FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[InterPress] Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան Սիրիայո

[InterPress] Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան Սիրիայում կզբաղեցնեն ԱՄՆ տեղը

«Մենք ջախջախեցինք Իսլամական Պետությանը Սիրիայում», – նախագահ Դոնալդ Թրամփի թվիթն է, որին հետևեց պաշտոնյաների հավաստումը, թե ԱՄՆ զորքերն ու դիվանագետները դուրս կբերվեն Սիրիայից՝ ավարտելով առաջադրանքը, որը Իսլամական պետության դեմ պայքարող Քրդական ժոովրդավար ուժերին աջակցելն էր: ԱՄՆ քաղաքականության մեջ այս անսպասելի փոփոխությունը կասկածի տակ դրեց ԱՄՆ նվիրվածությունն իր դաշնակիցներին ու հնարավոր է՝ նոր խնդիրներ առաջացնի, քանի որ Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի ուժերը պայքարելու են ԱՄՆ հեռանալուց հետ մնացած վակուումը լցնելու համար:
Թրամփի որոշումը քննադատողները կարծում են, որ նախագահը սխալվել է, նրանք պանդում են, որ Իսլամական Պետությունը կվերամիավորվի ու որ նրանք ջախջախված չեն Սիրիայում և Իրաքում: Կարծիք կար նաև, որ ԱՄՆ դաշնակիներն իրենց լքված կզգան ԱՄՆ հեռանալուց հետո, բայց մյուսներն էլ ասում են, որ նախագահը ճիշտ արեց, որ զորքերը հետ կանչեց՝ միևնույն ժամանակ հիշեցնելով, որ Ռուսաստանին ու Իրանին էստաֆետը փոխանցելիս զգույշ պետք է գործի:



Կարդացեք նաև.



Անակնկալ հայտարարությունից հետո ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ զորախմբերը հնարավոր է մնան Սիրիայում իրավիճակը կայունացնելու համար: Իրանի հարցը նա քննարկել է իսրայելցի պաշտոնյաների հետ ու ասել է, որ Միացյալ նահանգներն աշխատում են ապագա քաղաքական գործընթացի վրա:
Իսլամական պետության դեմ պայքարը չի ավարտվել: Միացյալ Նահանգները Իսլամական պետության դեմ  վերջերս արշավ իրականցրեին դեկտեմբերի 9-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում գործարկվել է 208 ինքնաթիռ: Օգոստոսից սկսած օդային հարձակումների թիվն ավելացել է՝ օրական 16-ից հասնելով 30-ի:

Շարունակությունը՝  interpress.am-ում




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել