BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ամուսնական մատանի. պարտադի՞ր, թե` ոչ այնքան

Ամուսնական մատանի. պարտադի՞ր, թե` ոչ այնքան

Նշանադրության մատանու ավանդական ու մեկ ընդհանուր դիզայն
Ավելի շուտ` այո, կա: Որպես կանոն, նշանադրության մատանին օղակ է, որի կենտրոնում ինչ-որ քար կա: Դասական օրինակը` ադամանդ:  Ոչ միայն գեղեցկության, այլ նաև` ամրության համար: Այն կայուն է քերծվածքների նկատմամբ, հատուկ խնամք չի պահանջում: Պատահական հարվածի դեպքում ադամանդը կոտրելու հավանականությունն ավելի քիչ է, քան, եթե քարը լինի սուտակ, զմրուխտ կամ շափյուղա:
Արդյո՞ք, ադամանդը չափազանց պարզունակ ընտրություն չէ
Ոչ, եթե միայն այդպես չի կարծում ձեր ընկերուհին: Գուցե, նա ունի սիրելի քար: Իսկ եթե նախընտրում է օրիգինալ ու ոչ սովորական նվերներ, կարող եք ընտրել գունավոր ադամանդից մատանի:
Նշանադրության ու ամուսնության մատանիները տարբե՞ր զարդեր են
Այո: Առաջարկություն անելու համար մատանի ընտրելիս, կարևոր է հիշել, որ կանայք հաճախ մեկ մատի վրա երկու մատանի են կրում: Այնպես որ, ավելի լավ է, այնպիսի մատանի ընտրել, որն այդպիսի հնարավորություն կտա: Երբեմն, ամուսնացած կանայք ամուսնության մատանին կրում են աջ ձեռքի անանուն մատնին, իսկ նշանադրությանը`ձախին: Որոշ ընտանիքներում սովորություն կա, հարսանիքից հետո նշանադրության մատանին կրել միայն հատուկ օրերին: Եթե այդպես է ընդունված նաև ձեր ընտանիքում, կարելի է ընտրել ոչ ավանդական մատանի, այլ` տոնական, շքեղ:  Իսկ, սովորաբար, նշանադրության մատանին լինում է ադամանդի քարով, իսկ ամուսնականը` պարզապես ոսկյա օղակ:
Անակնկա՞լ, թե` ոչ
Կախված է իրավիճակից: Որպես կանոն, ժամանակակից աղջիկներն ուզում են իրենք ընտրել իրենց մատանին: Քննարկեք դա սիրելիի հետ: Հակառակ դեպքում, կարող եք հաճելի անակնկալ անել:
Ի՞նչ անել, որպեսզի անակնկալը հաջողվի ու մատանին կնոջ մատին հարմար լինի
Տեսեք, թե ինչ մատանիներ կան ձեր ապագա կնոջ զարդատուփում: Ուշադրություն դարձրեք, թե ինչ զարդեր ու ժամացույցներ է նա կրում: Եթե դոմինանտ են կլոր ու սահուն ֆորմաները, նույն ոճի մատանի էլ ընտրեք: Եթե խիստ երկրաչափական սկզբունքների սիրահար է, զարդերն ուղղանկյուն են, ամենայն հավանականությամբ, նրան դուր կգան ոսկուց հստակ գծերով մատանիներ, օրինակ` քառակուսի կամ ուղղանկյուն կտրվածքով զմրուխտյա` արքայադստեր մատանիները: Մատանու չափը ճիշտ ընտրելու համար, չափեք նրա մատանիներից մեկի ներսի դիամետրը: Հակառակ դեպքում, մատանու չափը միշտ էլ կարող եք փոխել:



Կարդացեք նաև.



Ժառանգությամբ փոխանցվող զարդեր
Իհարկե, կա մի քանի տարբերակ: Կարելի է նվիրել ընտանեկան մատանին ու պատմել ավանդույթի մասին: Եթե անհանգստանում եք, որ մատանին կարող է դուր չգալ ձեր ընտրյալին, ընտրությունը թողեք նրան: Կարելի է ընտանեկան մատանու դիզայնը մի քիչ փոխել կամ ընտրել այդ մատանի:
Պատվիրեք
Հաճախ, պատվերով մատանին ավելի մատչելի է, քան պատրաստին գնելը: Այդ դեպքում, պետք չէ վճարել ապրանքանիշի կամ այլ առավելություննեի համար, որոնց պատճառով էլ մատանու ինքնարժեքը բարձրանում է: Պատվերի դեպքում, կարող եք ընտրել նաև ձեր գրպանին ու ճաշակին հարմար քարը:  
Կա՞ն հատուկ կանոններ, թե ինչպիսի մատանի է պետք ընտրել
Այդպիսի կանոներ չկան: Չի լինում շատ մեծ կամ շատ փոքր ադամանդ: Իհարկե, եթե հատուկ արիստոկրատների ժողովի չեք մասնակցելու, կամ հատուկ ու խստապահանջ հարազտների շրջանում չեք ապրում, մատանու տեսքի ու քարի չափի մասին անհանգստանալու կարիք չկա: Ընտրեք մատանի, որը դուր կգա ձեզ ու ձեր ընտրյալին:

MEDUZA

Տարածել