Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Newmag-ը և Yeraz Projects-ը ներկայացնում են «Այն ա

Newmag-ը և Yeraz Projects-ը ներկայացնում են «Այն ամենն, ինչ որդիս պիտի իմանա աշխարհի մասին». Ֆրեդրիկ Բաքմանի

08/28/2026

newmag-y-n

Ջերմ, զվարճալի և հուզիչ «Այն ամենն, ինչ որդիս պիտի իմանա աշխարհի մասին» գիրքը Ֆրեդրիկ Բաքմանի յուրահատուկ խոստովանությունն է՝ աշխարհի և այն մարդկանց մասին, որոնց սիրում ենք։

«Ուվե անունով մարդը» բեսթսելլերի հեղինակ Ֆրեդրիկ Բաքմանը նոր գրքում ընթերցողին ներկայանում է ոչ միայն որպես գրող, այլև որպես հայր, մարդ և սովորող։ «Այն ամենն, ինչ որդիս պիտի իմանա աշխարհի մասին» գիրքը նամակ է որդուն՝ անկեղծ, հումորով լի ու հուզիչ խոստովանություն կյանքի, սիրո, ընկերության, սխալների և մեծանալու մասին։

Բաքմանը չի փորձում ներկայանալ որպես կատարյալ հայր։ Ընդհակառակը՝ նա բացահայտ խոսում է իր անհանգստությունների, անհաջողությունների, ամոթալի պահերի և այն դժվարությունների մասին, որոնց բախվում է մարդը, երբ հանկարծ պատասխանատու է դառնում մեկ ուրիշի կյանքի համար։ 

Այս գրքում հայրությունը ոչ թե պատրաստի պատասխանների, այլ ամենօրյա փորձությունների, անքուն գիշերների, անսահման ուրախության և փոքրիկ, բայց կարևոր բացահայտումների ճանապարհ է։

Գիրք-խոստովանության էջերում հեղինակը անդրադառնում է կյանքի զարմանալիորեն պարզ, սակայն կարևոր ճշմարտություններին։ Նա գրում է ընկերության ու սիրո, մարդկանց միջև կապերի, սեփական ճանապարհը գտնելու և աշխարհը մի փոքր ավելի լավ հասկանալու մասին։ Բաքմանը պատմում է նաև այն կնոջ մասին, որը իր լիակատար հակապատկերն է, և այն մասին, թե ինչպես է սովորել իր աշխարհը կառուցել սիրելի մարդկանց շուրջ։ 

Գրական այս գործի առանձնահատկությունը Բաքմանին բնորոշ ջերմ հումորն ու ինքնահեգնական անկեղծությունն են։ Հեղինակը ծիծաղելի և հուզիչ պատմությունների միջոցով ցույց է տալիս, որ կյանքում ամենակարևոր դասերը հաճախ ծնվում են ոչ թե կատարյալ պահերից, այլ սխալներից, կասկածներից ու անկատարությունից։ Չէ՞ որ հենց անկատարությունն է մարդուն դարձնում իրական։

«Այն ամենն, ինչ որդիս պիտի իմանա աշխարհի մասին» գիրքը միայն ծնողների, առավել ևս՝ նորաթուխ հայրիկների համար չէ։ Այն կսիրեն բոլորը, ովքեր երբևէ սիրել են, ստիպված են եղել արագ հասունանալ, փորձել են հասկանալ իրենց տեղն աշխարհում կամ պարզապես ցանկացել են ավելի ուշադիր նայել կյանքի սովորական թվացող պահերին։

Գրքի արժեքը գնահատել են նաև միջազգային հեղինակավոր հրատարակություններն ու գրախոսական հարթակները։ Publishers Weekly-ն նշում է, որ ծնողները կգնահատեն Բաքմանի սրամիտ ու հուզիչ դիտարկումները, իսկ Booklist-ը գրում է, որ գիրքը ընթերցելիս ընթերցողները բարձրաձայն կծիծաղեն։ 

Ֆրեդրիկ Բաքմանը ծնվել է 1981 թվականին Շվեդիայում, սովորել է աստվածաբանություն, սակայն ուսումը կիսատ է թողել և սկսել է աշխատել որպես բեռնատարի վարորդ։ Միջազգային ճանաչում Բաքմանը ձեռք է բերել իր հուզիչ ու խորիմաստ ստեղծագործություններով։ 

Գրքի թարգմանիչը Անուշ Մուրադյանն է։ Գլխավոր գործընկերը՝ Yeraz Projects-ը։ 

Տարածել

Այն ամենն, ինչ որդիս պիտի իմանա աշխարհի մասին
Այն ամենն, ինչ որդիս պիտի իմանա աշխարհի մասին

Ֆրեդրիկ Բաքման

5800 ֏

Նկարագրություն

Այս գիրքը նամակ է որդուն և խոստովանություն է․ հեղինակը գրում է հայր լինելու դժվարությունների մասին։ Նա զննում է կյանքի կարևոր ու զարմանալիորեն պարզ ճշմարտությունները՝ ընկերություն, սեր, ամոթ, խոսում է մեծանալու և սեփական ճանապարհը գտնելու մասին։ Նա չի փորձում լինել կատարյալ հայր։ Հակառակը՝ ընդունում է իր թերությունները, խոստովանում ձախողումները և հիշեցնում, որ հենց անկատարությունն է մարդուն դարձնում իրական։ Սրտաբաց հումորով և ինքնաքննադատական անկեղծությամբ պատմում է, թե ինչպես է սիրահարվել մի կնոջ, որն իր լիակատար հակապատկերն է, և ինչպես է սովորել ապրել՝ անվերապահորեն սիրելի մարդկանց շուրջը կառուցելով իր աշխարհը։ Անքուն գիշերների և բերկրանքի պահերի մասին ջերմ ու անկեղծ պատմություն է բոլոր նրանց համար, ովքեր երբևէ սիրել են, արագ են հասունացել կամ պարզապես փորձում են այս աշխարհը մի փոքր ավելի լավ հասկանալ։