JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Զբոսանավեր, օլիգարխներ, աղջիկներ. մարմնավաճառը բաց

Զբոսանավեր, օլիգարխներ, աղջիկներ. մարմնավաճառը բացահայտել է ՌԴ միջամտությունը ԱՄՆ ընտրություներին

Բարձրաստիճան ռուս պաշտոնյաներից մեկը՝ Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Սերգեյ Պրիխոդկոն մի քանի օր է անցկացրել մարմնավաճառների և ազդեցիկ ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկայի  ընկերակցությամբ: Այս մասին պատմել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր նոր «Զբոսանավեր, օլիգարխներ, աղջիկներ. տղամարդկանց հրապուրելու գիտակը բացահայտումներ է անում կաշառակերի մասին» տեսանյութում։
Սակայն այդ 25-րոպեանոց տեսանյութը  բնավ զբոսանավերի վրա զվարճանքի մասին չէ: Դա Նավալնու գլխավորած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի նոր հետաքննությունն է:

Դա Նավալնու գլխավորած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի նոր հետաքննությունն է:

Ֆիլմում Պրիխոդկոն ներկայացվում է որպես «ծայրահեղ ազդեցիկ ռուսաստանցի պաշտոնյա» և «միջազգային հարաբերությունների ոլորտում գրեթե ամենաազդեցիկ պաշտոնյա» և մեղադրվում է նրա համար, որ կաշառք է վերցնում Օլիգարխ Օլեգ Դերիպասկայից:
Forbes ամսագրի վարկածով՝ Դերիպասկան 2000-ականների վերջին ամենահարուստ ռուսաստանցին էր և աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 9-րդ տեղն էր զբաղեցնում: Հետաքննության հեղինակների կարծիքով՝ նա պաշտոնյային վճարել է, որպեսզի վերջինս իր շահերի լոբինգն անի Կրեմլում: Բայց ոչ միայն: Ֆիլմը պնդում է նաև, որ այդ ամբողջ պատմությունը կապված է ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետ:
Ֆիլմը պնդում է նաև, որ այդ ամբողջ պատմությունը կապված է ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետ:

Ամերիկյան լրատվամիջոցներն արդեն երկար ժամանակ է՝ պնդում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը գումար էր ստանում Օլեգ Դերիպասկայից դեռևս 2005թ-ից այն բանի համար, որ Ռուսաստանի շահերի լոբինգ էր անում ամերիկյան կառավարությունում: Նրանք նաև համատեղ բիզնես են վարել:
Այժմ ԱՄՆ-ում Մանաֆորտի դեմ հետաքննություն է իրականացվում, 2018թ-ի գարնանը նա դատարանի առջև կկանգնի: Նրան մեղադրում են ԱՄՆ դեմ դավադրության, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ ապօրինի համագործակցության և փողերի լվացման համար:
Կրեմլի հետ համագործակցության համար Մանաֆորտին դեռևս չեն մեղադրել, սակայն մի քանի անգամ արդեն հարցաքննել են այդ գործով և նույնիսկ խուզարկել նրա տունը: Ռուսաստանցի թեթևաբարո կնոջ բացահայտումները կարող են Ռուսաստանի հետ Մանաֆորտի կապերի հանդեպ լրացուցիչ հետաքրքրություն առաջացնել:


Կարդացեք նաև.



«Զբոսանավեր, օլիգարխներ, աղջիկներ. տղամարդկանց հրապուրելու գիտակը բացահայտումներ է անում կաշառակերի մասին» ֆիլմն առաջին աղմկահարույց հետաքննությունը չէ, որն անցկացրել է Նավալնու հիմնադրամը: Նրա երկու ամենառեզոնանսային ֆիլմերը վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և գլխավոր դատախազ Յուրի Չայկայի մասին են, որոնք մասշտաբային կոռուպցիոն սխեմաներ են իրականացրել: Ֆիլմերը միասին ավելի քան 40 մլն դիտում են ունեցել: Ռուսական իշխանությունները, սակայն, անտեսել են դրանք:
Ֆիլմերը միասին ավելի քան 40 մլն դիտում են ունեցել: Ռուսական իշխանությունները, սակայն, անտեսել են դրանք:

Նոր ավարտված հետաքննությունը տարբերվում է նախկիններից իր մեթոդներով: Այս անգամ տեղեկատվության գլխավոր աղբյուր է դարձել զբոսանավի վրա եղած աղջիկներից մեկի Ինստագրամի էջը, ինչպես նաև նրա «Միլիարդատիրոջը գայթակղելու օրագիր» գիրքը:
Աղջիկն իրեն Նաստյա Ռիբկա է անվանում և մանրամասն պատմում այդ զբոսանավի վրա ոմն օլիգարխի և պաշտոնյայի ընկերակցությամբ իր հանգստի, այդ թվում այն մասին, որ նրանք այնտեղ գործնական բանակցություններ են վարել: Անունները գրքում փոխված են, սակայն կերպարների նկարագրությունն, ինչպես նաև Ռիբկայի Ինստագրամի լուսանկարները հաստատում են, որ զբոսանավի վրա են եղել հենց Պրիխոդկոն և Դերիպասկան:
Ֆիլմում նաև նշվում է, որ նկարահանումների ժամանակ հաջողվել է հայտնաբերել Սերգեյ Պրիխոդկոյի անշարժ գույքը՝ քաղաքամերձ տունն ու Մոսկվայում գտնվող երկու բնակարան՝ 5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ:
 
[embed]https://www.youtube.com/watch?v=RQZr2NgKPiU[/embed]

Տարածել