[InterPress] Ո՞վ է Սալոմե Զուրաբիշվիլին
66-ամյա նախկին արտգործնախարարը 60 տոկոս ձայն հավաքեց, նրա մրցակից Գրիգոլ Վաշաձեն, որը նույնպես նախկին արտգործնախարար էր, 40 տոկոս ձայն հավաքեց: Զուրաբիշվիլիի նպատակն է ավելի սերտ կապեր հաստատել թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրամիության հետ: Նրան սատարում էր «Վրացական երազանք» կուսակցությունը:
Ընդդիմադիր խմբերն ասում են, որ եղել են ընտրախախտումներ, Թրանսփարենսի ինթերնեյշնլը ևս ահազանգել է դրանց մասին՝ ներառյալ կուսակցության անդամների հայտնվելը ընտրատեղամասերում: Իշխող կուսակցությունը հերքել է մեղադրանքները:
Կարդացեք նաև.
Սալոմե Զուրաբիշվիլի․ Վրաստանը պատրաստ չէ Ռուսաստանի հետ համագործակցել
Վրաստանի նախագահի ընտրություն. այն, ինչ պետք է իմանալ Սաակաշվիլիի վերադարձի մասին
Սաակաշվիլի. Վրաստանը նորից հզորացնենք
Գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ «Ազգային միացյալ շարժման» թեկնածու Վաշաձեն չի ընդունել պարտությունը՝ ասելով, թե կսպասի վերջնական նախնական արդյունքներին:
«Ես կոչ եմ անում վրացիներին պաշտպանել մեր ազատությունը, ժողովրդավարությունը և օրենքը: Կոչ եմ անում զանգվածային խաղաղ ցույցեր սկսել և պահանջել արտահերթ ընտրություններ»,- ասել է նա Ռուսթավի 2 հեռուստաընկերությանը:
Շարունակությունը՝ InterPress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան