORBES







Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։





 

Տարածել