Վերջին տասնամյակի ամենատանջող հարցը. Ռոնալդո՞ւ, թե՞ Մեսսի. պարզել է սուպերհամակարգիչը
Լյովենի կաթոլիկ համալսարանի և SciSport.com կայքի մասնագետների հատուկ մշակած ալգորիթմի օգնությամբ սուպերհամակարգիչն ընտրություն է կատարել Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև:
Սուպերհամակարգիչը հետազոտությունն անցկացրել է հաշվի առնելով ֆուտբոլիների ելույթները 2013-2014-ից մինչև 2017-2018 թվականների մրցաշրջանը միայն Լա լիգայում:
Ֆիքսվել են նրանց ոչ միայն գոլերն ու գոլային փոխանցումները, այլև բոլոր գործողությունները գնդակով ու տեղաշարժը:
Կարդացեք նաև․
- newmag-ը ներկայացրեց «Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը (տեսանյութ)
- Իմ և Մեսսիի միջև տարիների պայքարը մեզ ավելի լավը դարձրեց. Կրիշտիանու Ռոնալդու
- «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը». ի՞նչ են ասում հայ մարզական լրագրողները
Համալսարանի պրոֆեսորներից մեկը նկատել է, որ արգենտինացին ավելի շատ է գնդակով լինում խաղադաշտում: Դա բարձրացնում է ֆուտբոլիստի արժեքը. Պրոֆեսոր Ջեսսի Դևիսը և նրա թիմը մեկնաբանել են այս փորձը: «Գոլը խաղի ընթացքում քիչ հանդիպող իրադարձություն է, քանի որ մեկ խաղի ընթացքում կատարվում է միջինը 1600 գործողություն: Մեր մոդելը հաշվել յուրաքանչյուր գործողություն` փոխանցում, անցում, հարված: Առաջին մի քանի մրցաշրջանում Մեսսիի և Ռոնալդուի արդյունքները շատ մոտ էին միմյանց, սակայն 2015/16թթ. մրցաշրջանից Մեսսին գերազանցել իր հավերժական մրցակցին»:
Ըստ սուպերհամակարգիչի հետազոտությունների, լավագույնը Մեսսին է՝ խաղում միջինը 1.21 միավորով: Ռոնալդուի ցուցանիշն է խաղում միջինը 0.61 միավոր:
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում
Կարդա նաև

Ultraviolet. S01E01 / Աղունի կերպարը կինոյում և թատրոնում

Հայ քաղաքագիտական մտքի առաջամարտիկ Տիգրան Հայրապետյանը կդառնար 61 տարեկան. բացառիկ տեսագրություն նրա մամուլի ասուլիսից (տեսանյութ)

Տեղի ունեցավ Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Արքայադուստր Դիանայի ընկերուհուց մինչև հոգեթերապևտ. Ջուլյա Սամուելի մասնագիտական ճանապարհը (տեսանյութ)
