JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ավստրիական վունդեռ-կանցլերը. Եվրոպան իր ձեռքն է վե

Ավստրիական վունդեռ-կանցլերը. Եվրոպան իր ձեռքն է վերցնում երիտասարդությունը

Սեբաստյան Կուրցն ընդամենը 31 տարեկան է: Ուսուցչի ու ինժեների ընտանիքում մեծացած երիտասարդը մասնագիտությամբ իրավաբան է: Նա համարվում էր աշխարհի ամենաերիտասարդ արտգործնախարարը: 2013 թվականին, երբ ընդամենը 27 տարեկան էր, դարձավ Ավստրիայի արտաքին գործերի նախարար: Հիմա էլ համալրել է աշխարհի երիտասարդ ղեկավարների շարքը: Հոկտեմբերի 15-ին Ավստրիայի խորհրդարանական ընտրությանը, որին մասնակցում էր 16 կուսակցություն, հաղթեց ազգային պահպանողական «Ավստիական ժողովրդական կուսակցությունը»: Հիմա սպասվում է, որ Ավստրիան կունենա կոալիցիոն կառավարություն՝ Կուրցի ղեկավարությամբ:
[caption id="" align="aligncenter" width="560"]Reiner Riedler–Anzenberger/Redux Սեբաստիան Կուրց, Ավստրիական ժողովրդական կուսակցության առաջնորդ | © Reiner Riedler–Anzenberger/Redux[/caption]
31-ամյա նախարարը բազմիցս է հայտարարել, թե կանցլերի պաշտոնը զբաղեցնելու դեպքում պայքարելու է ապօրինի միգրացիայի դեմ, կրճատելու է փախստականներին տրվող արտոնությունները, դրա փոխարեն աջակցելու է իր երկրի աղքատ քաղաքացիներին: Նա կոչ էր արել փակել մահմեդականների մանկապարտեզները, դեմ էր մուսուլման-կանանց դեմքը փակող հագուստին և իրեն համարում էր Մերձավոր Արևելքի փախստականների հոսքը Բալկաններ կանխող ծրագրի հեղինակը:
Ընտրություններից առաջ արտգործնախարար Սեբաստյան Կուրցը հեռատես քայլ կատարեց. նա հայտարեց, որ եկել է քաղաքական բարեփոխումների ժամանակը ու իր շուրջը համախմբեց նաև անկուսակցական կարող ուժերի: Ճիշտ այնպես, ինչպես նախընտրական արշավում արեց Ֆրանսիայի այժմյան ղեկավար Էմանուել Մակրոնը:
[caption id="" align="aligncenter" width="720"] Էմանուել Մակրոն, Ֆրանսիայի նախագահ | © Julien Mattia, NurPhoto[/caption]



Կարդացեք նաև․



Երկրորդ քայլն այն էր, որ քարոզարշավի ընթացքում Սեբաստյան Կուրցը խաղարկեց իր անձը: Ընտրողների հետ բոլոր հանդիպումների ժամանակ հատուկ շեշտվում էր՝ պետք է աջակցել ԿՈՒՐՑԻ շարժմանը: Նրան ընդունեցին, նրանով հիացան ու նրան էլ տվեցին իրենց ձայնը:

Կուրցին օգնեց մի հանգամանք ևս: Նրա գլխավոր հակառակորդները՝ սոցիալիստները, քարոզարշավին ներգրավվել էին հրեա քաղտեխնոլոգ Զիլբերշտեյնին: Ժամանակին Զիլբերշտեյնն օգնել էր Էհուդ Օլմերթին, Յուլիա Տիմոշենկոյին, մասնակցել էր Բոլիվիայի ու Ռումինիայի ընտրական արշավին:
Ընտրությունների նախօրեին իսրայելական ոստիկանությունը Զիլբերշտեյնին ձերբակալեց: Նա մեղադրվում է փողերի լվացման ու կաշառատվության համար: Վիեննայում աղմուկ բարձրացավ, սոցիալիստները փորձեցին արդարանալ, սակայն դրանով ավելի բարձրացրին Կուրցի վարկանիշը (ի դեպ, հենց Զիլբերշտեյնն էր Կուրցին անվանել քինդեր-կանցլեր):
Ինչպիսին կլինի Ավստրիայի կառավարությունը, պարզ կդառնա հաշված օրերի ընթացքում: Հիմա Կուրցն ունի իր կառավարությունը ձևավորելու հնարավորություն: Նախընտրական արշավի ընթացքում նա հայտարարել էր, որ սոցիալ-դեմոկրատների հետ չի աշխատելու: Թեև սոցդեմոկրատ Քրիստիան Քերնն ամենևին էլ դեմ չէ հայտնվել կոալիցիոն կառավարությունում:


Եվրոպան գնում է երիտասարդ ազգայնական առաջնորդների ընտրության ճանապարհով: Անհրաժեշտ է պատրաստակամորեն լսել դժգոհ զանգվածին, խոստանալ Եվրոպան պաշտպանել մահմեդականներից, հիշել ու հիշեցնել քո երկրի քաղաքացիների իրավունքներն ու դու արդեն առաջնորդ ես, այն էլ Եվրոպայում:

Տարածել