Rock me Pitti. Ո՞ր ուղղությամբ է շարժվում տղամարդկանց նորաձևությունը
Սիրում եմ գրել գնացքի մեջ։ Տպավորությունները դեռ թարմ են, պատկերները՝ վառ, մտքերը` կողմնակի ազդեցություններից ազատ։ Firenze Santa Maria Novella - Milano Centrale. ահա սա է իմ այսօրվա ուղղությունը։
Firenze-ում, այսինքն՝ Ֆլորենսում, 85-րդ անգամ անցնում էր «Pitti Uomo»-ն, և ես երրորդ անգամ այցելեցի տղամարդկանց նորաձևության այս ամենակարևոր ցուցահանդեսը՝ հասկանալու, թե որ ուղղությամբ է շարժվում տղամարդկանց նորաձևությունը, և, իհարկե, newmag-ի համար ռեպորտաժ պատրաստելու նպատակով։
Այս «Pitti»-ն ինձ համար չափից շատ հագեցած էր հետաքրքիր հանդիպումներով և ծանոթություններով։ Համարյա մանկական ուրախություն ինձ պարգևեց ծանոթությունը հայտնի լրագրող, գրող և ոճի խորհրդանիշ Անջելո Ֆլակավենտոյի հետ: Իսկ երբ «Diesel»-ի ցուցադրության ժամանակ իմ դիմաց նստեց նորաձևության ամենահայտնի քննադատ Սյուզի Մենկեսը, ես հասկացա, որ 2014-ը բավական հետաքրքիր է սկսվում։
Արմեն Գալյան. 6 Must Have «Pitti»–ից
Այստեղ են ավանդապաշտ նեապոլցիները, ավանգարդիստ ճապոնացիները և էքսցենտրիկ հիփսթերները Եվրոպայի և աշխարհի տարբեր ծայրերից։ Հենց «Pitti»-ում կարելի է համեմատել և ընտրել ամենաիդեալական կոստյումները, լավագույն ճարմանդներն ու ամենաորակյալ գուլպաները: Եվ, իհարկե, ծանոթանալ այն նոր գաղափարներին, որոնք մի քանի սեզոն հետո տարածվելու են։ Նոր թրենդների ստեղծման ոգին միշտ զգացվում է «Pitti»-ում։
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
