BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս են կողոպտում մեզ 21-րդ դարում

Ինչպե՞ս են կողոպտում մեզ 21-րդ դարում

Մարդկանց կարելի է կառավարել` ձեռք բերելով նրանց վստահությունը կամ վախի մեջ պահելով նրանց: Այս ճանապարհով նրանց փողերը հափշտակելուց հեշտ բան չկա, բայց այս ամենը չափազանց հնաոճ է այսօր: Պոտենցիալ զոհերին խաբելու համար հանցագործները միշտ նոր ճանապարհներ են փնտրում, մշակում նոր լեգենդներ ու հանցավոր սխեմաներ:

Փողի պահանջով էլեկտրոնային նամակներ


Նոր Զելանդիայի 250 բնակիչներ նոյեմբերին էլեկտրոնային նամակ ստացան հակերներից` Սիրիական էլեկտրոնային բանակից: Հանցագործները պահանջում էին 3 օրում իրենց հաշվին փոխանցել 1500 դոլար` խոստանալով հակառակ դեպքում սպանել նամակներն ընթերցողների ազգականներին կամ այրել նրանց տները:
Հանցագործները պնդում էին, որ գումարն ուղարկելու են Իսլամական պետություն, թեև իրական Սիրիական էլեկտրոնային բանկն աջակցում է Բաշար Ասադին:

Իգոր Միկիտասովը (ՌԴ) ևս ստացել էր այդ նամակը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հանցագործները մանրամասն նկարագրել էին իր տան տեսքը, հասցեն, հեռախոսահամարը: «Նամակում հստակ գրված է, թե ինչ են անելու իմ ընտանիքի անդամների հետ, եթե ես չփոխանցեմ գումարը կամ դիմեմ իրավապահներին», - նշում է Իգորը:
Հետագայում պարզվել է, որ հակերները «կոտրել էին» Նոր Զելանդիայում անշարժ և շարժական գույք ունեցող քաղաքացիների անձնական տվյալները: Դրանից հետո 2-3 օր շարունակ հետևել են նրանց ու կազմել պոտենցիալ զոհերի ցանկը:

Հափշտակող ծրագրեր


Համացանցի գողերը փողեր են կորզում ոչ միայն ուղղակիորեն, այլ նաև հատուկ ծրագրերի միջոցով, օրինակ` CryptoLocker, CryptoWall: Այդ ծրագրերը արգելափակում են համակարգչում եղած անձնական փաստաթղթերը, որից հետո մոնիտորին հայտնվում է հաղորդագրություն, թե` փաստաթղթերը դարձյալ հասանելի կդառնան վճարելուց հետո միայն:
Պահանջվող գումարը տատանվում է 200 դոլարից մինչև 10 000 դոլարի միջակայքում:

Հափշտակող ծրագրերը հայտնվում են համակարգչում չպաշտպանված կայքերի ու գովազդային բաներների միջոցով: Սակայն առավել հաճախ հանցագործները օգտագործում են նամակների մեթոդը. իբր հիշեցնում են չվճարված տոկոսի, վարկի, տուգանքի կամ հարկի մասին:


Զգուշացիր հյուրանոցից. 5 փաստ հիգիենայի և անվտանգության մասին


Բորտուղեկցորդուհիները բացահայտել են 10 սարսափելի գաղտնիք





Խաբեություն բոնուսներով


Մեծ Բրիտանիայում հնարամիտ հանցագործները շահարկում են նույնիսկ մարդկանց խոհարարական նախասիրությունը, պիցայի կամ չինական խոհանոցի հանդեպ նրանց սերը: Սննդի առաքման Just Eat կայքի օգտատերերը նոյեմբերին ստացան գրավիչ նամակներ:
Նրանց առաջարկվում էր մասնակցել ընկերության մասին կարճ հարցմանը, դրա դիմաց խոստանում էին 10 ֆունտ:

Երբ օգտատերերը հղումով մուտք էին գործում այդ կայք, մուտքագրում էին բանկային տվյալները, կայքը փակվում էր: Գործարքն այդպիսով ավարտվում էր, օգտատերերը մնում էին առանց բոնուսների: Նրանց բանկային հաշիվն էլ հայտնվում էր հակերների ձեռքին:

Հանրային տրանսպորտում գողություն բանկային քարտից  


Կասպերսկու լաբորատորիայի աշխատակից Օլեգ Գորոբեցն իր ֆեյսբուքյան էջում փետրվարի 8-ին գրել էր, որ մետրոյում տեսել է կասկածելի մարդու, որի ձեռքին բանկային քարտերի համար շարժական անլար տերմինալ կար: Կասկածելին այն էր, որ սարքը միացրած է եղել: Հանցագործը կարող էր ուղևորների քարտային հաշվից փող հանել, նույնիսկ եթե բանկային քարտը լիներ հագուստի գրպանում կամ պայուսակի արտաքին գրպանիկում:

Մեքենաների վաճառքի մասին սուտ տեղեկություն


Խարդախություններն առավել հաճախ արվում են ձեռքից վաճառքի ժամանակ: Լիպեցկի դատախազությունը քրեական գործ հարուցեց մի խումբ մարդկանց նկատմամբ, ովքեր մեքենան ցածր գնով վաճառելու հայտարարություններ էին տարածում: Փոխարենը նախապես կանխավճար էին պահանջում:

Տարածել