Տարիներ անց ծննդավայրում՝ որդու հետ
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որդու հետ այցելել է հարազատ ծննդավայր և ցույց տվել այն տունը, որտեղ նա ապրել է։ Որդին չի հավատացել աչքերին․
«Շատ հուզված էի, երբ որդիս տեսավ, թե որտեղ եմ մեծացել: Նա արդեն եղել էր Մադեյրայում և տեսել Մարկիզ Պոմբալի հրապարակը։ Նա եկավ ինձ հետ մի վայր, որտեղ դեռ ապրում են մարդիկ, որոնց ճանաչում եմ դեռ փոքր տարիքից: Հուզվեցի, երբ տեսա այդ մարդկանց, քանի որ չէի սպասում։ Կրիշտիանո-կրտսերի հետ միասին այցելեցինք այն սենյակը, որտեղ ապրում էի։ «Հայրիկ, դու այստե՞ղ ես ապրել»։ Նա չէր հավատում դրան։ Նրանց թվում է, որ ամեն ինչ քեզ շատ հեշտ է տրվում՝ կյանքի որակ, տուն, մեքենա, հագուստ։ Նրանց թվում է, որ այդ ամենը պարզապես ընկնում է քո ձեռքը։ Ես փորձում եմ իմ որդուն հասկացնել, որ ամեն ինչ չէ, որ հեշտ ուղով է տրվում: Ես նրան կբացատրեմ, որ այդ բոլորը չես ունենա միայն տաղանդի շնորհիվ. հարկավոր է նաև քրտնաջան աշխատանք և նվիրում»,-ասել է Կրիշտիանու Ռոնալդուն
Կարդացեք նաև.
Կարիերա և ակումբներ. Կրիշտիանու Ռոնալդու
«Ռոնալդու. կատարելության տենչով» գրքի շնորհանդեսին մասնակցել են ֆուտբոլի երկրպագուները (ֆոտոշարք)
newmag-ը ներկայացրեց «Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը (տեսանյութ)